Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Եթե խնդիրը չես լուծում, ո՞նց կլուծվի»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանն այն մարդկանցից է, որը թերևս լավագույնն է ծանոթ Շիրակի մարզում բնակվողների խնդիրներին, աղետի գոտու հիմնախնդրին: Մաս կազմելով բազմապիսի բարեգործական ծրագրերի՝ այս ՀԿ-ն փորձում է աջակցել սոցիալական բարդագույն պայմաններում հայտնված մարդկանց: 

Օրեր առաջ Գյումրիում մի շարք տնակներ և բնակելի տներ մեծապես տուժեցին աննախադեպ գնահատվող ջրհեղեղից: Ցանկացած նման իրավիճակ մեկ անգամ ևս հիշեցնում է, որ 32 տարի է, ինչ վերջնականապես չի լուծվում աղետի գոտու խնդիրը:

«Հեղեղն, անշուշտ, աննախադեպ էր, քաղաքաշինական խնդիրների, սխալների պատճառ էր: Դա՝ միանշանակ: Բայց հարցը շատ խորքային է և ծախսատար: Առաջին՝ 1988 թվականից հետո տնակային ավանները տեղադրվում էին բաց տարածքներում: 

Գյումրին հզոր քաղաք էր, հյուրերով հանդերձ 280 հազար փաստացի բնակչություն ուներ, և բաց տարածքները քիչ էին, եղածն էլ հիմնականում ցածրադիր, խոնավ, ճահճուտ մասերն էին, որտեղ ձևավորվեցին տնակային ավանները երկու տարվա համար: Երկու տարի հետո դրանք պետք է հանվեին, բայց դրանց որոշ մասը մնաց 32 տարի: 

Այն ժամանակ կար 25 000 տնակ, հիմա՝ 2500: Օրինակ՝ Գյուղիչայ գետակի տարածքում նույնիսկ փոքր անձրևների դեպքում ողողվում են տնակները: 

Երկրորդ՝ կտուրները շարքից դուրս են եկել: Բնակչության մի մասն ապրում է կիսափլված հանրակացարաններում, որտեղ կտուրներ չկան, վթարային շենքեր են, և անձրևները լցվում են մարդկանց տները, առավել ևս ծանր է վիճակը նման հեղեղումների ժամանակ: 

Դրան գումարվեց նաև այն, որ կոյուղիները կամ ջրահեռացման համակարգերը չաշխատեցին՝ կարկուտն այն ծակել էր, նախատեսված չէին նման ծավալի ջրերի հեռացման համար. խոսքը նոր փողոցների մասին է: Երկրաշարժից հետո նորոգված հին փողոցների ջրահեռացման համակարգերը պարզապես փակել էին: 

Այս իրավիճակում, բնականաբար, պետք է ուշադրություն դարձնել ջրահեռացման համակարգին, այն ավելի մեծ ծավալի կառուցել, իսկ տնակային ավանները պետք է հանվեն: 

Բայց վնաս է պատճառվել նաև քաղաքի հին բնակֆոնդին, թաղամասերին: Գյումրիի 60-70 տոկոս բնակֆոնդը շարքից դուրս եկած վիճակում է, ճիշտ է, մարդիկ ապրում են, բայց երեսուն տարի է՝ այս աղքատության պատճառով դրանք չեն նորոգվել, շարքից դուրս եկած խեղճ ու կրակ խրճիթներ են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Թումասյանը: 

Նա ընդգծում է՝ Գյումրին կապիտալ վերանորոգման կարիք ունի: «Նորոգվում են կենտրոնական փողոցները, Կումայրի արգելոցի մի քանի շենքերը, որ դրանք գեղեցիկ երևան, բայց մոռանում ենք բնակֆոնդը և մարդկանց: 

Հատկապես վերջին մի քանի տարին ոչ մի բնակարան չի կառուցվել Գյումրիում: 

Տեսեք՝ հեղեղից տուժած մի քանի ընտանիքներ սոցիալական բնակարաններ ստացան: Անի թաղամասում մի կիսատ շենք կար, «Առդա» հիմնադրամը, նաև տեղական իշխանությունների փոքր ներդրմամբ, կառուցեց այդ շենքը, և որպես սոցիալական բնակարաններ տվեցին տնակներում ապրող միայնակ տարեցներին: 

Որոշակի չափորոշիչներ էին սահմանել, որոնց մեջ մտնող ընտանիքներ չգտան, վեց բնակարան ազատ մնաց: 

Քաղաքապետարանը դիմեց հիմնադրամին այս հեղեղումներից հետո, որ տնակային ավաններում բնակվող այն ընտանիքներին, որոնք ամենաշատն են տուժել, բայց չեն մտնում իրենց չափորոշիչների մեջ, տրամադրեն այդ վեց ազատ բնակարանները, այսինքն՝ քաղաքային իշխանությունները ո՛չ կառուցել են այդ բնակարանները, ո՛չ գնել: 

Լավ է, որ այս ընտանիքներին այդ բնակարանները տրվել են, բայց նման հարյուրավոր ընտանիքներ կան: Սարսափելի է վիճակը գյուղական համայնքներում: 

