Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թի... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Գազ չի լինելու ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Առաջիկա օրերին Հայաստանից հումանիտար օգնությամբ 3 օդանավ կթռ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհերի թիվը հա... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 07.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Երրորդ նախագահի լռության խախտումը կարելի է կապել Փաշինյանի կողմից.Սուրեն Սուրենյանց ԿԳՄ նախարարության անբովանդակ պատասխանի մասին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի Նոր տեսանյութ՝ Բեյրութի պայթյունից Հունվար-հուլիս ամիսներին Ադրբեջանի նավթային պետֆոնդի եկամուտները նվազել են երկու անգամ Սերժ Սարգսյանը բացում է փակագծերը. Նա ասել է, թե ինչու բանակին չի հրամայել ետ բերել 800 հեկտարը (տեսանյութ) Ինչ չվերթեր կիրականացվեն առաջիկա օրերին Ինչպես է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը տեղափոխվում Հայաստան. Ոստիկանության տեսանյութը Ադրբեջանի՝ նավթի վաճառքից ստացվող եկամուտները կիսով չափ կրճատվել են. EADaily Վարչապետի մոտ քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցության ընթացքն անկասելի է Գագիկ Ծառուկյանին թուլացնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման Մարկ Ցուկերբերգի կարողությունն առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ դոլարը Ջերմուկի համայնքապետն իրականացրել և իրականացնում է ապօրինություն «Եղիր գիտունին գերի, մի՛ եղիր անգետին սիրելի»

«Պաշտպանել ենք այն ամենը, ինչ հնարավոր էր». Մոսկվայում ադրբեջանցիների կողմից հարձակման ենթարկված «BMW X5-ի հայերը» տեսաուղերձ են տարածել (տեսանյութ)

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որը նկարահանել են օրերս Մոսկվայում ադրբեջանցիների հետ ծեծկռտուքին մասնակցած հայերից երկուսը: Տղամարդիկ նշում են, որ «BMW X5-ի հայերն են»:

Նրանք հավաստիացրել են, որ իրենք ողջ և առողջ են:

«Եկեք այսպես պայմանավորվենք. եղեք ավելի զսպված, խելացի և ողջախոհ: Մի տրվեք սանդրանքներին, որպեսզի անմեղ մարդիկ չտուժեն: Ելնելով իրավիճակից՝ մենք շատ եզրակացություններ ենք արել: Այսպես ասենք՝ մենք իրավիճակն ընդունել ենք այնքանով, որքանով այն մեզ հասել է: Մնացածն արդեն անկարևոր է: Մենք պաշտպանել ենք այն ամենը, ինչ հնարավոր էր: Շնորհակալ ենք ջերմ խոսքերի և մեր նկատմամբ վերաբերմունքի համար»,-ասել է կադրում երևացող տղամարդկանցից մեկը:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Կուզմինսկի շրջանային դատարանը կալանավորելու որոշում է կայացրել խուլիգանության վերաբերյալ քրեական գործի՝ ծագումով ադրբեջանցի երեք մասնակցի վերաբերյալ. դա կապված է Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև կոնֆլիկտի հետ:

«Դատարանը Վալիևի, Համիդովի և Զահիդովի նկատմամբ երկու ամսով կալանավորելու վճիռ է կայացրել»,- ասվում է դատարանի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Նշվում է, որ երեք ադրբեջանցին մեղադրվում են խուլիգանության համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է հայերի և ադրբեջանցիների միջև բախումների 9 մասնակցի: Այս մասին հայտնել են ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ ագրեսիվ կերպով, կազմակերպված հարձակվել են տեղի մի շարք հայ բնակիչներ վրա, ծեծի ենթարկել նրանց, հայհոյել, մեկ այլ խումբ էլ հարձակվել է հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա, փշրել ապակիները, ծեծի ենթարկել վարորդներին:

 

website by Sargssyan