Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ռիսկերը մեծ են, իսկ երկրի ենթակառուցվածքները չեն նպաստում դրանց նվազեցմանը»

ИНТЕРВЬЮ

Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության զարգացման գերակա ճյուղ պետք է դառնա: Նորություն չենք հայտնագործում, վերահաստատում ենք կարևորը: Այս համատեքստում ոչ մեկ անգամ բազմաթիվ փորձագետներ խոսեցին ոլորտի խնդիրների մասին, քննադատեցին աշխատանքը համակարգող գերատեսչության լուծարումը և միավորումը, կատարվող քայլերը: 

Պետական ծրագրերը շատ դեպքերում համարվում են ոչ նպատակային, հատկապես, երբ դրանցից օգտվում են հիմնականում խոշոր ֆերմերները, մինչդեռ անհրաժեշտություն ունենք ավելի մեծ թվով անհատների շահագրգռելու, որպեսզի նրանք զբաղվեն գյուղատնտեսական աշխատանքով: 

Սակայն փաստ է այն, որ Հայաստանի տարածքում ամենատարբեր պատճառներով ցանքատարածությունների 60-70 տոկոսը չի մշակվում, ինչն անթույլատրելի շռայլություն է Հայաստանի նման երկրի համար, որը պետք է մտածի իր պարենային անվտանգության մասին: Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի փորձագետ Արտակ Մարտիրոսյանը նշում է՝ գյուղատնտեսական ոլորտում այժմ ներդրված աջակցության ծրագրերը հրաշալի հնարավորություն են ստեղծում ֆերմերների, գյուղացիական տնտեսությամբ զբաղվողների համար, որպեսզի նրանք իրականացնեն իրենց ծրագրերը: 

«Բայց կա այդ ծրագրերին հասանելիության խնդիր: Ճիշտ է, պետությունը որոշ դեպքերում համաֆինանսավորման գործիքներ ներդրեց, հատկապես համաճարակի հետ կապված ծրագրերը բարելավվեցին, որոշակի արտոնություններ եղան, բայց այստեղ կա որոշակի խնդիր, որ գյուղացիական փոքր տնտեսությունները չունեն այդ հնարավորությունը, որպեսզի վարկեր վերցնեն, քանի որ ապահովման միջոցի, երաշխավորության խնդիրներ կան, շատերը բանկերում ունեն ժամկետանց վարկեր և այլն: Այս բոլոր խնդիրների շուրջ պետք է մտածել, թե ինչ լուծումներ առաջարկվեն, որպեսզի նրանք ևս ունենան հասանելիություն այդ ծրագրերին: Կա նաև մյուս կողմի պատասխանատվությունը: 

Ժամկետայնության և մյուս խնդիրները ֆինանսավորող կառույցի համար բարդ հարցեր են, որքան էլ նա ուզենա նոր վարկ տրամադրել, եթե մարդն ունի ժամկետանց վարկեր, ուրեմն չի կարողացել իրականացնել իր առջև դրված նպատակները: 

Որպես փորձագետ առաջարկում էի հետևյալը՝ այն ապահովագրական գործիքները, այն ապահովագրությունը, որ հիմա ներդրված է, լրացվեր նաև այլ գործիքներով: Այստեղ շատ կարևոր է գյուղատնտեսությունն ապահովագրողների գործակալության դերը: Այս ծրագրերի հետ պետք է լինեին նաև ուղեկցող ապահովագրական գործիքներ: 

Այժմ պիլոտային ծրագրով ներդրվել է ծախսերի ապահովագրության մոդելը: Այս մոտեցումը հնարավորություն կտա որոշակիորեն խուսափել ապահովման միջոցի երաշխավորման պահանջներից և ավելի հասանելի դարձնել միջոցները: 

Իհարկե, սա լիարժեք չի լուծում խնդիրը, որևէ մեկը չի ասում, որ մարդիկ պետք է ազատվեն պատասխանատվությունից գումարներ չվճարելու առումով, բայց հստակ է մեկ բան՝ եթե այս փուլում մարդկանց չաջակցենք, իրենք հասնելու են աղքատության որոշակի շեմի և պետական աջակցության այլ ծրագրերի թիրախում են հայտնվելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարտիրոսյանը:

Ապահովագրական համակարգի ներդրման ժամանակ բավականին մտահոգություններ հնչեցին այն առումով, որ քանի դեռ լուծված չէ ոռոգման համակարգի հարցը, հակակարկտային կայանները լիարժեք չեն գործում և կան մի շարք խնդիրներ, այս համակարգի ներդրումը ճիշտ չէ:

 Մարտիրոսյանը նշում է՝ գյուղատնտեսության մեջ ապահովագրությունը մեծ ռիսկեր է պարունակում: «Միջազգային փորձը հուշում է, որ այս հարցում պետք է լինի պետության աջակցությունը: Պիլոտային ծրագրով ունենք պետական աջակցություն, ինչը շատ ողջունելի է, բայց ունենք խնդիր դրա ներդրման հետ կապված: Միշտ տանում եմ այս զուգահեռը՝ երբ սկսեցին խոսել ԱՊՊԱ համակարգի մասին, բոլոր ապահովագրական ընկերությունները շահագրգռված էին, որպեսզի համակարգը ներդրվեր և իրար հերթ չտալով մրցակցում էին վաճառքների հարցում, գյուղատնտեսության ոլորտում հապաղում են, քանի որ ռիսկը շատ մեծ է, իսկ ենթակառուցվածքները չեն նպաստում այդ ռիսկերի նվազեցմանը՝ հակակարկտային կայաններ, ոռոգման համակարգ և այլն: 

Ապահովագրությունը և ենթակառուցվածքների զարգացումը պետք է զուգահեռ ընթանան: Հիմա, օրինակ՝ որոշակի քայլեր են արվում ոռոգման համակարգի արդիականացման մասով: 

Այս պահին մասնավոր ընկերությունները դժվարությամբ են ներգրավվում գյուղատնտեսության ապահովագրմանը, ապահովագրական վեց ընկերություններից ընդամենը երեքը մասնակից դարձան համակարգին, անդամակցեցին գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալությանը: 

Վերջերս հանդիպում-քննարկում ունեցանք պատասխանատուների հետ, պարզվեց, որ 1500 պայմանագիր է վաճառվել, ինչը շատ փոքր ցուցանիշ է այն ցուցիչի համեմատ, որը դրվել էր կառավարության ծրագրով և ամրագրված էր համապատասխան որոշմամբ: 

Թվերը փաստեցին, որ երևի ճիշտ կլիներ սկսել պետական ապահովագրական ընկերությունով, զուգահեռ զարգացնել ենթակառուցվածքները և 3-4 տարի հետո ոլորտը հանձնել մասնավոր ընկերություններին»,-եզրափակում է Արտակ Մարտիրոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24