Հիմա գյուղերից մեկում կապիտալ վերանորոգում ենք մի տուն, որտեղ երկու տարեց քույրեր են բնակվում: Ամեն անձրևից հետո պատերից ծեփեր են թափվում, տանիքը ոչ միայն կաթում է, այլ քանի որ 180 տարվա տուն է, առաստաղը փտել է և քիչ-քիչ պոկվում է»,-նշում է մեր զրուցակիցը:

Մեր այն դիտարկմանը, որ հեղեղը հերթական անգամ մեզ հիշեցրեց, որ չենք կարողանում աղետի գոտու հիմնախնդիրը վերջնականապես լուծել, Թումասյանը արձագանքում է՝ որովհետև չենք ուզում: 

«Դա նման է նրան, որ երեխային դպրոց չտանեմ, տառերը չսովորի, 20 տարի հետո զարմանամ, որ գրել-կարդալ չգիտի: 

Եթե խնդիրը չես լուծում, ո՞նց լուծվի: Ոգևորված մի ծրագիր են հայտարարում, մեկ-երկու գործ են անում, հետո կա՛մ փողերն են վերջանում, կա՛մ էլ հոգնում են, կիսատ են թողնում: Տեսեք՝ հիմա այլ խնդիր է առաջանում. երկրաշարժից հետո կառուցված բնակֆոնդը շարքից դուրս է գալիս, կորցնում ենք Ալեքսանդրապոլի, լենինականյան շրջանի սեփական բնակարանները կամ շենքերը, վթարային շենքերը թողել ենք, անձրևները քիչ-քիչ քայքայում են դրանք, մի մասում մարդիկ են բնակվում: 

Աստված մի արասցե, մի քանի բալանոց երկրաշարժ լինի, շատ լուրջ խնդիրներ կունենանք: Պետք է մեկ հստակ մոտեցում լինի հարցերին, ասեն՝ սա անում ենք, սա՝ ոչ, ու վերջակետ դրվի, որ մարդիկ էլ հասկանան իրենց անելիքը, թե ինչ է լինելու աղետի գոտու հետ: 

Օրինակ՝ մեկը կարող է որոշել արտագաղթել, մյուսը գնա գյուղում ապրի, երրորդը՝ տուն կառուցի և այլն: Հազար ու մի տարբերակ ենք առաջարկել: 

Պետությունը թող գնի երկրաշարժից հետո կառուցված նոր բնակարանները, որոնք ենթակա են վաճառքի, նորոգի և բաժանի անօթևան ընտանիքներին, մեկ-երկու շենք կառուցվի, օգնի մարդկանց, որ նորմալ կադաստրային վիճակի բերվեն փաստաթղթային փաթեթները, որպեսզի կարողանան բնակարաններն օտարել: 

Պետությունը պետք է հետաքրքրվի՝ ի՞նչ խնդիր կա, որ մարդը չի կարողանում սեփականաշնորհել իր տունը: Պարապ-սարապ կաբինետներում նստելով՝ այդ խնդիրը չի լուծվի: 

Կարող են վերցնել «Շիրակ կենտրոնի» փորձը, ներդնեն պետական ավելի մեծ ռեսուրսներ և կատարելագործեն այն: Լսում են այն, ինչ ասում ես, բայց հենց հասնում են էկրանին կամ ամբիոնին, լրիվ ուրիշ մարդ են դառնում»,-եզրափակում է Վահան Թումասյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ողբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ Փաշինյան 1 օր ջուր չի լինելու Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու. Փաշինյան Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթերի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը․ Ալիև Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանԵվրոպան պաշտպանում է իր շահերը․ Ֆրանսիայի ԱԺ-ում քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը Արթուր Սուքոյանի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած դատավորը «Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Թուրքիան որոշել է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցին ՀՀ ՊՆ–ն արձագանքել է «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներին Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ «Վստահում եմ Բագրատ Սրբազանին»․ 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ կապրի Նյու Յորքում. դերասանուհին ցույց է տվել իր գեղեցիկ բնակարանը Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերը Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է Ջրառատ գյուղում հրդեհ է եղել․ վիրավոր կա Չեզոք գոտին վերածվում է ադրբեջանական տարածքի․ տավուշեցին ցույց է տալիս ՀՀ-ից թշնամուն տրվող հատվածները (տեսանյութ) Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կարող են սահմանվել Արցախում իրականացված էթնիկ զտման և ընդդիմության դեմ կոշտ ճնշումների համար Տղաներն իրենք կյանքը զոհեցին, որ հայրենիքը հաղթանակած լինի․ նահատակ հերոսների մայրերը Կիրանցում են Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը չեն պարզել հաղթողին. ՉԼ Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ, եթե ճնշում են և պարտադրում․ արդեն քննարկվում է ՀՀ-ի գոյության հարցը (տեսանյութ) Երկրաշարժ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը Մայիսը կլինի չափավոր տաք և տեղումնառատ. Սուրենյան Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենաս, որ չիմանաս՝ Սրբազանը կուսակրոն է ու չի կարող որդիներ ունենալ Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա, ժողովուրդը Տավուշում պիտի պայքարի Կյանքից հեռացել է «Ակվարիում», «Կինո» ռոք խմբերի պրոդյուսեր Անդրեյ Տրոպիլոն Արտակարգ դեպք՝ Երևան-Երասխ ավտոճանապարհն Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը Դասերի վերջին օրը՝ դպրոցներում