Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թի... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Գազ չի լինելու ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Առաջիկա օրերին Հայաստանից հումանիտար օգնությամբ 3 օդանավ կթռ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհերի թիվը հա... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 09.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Նիկոլ Փաշինյանի աներորդին Ձորաղբյուրում առանձնատուն է գնել Լիբանանից անհապաղ Հայաստան գալու համար ցուցակագրվել է 40 մարդ Լարված իրավիճակ Բեյրութում Բեյրութում ցուցարարները 4 նախարարությունների շենքեր են գրոհում, անկարգությունների հետևանքով վիրավորների թիվը հասել է 230-ի (տեսանյութ) Սերժ Սարգսյանն ի՞նչ ուղերձ է հղում հանրությանը Հերթական խոշոր հանգանակությունը «1000+» հիմնադրամին` «Ատլանտ Գրուպ» ՍՊԸ-ի և «Արմենիան Արմ» հայրենասիրական հասարակական կազմակերպության կողմից Դավիթ Աֆրիկյանի չստացված բիզնեսի և ինչպիսի կին է պատկերացնում իր կողքին Արթուր Վաեցյանի խոսելու ժամանակն էլ կգա Գագիկ Ծառուկյանը մշտապես պայքարել է երկրի հզորացման համար Մեր հոգևորականները պետք է համերաշխություն քարոզեն, այլ ոչ թե նվաստացնեն մարդկանց. Արման Վարդանյանը` Եզրաս Սրբազանին (տեսանյութ) Երրորդ նախագահի լռության խախտումը կարելի է կապել Փաշինյանի կողմից.Սուրեն Սուրենյանց ԿԳՄ նախարարության անբովանդակ պատասխանի մասին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի Նոր տեսանյութ՝ Բեյրութի պայթյունից Հունվար-հուլիս ամիսներին Ադրբեջանի նավթային պետֆոնդի եկամուտները նվազել են երկու անգամ Սերժ Սարգսյանը բացում է փակագծերը. Նա ասել է, թե ինչու բանակին չի հրամայել ետ բերել 800 հեկտարը (տեսանյութ)

Դի­տա­վո­րու­թյուն և հստակ իրա­կա­նաց­վող քա­ղա­քա­կա­նու­թյուն

Ներկայիս իշխանությունները, անցած երկու տարվա ընթացքում, ի թիվս բազմաթիվ ու բազմաբնույթ այլ հարցերի, պարբերաբար հայտնվում են այնպիսի թեմաների շուրջ քննադատությունների թիրախում, որոնք վերաբերում են ազգային արժեքներին, ավանդական, ընտանեկան արժեհամակարգերին, Հայ Առաքելական եկեղեցուն և այլն: Վերջին ամենաթարմ օրինակը դպրոցի առարկայական չափորոշիչների ու ծրագրերի հետ կապված մեծ աղմուկն է: 

Չնայած պատասխանատուները փորձում են իրենց քննադատողներին մեղադրել հնարավոր ու անհնար բոլոր «հանցանքներում», նույնիսկ սովորույթի ուժով վիրավորանքներ հասցնել ու անվանարկել, իսկ զուգահեռ «եփած ճաշում» մասնակի փոփոխություններ անել, այդուամենայնիվ, քննադատության քանակը դրանից ամենևին չի նվազում:

Մասնավորաբար «Փաստ» թերթի հետ զրույցում քաղաքական մեկնաբան Սարո Սարոյանը, խոսելով կրթական չափորոշիչների մասին, նշում է. «Սա միայն տգիտության արդյունք չէ: 

Կարելի էր, իհարկե, վերագրել տգիտությանը, եթե մեկ-երկու օրինակ լիներ, բայց երբ տեսնում ենք, որ բոլոր դասագրքերն էլ նույն խնդիրների մեջ են «եփվում», ամեն դեպքում, շատ վերլուծություններ թույլ են տալիս ենթադրել, որ իսկապես դիտավորություն կա: Միգուցե ինչ-որ ժամանակ հետո չարակամության դրսևորման ապացույցներ ի հայտ գան, բայց այն, որ այս գործընթացում ևս կառավարման խնդիր կա, անհերքելի է»:

Գրող հրապարակախոս Դավիթ Սարգսյանն էլ թերթի հետ զրույցում նշեց, որ «երբ համադրում ենք փաստերը, կատարվող իրողությունները, երևում է՝ սա ոչ թե միամիտ է արվում, տգիտության արդյունք է կամ պատահական է ստացվել, այլ պարզապես քաղաքականություն է, որն իրականացվում է»:

 «Սա պատերազմող երկրի, փոքր պետության, փոքր ազգի պահպանության բոլոր տեսակի վահանների վերացում է»,-ասում է Սարգսյանը:

website by Sargssyan