Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թի... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Գազ չի լինելու ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Առաջիկա օրերին Հայաստանից հումանիտար օգնությամբ 3 օդանավ կթռ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհերի թիվը հա... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 09.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Նիկոլ Փաշինյանի աներորդին Ձորաղբյուրում առանձնատուն է գնել Լիբանանից անհապաղ Հայաստան գալու համար ցուցակագրվել է 40 մարդ Լարված իրավիճակ Բեյրութում Բեյրութում ցուցարարները 4 նախարարությունների շենքեր են գրոհում, անկարգությունների հետևանքով վիրավորների թիվը հասել է 230-ի (տեսանյութ) Սերժ Սարգսյանն ի՞նչ ուղերձ է հղում հանրությանը Հերթական խոշոր հանգանակությունը «1000+» հիմնադրամին` «Ատլանտ Գրուպ» ՍՊԸ-ի և «Արմենիան Արմ» հայրենասիրական հասարակական կազմակերպության կողմից Դավիթ Աֆրիկյանի չստացված բիզնեսի և ինչպիսի կին է պատկերացնում իր կողքին Արթուր Վաեցյանի խոսելու ժամանակն էլ կգա Գագիկ Ծառուկյանը մշտապես պայքարել է երկրի հզորացման համար Մեր հոգևորականները պետք է համերաշխություն քարոզեն, այլ ոչ թե նվաստացնեն մարդկանց. Արման Վարդանյանը` Եզրաս Սրբազանին (տեսանյութ) Երրորդ նախագահի լռության խախտումը կարելի է կապել Փաշինյանի կողմից.Սուրեն Սուրենյանց ԿԳՄ նախարարության անբովանդակ պատասխանի մասին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի Նոր տեսանյութ՝ Բեյրութի պայթյունից Հունվար-հուլիս ամիսներին Ադրբեջանի նավթային պետֆոնդի եկամուտները նվազել են երկու անգամ Սերժ Սարգսյանը բացում է փակագծերը. Նա ասել է, թե ինչու բանակին չի հրամայել ետ բերել 800 հեկտարը (տեսանյութ)

ԵՊՀ-ն նույնիսկ բողոք բերելու իրավունքից է զրկված

Ինչպես հայտնի է, ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի հրամանով ազատվել էր պրոռեկտորի պաշտոնից, ինչից հետո դիմել էր դատարան՝ այդ հրամանն անվավեր ճանաչելու համար: Դրանից հետ Գևորգյանը նշանակվել է ԵՊՀ ռեկտորի ժ/պ, սակայն հայցից չի հրաժարվել: 

Ավելին, ինչպես դատարանի վճռից է բխում, Գևորգյանը, լինելով ԵՊՀ ռեկտորի ժ/պ, չի ապահովել ԵՊՀ շահերի պաշտպանությունը դատարանում: Դատարանի վճռում նշվում է, որ ԵՊՀ-ն խնդրել է դատարանին գործը լուծել դատարանի հայեցողությամբ: Սա՝ այն դեպքում, երբ Գեղամ Գևորգյանը վարձել է փաստաբան իր անձնական շահերի պաշտպանության համար` նրան վճարելով մեկ միլիոն ՀՀ դրամ: 

Այս տարվա հունիս 26-ին դատարանը մասնակի բավարարել է Գեղամ Գևորգյանի հայցը և պարտավորեցրել ԵՊՀ-ին՝ Գեղամ Գևորգյանին վճարել շուրջ մեկ տարվա հարկադիր պարապուրդի գումար (այն դեպքում, երբ Գեղամ Գևորգյանը պարապուրդի մատնված չի եղել նույն բուհում և այդ ընթացքում զբաղեցրել է ռեկտորի ժ/պ-ի պաշտոնը), ինչպես նաև աշխատանքային գործով աննախադեպ 1 միլիոն դրամ՝ որպես փաստաբանի ծառայության վճար: 

Ընդ որում, ըստ մեր տեղեկությունների, Գևորգյանի հանձնարարականով ԵՊՀ-ն նույնիսկ բողոք բերելու իրավունքից է զրկված: ԵՊՀ անունից բողոք ստորագրողը հենց Գեղամ Գևորգյանը պետք է լինի, բայց պարզ է, որ նման հանձնարարական իր շահին հակառակ չի տալու:

website by Sargssyan