Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պետք է պատրաստվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նոր շրջափուլին. Աշոտ Ղուլյան

ԲԼՈԳ

Ստացած հարվածներն ու կրած կորուստները այնքան էին ցավոտ ու զգալի, որ հաջորդ տասն օրերին ադրբեջանական բանակի ղեկավարությունը նույնիսկ իր հարվածային մարտունակ խմբերին չէր խնայում կորցրածը հետ բերելու համար: Այս հանգամանքը խոսում է այն մասին, որ սահմանի այդ հատվածում նրանք այլևս չունեն դիրքային այն առավելությունը, որը նախորդ տարիներին թույլ էր տալիս ղարաբաղյան հիմնախնդիրը ներկայացնել որպես հայ-ադրբեջանական տարածքային վեճ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Հուլիսի կեսերին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում լարվածության կտրուկ աճը, դրան հաջորդած զարգացումները և աշխարհի տարբեր կետերում հայերի հանդեպ ատելության դրսևորումների սաստկացող ալիքը մի քանի եզրակացությունների հիմք են տալիս.

ա) ստացած հարվածներն ու կրած կորուստները այնքան էին ցավոտ ու զգալի, որ հաջորդ տասն օրերին ադրբեջանական բանակի ղեկավարությունը նույնիսկ իր հարվածային մարտունակ խմբերին չէր խնայում կորցրածը հետ բերելու համար: Այս հանգամանքը խոսում է այն մասին, որ սահմանի այդ հատվածում նրանք այլևս չունեն դիրքային այն առավելությունը, որը նախորդ տարիներին թույլ էր տալիս ղարաբաղյան հիմնախնդիրը ներկայացնել որպես հայ-ադրբեջանական տարածքային վեճ:

բ) հաշված օրերի ընթացքում քանդվեց այն առասպելը, որ 2016թ. ապրիլյան օրերին և դրան հաջորդած ժամանակահատվածում հյուսվել էր ադրբեջանական բանակի առավելությունների, նրանց կողմից մատուցվող ռազմական հաջողությունների մասին:

գ) սահմանային ձախողումների հետևանքով ներքաղաքական վիճակի վատթարացումից խուսափելու համար Ադրբեջանի ներկայիս ղեկավարը ստիպված էր զոհաբերությունների գնալ՝ ոչ քաղաքական պատճառաբանություններով հրաժարական պարտադրելով իր արտգործնախարարին: Իշխանությունը կորցնելու իրական վտանգի մասին է վկայում նաև առաջին անգամ արտերկրում ապրող ադրբեջանցիներին հակամարտության մեջ ներքաշելը և տարբեր երկրներում հայերի հանդեպ բացահայտ հիստերիա և անթաքույց բռնություններ հրահրելը:

դ) Թուրքիայի կողմից բոլոր ուղղություններով «շտապ օգնության» հասնելը նույնպես գալիս է հաստատելու, որ իրավիճակը ոչ սովորական է գնահատվել նաև «ավագ եղբոր» դիրքերից, իսկ հաջորդած համատեղ միջազգային ջանքերը միայն նախանշաններ են այն ծրագրի, որ նշված երկրներում պատրաստվում են ցանկացած գնով փոխել իրավիճակը՝ նույնիսկ հանգուցալուծում պարտադրելու միջոցով:

Վերոնշյալ եզրակացությունները հուշում են, որ պետք է պատրաստվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նոր շրջափուլին: Տեղի ունեցող վերադասավորումների ֆոնին մեր հակառակորդները ակնհայտորեն շտապում են: Անհրաժեշտ է ռազմական հաջողված գործողություններին զուգահեռ առաջ տանել քաղաքական, դիվանագիտական, մոբիլիզացիոն և այլ կազմակերպչական աշխատանքներ՝ միասնական տեսլական ու ռազամավարություն համաձայնեցնելու նպատակադրությամբ»:

Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա