Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ինչո՞ւ են ոմանք այսքան «վառված» Հայ Առաքելական եկեղեցուց

АНАЛИТИКА

Նորություն ասած չենք լինի, եթե նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցին անուրանալի դերակատարություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում։ Եկեղեցին դարեր շարունակ հայ մարդու հոգևոր ինքնությունը կերտող հիմնասյուներից մեկն է եղել։

Եվ եկեղեցին ոչ միայն դիմակայել է ժամանակի փորձությանը, այլև դարերի ընթացքում ավելի է բարձրացել եկեղեցու հեղինակությունը։ Քրիստոնեության ուսմունքը քարոզելուց, տարածելուց ու պահպանելուց զատ, եկեղեցին իր վրա է վերցրել նաև ազգային տարաբնույթ հարցերի ու խնդիրների լուծման, նաև ազգապահպանման կարևորագույն գործը: Մեր եկեղեցին բոլոր ժամանակներում կյանքի ու մահվան կռիվ է տվել երկիրն ու ազգը պահպանելու համար: Արժե հիշել այն բազում ճակատամարտերը, ուր զինվորին մարտի մղող ոգին եղել են հավատն ու հայրենիքին նվիրվածությունը։

Եվ պատահական չէ, որ եկեղեցին իր ուրույն հետագիծն ունի հայոց պատմության քառուղիներում։ Տարբեր ժամանակաշրջաններում օտար նվաճողները, հալածանքների և հետապնդումների ենթարկելով հայոց եկեղեցուն, ի վերջո համոզվել են, որ դրանք անիմաստ են, քանի որ այն ներմուծված է ժողովրդի հոգեկերտվածքի մեջ՝ այն պարզ բանաձևի ներքո, թե եկեղեցին ժողովուրդն է։

 Անգամ խորհրդային կարգերի հաստատումից հետո աթեիզմի տարածման քողի ներքո, երբ հեղաբեկյալ ժամանակաշրջան սկսվեց Հայ Առաքելական եկեղեցու բազմադարյան պատմության մեջ ու եկեղեցու դեմ արշավ սկսվեց, որոշ ժամանակ անց նույնիսկ խորհրդային իշխանությունները ստիպված եղան փոխել իրենց մոտեցումը եկեղեցու նկատմամբ և ընդունել նրա մեծ նշանակությունը հայ ժողովրդի կյանքում։ 

Արդյոք պատահակա՞ն էր, որ 1945 թվականի ապրիլի 19-ին Մոսկվայում Ի. Ստալինի հետ հանդիպման ժամանակ հենց կաթողիկոսի տեղապահ Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանն է բարձրացրել Արևմտյան Հայաստանի հողերի խնդիրը, իհարկե ոչ։ Եթե նույնիսկ օտարները ստիպված են լինում հաշվի նստել հայոց եկեղեցու հետ, ապա կարելի է պատկերացնել, թե որքանով պետք է կարևորվեր եկեղեցու առաքելությունը նորանկախ Հայաստանի գոյության ընթացքում։

Դա է պատճառը, որ գործող Սահմանադրության 18-րդ հոդվածում նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Սակայն պարզվում է, որ եկեղեցու՝ օրենքներով և Սահմանադրությամբ ամրագրված առանձնահատուկ կարգավիճակը խանգարում է իշխանական որոշ շրջանակների։ 

Խնդիրն այն է, որ այն ուժերը, որոնք մեծ դերակատարություն են ունեցել 2018 թվականին իշխանափոխության իրականացման հարցում, հետևողականորեն գրոհում են Հայ Առաքելական եկեղեցու դեմ և իշխանությունների միջոցով փորձում են եկեղեցու կարգավիճակը հավասարեցնել կրոնական մյուս միավորումներին։

Այս հանգամանքով է պայմանավորված, որ արդեն իսկ մամուլում տեղեկություններ են շրջանառվում եկեղեցու լայն լիազորությունները նվազեցնելու՝ անգամ գույքահարկի և եկամտահարկի հետ կապված հարցերում նոր հստակեցումներ մտցնելու վերաբերյալ։ 

Իսկ այսպիսի ակնարկները նշանակում են, որ իշխանություններն իրենց ունեցած մտադրությունները փորձելու են առաջիկայում ամրագրել օրենսդրական մակարդակով։ Ավելին, իշխանության մեջ կամ իշխանությանը մերձ փափուկ տեղավորված որոշ արևմտյան գրանտակերներ արդեն իսկ չեն թաքցնում, որ իրենց փափագն է Սահմանադրությամբ Հայ Առաքելական եկեղեցին հավասարեցնել մյուս կրոններին կամ հավատաճյուղերին:

Եվ քանի որ Հայաստանը գնում է նոր սահմանադրական փոփոխությունների ճանապարհով, ապա, շատ մեծ է հավանականությունը՝ նոր փոփոխություններով եկեղեցուն առանձնահատուկ կարգավիճակ չի վերապահվի։ 

Ըստ էության, այսպիսի քայլերը ոչ միայն անարգանք են հայոց պատմության մեջ Հայ Առաքելական եկեղեցու ունեցած պատմական առաքելության նկատմամբ, այլև ուղղակի հարված են հայ ժողովրդի հոգևոր ինքնությանը։ 

Սակայն հարցն այն է, թե Հայաստանի քաղաքացիների գերակշռող մեծամասնությունը, որ Առաքելական եկեղեցու հետևորդ է, արդյոք կհանդուրժի՞, որ դրսի ուժերը Հայաստանին հակաազգային օրակարգ պարտադրեն։

Կարծում ենք՝ ոչ: Նաև հուսով ենք, որ գոնե այս հարցում իշխանությունները կփորձեն առողջ մտածողություն ու տրամաբանություն ցուցաբերել և օրենսդրական դաշտ չբերել դրսի որոշ ուժերի ու նրանցից սնվող ՀԿ-ների օրակարգը, այլապես եկեղեցու դեմ ուղղված որոշումները բացասական հետևանքներ կարող են ունենալ հենց իրենց հետագա պաշտոնավարման համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