Լիբանանի հայ համայնքի 11 զոհերը երկրի տարբեր շրջանների բնակի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. մահացածն ու 4 վի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դր... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պայթյունից ավերված Բեյրութը ցուցադրվել է թռչնի թռիչքի բարձրո... ՎԻԴԵՈ
Լիբանանի հայ համայնքում 11 զոհ կա. «Արևելք» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 06.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
15-ամյա տղան ծանր մարմնական վնասվածք է ստացել, բժիշկները վիճակը գնահատում են ծանր Ucom-ի քայլը ոչ միայն ազնիվ էր, այլև՝ աննխադաեպ «Սևիլիա» - «Ռոմա». Բուքմեյքերների կանխատեսումը Շաբաթ օրը Հայաստանից օդանավ կթռչի Բեյրութ. Լիբանան կմեկնի նաև Զարեհ Սինանյանը Թուրքիայի ԱՆ-ը հերքում է առողջարաններում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի մասին տեղեկատվությունը Կորոնավիրուսով նոր վարակակիրների թիվը՝ այսօր Լիբանանի հայ համայնքի 11 զոհերը երկրի տարբեր շրջանների բնակիչներ էին. մանրամասներ Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. մահացածն ու 4 վիրավորներից 3-ը զինծառայողներ են Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ Իրավիճակը Բեյրութում պայթյունից հետո Սամվել Կարապետյանը կաջակցի բեյրութահայերին ու կօգնի վերականգնել պայթյունի հետեւանքով վնասված եկեղեցին «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Պայթյունից ավերված Բեյրութը ցուցադրվել է թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) Լիբանանի հայ համայնքում 11 զոհ կա. «Արևելք» Կրկին խախտումներ՝ Ծաղկաձորի հյուրանոցներում. ԱԱՏՄ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 135-ի

Չինաստանի իշխանությունները փակել են Չենդուում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը

Չինաստանում պաշտոնապես փակել են Չենդուում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը, հայտնել են երկրի ԱԳՆ-ից:

Դրանից հետո տեղական իշխանությունների ներկայացուցիչները հաստատության տարածք են մտել  գլխավոր դարպասներով եւ «այն իրենց տնօրինության տակ վերցրել», փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Չենդուում ամերիկյան դիվանագիտական առաքելությունը բացել էին 1985 թվականին, որի պատասխանատվության շրջանակում էին հարավ-արեւմուտքի երկրները, այդ թվում՝ Սիչուան, Յունյնան, Գույչժոու նահանգները, Տիբեթի ինքնավար շրջանը, ինչպես նաեւ կենտրոնական ենթակայության Չունցին քաղաքը:

Հուլիսի 21-ին Միացյալ Նահանգները փակել էր Հյուսթոնում չինական գլխավոր հյուպատոսությունը՝ դա պատճառաբանելով մտավոր սեփականության եւ ամերիկացիների անձնական տեղեկությունների պաշտպանության ապահովման անհրաժեշտությամբ: Պեկիում սա անվանել էին քաղաքական սադրանք եւ «պատասխան վճռական քայլեր» խոստացել:

Հաջորդ օրը Չինաստանի ԱԳՆ-ն ամերիկյան դեսպանությանն իրազեկել էր, որ Չինաստանը որոշել է «հետ կանչել Չենդուում ԱՄՆ գլխավոր հյուպատեսության հաստատության եւ գործունեություն ծավալելու լիցենզիան», ինչպես նաեւ հյուպատոսությանը «ներկայացրել էր կոնկրետ պահանջներ»՝ «դադարեցնել ցանկացած գործունեությունն եւ միջոցառում»:

Չինաստանի ԱԳՆ-ն ընդգծել էր, որ պահանջն օրինական է եւ անհրաժեշտ պատասխան, որը համապատասխանում է միջազգային իրավունքին, միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտական պրակտիկայի հիմնական նորմերին, իսկ տեղի ունեցածի պատասխանատվությունն ամբողջությամբ Վաշինգտոնն է կրում:

ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ երկխոսությունը շարունակում է լարված մնալ: Կողմերը փոխադարձ տնտեսական պահանջներ ունեն: Դրանից բացի, ամերիկյան վարչակազմը Չինաստանին մեղադրում է նոր կորանվիրուսի վերաբերյալ իրավիճակի ոչ բարեխիղճ իրազեկման մասին: Չինաստանն իր հերթին դժգոհ է երկրի ներքին գործերին Վաշինգտոնի միջամտությունից, մասնավորապես Պեկինի եւ Հոնկոնգի հարաբերություններին:

website by Sargssyan