Նավթի համաշխարհային գներն աճում են ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը այսօր ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է. Գազ չի լինելու ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կենսաթոշակների վճարման կարգում փոփոխություններ են կատարվել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 11.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Պուտինի աղջիկը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ մասնակցելով փորձարկմանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ուղիղ միացում Ինչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին Վրաստանում վերջին 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 14 նոր դեպք, ևս 44 մարդ առողջացել է Սպիտակ տունը, Պոմպեոն եւ Բայդենը դատապարտել են վերջին իրադարձությունները Բելառուսում ԱՄՆ զինված ուժերը հետաքննում են զինյալների հայտարարությունն Իրաքի եւ Քուվեյթի սահմանին պայթյունի մասին ՃՏՊ Գորիս-Կապան ավտոճանապարհին․ կա տուժած Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի երախտիքի խոսքը Գագիկ Ծառուկյանին Լիբանանի հայությանն աջակցելու համար Կրակոց՝ Երևանում. բերման է ենթարկել 10 անձ Նավթի համաշխարհային գներն աճում են Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել Կորոնավիրուսով նոր վարակակիրների թիվը՝ այսօր Պետության կորստից 100 տարի անց. արդյոք կկրկնվի՞ պատմությունը

Կա­րև­որն այն է, որ իրենք անս­խա­լա­կան են, իսկ մյուս­նե­րը՝ «սև» ու «թշնա­մի»

Ժամանակի ընթացքում կրթական համակարգում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում։ Դա կապված է նրա հետ, որ կրթության ոլորտը հարմարեցվում է ժամանակակից պահանջներին և մոտեցումներին, որոնք լավագույն հնարավորություններ կստեղծեն կրեատիվ մտածողություն ունեցող, արդի գիտելիքներով և հմտություններով զինված և պետությանը նվիրված քաղաքացիներ ձևավորվելու հարցում։

Ուստի և բնական է, որ որոշ պարբերականությամբ փոփոխվում են կրթության չափորոշիչները, հաշվի են առնվում ոլորտի լավագույն մասնագետների կարծիքներն ու գնահատականները, իսկ գործող տարբերակներին ավելացվում է նորը։ Սակայն զարմանալի է, որ այս մոտեցումը հաշվի չի առնվել ԿԳՄՍ նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծում։

Եվ պատահական չէ, որ մասնագետների շրջանում դժգոհություններ կան, որ կրթական նոր չափորոշիչները ձևավորելիս իրենց հետ քննարկում տեղի չի ունեցել, և նախագծում տեղ են գտել թերի լուծումներ։ Ու ամենակարևորը՝ նախագծում տեղ գտած դրույթները չեն բխում մատաղ սերնդի մոտ ազգային նկարագրի ձևավորման պահանջներից։

Բազմաթիվ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ կրթության մեջ ներմուծվում է այն «հեղափոխական» մոտեցումը, ինչ որդեգրել են ներկայիս իշխանությունները։ 

Այսինքն այն չափորոշիչները, որոնք եղել են նախկինում, դրանց մեջ՝ նաև դրականը, մերժելի են ու անընդունելի։ Ուստի նախկինում գործող համակարգը պետք է արմատապես փոխվի՝ անկախ նրանից, թե որքան կլինի դրա արդյունավետության մակարդակը։ 

Ու ամենամտահոգիչը մնում է այն, որ կրթության ոլորտը համակարգող պաշտոնյաներն այդպես էլ չեն փաստարկում, թե նախկինում կրթական համակարգում ներդրված ծրագրերն ինչո՞վ էին անարդյունավետ, որ հարկ է եղել այդպիսի արմատական փոփոխությունների գնալ։

Պատահական չեն նաև այն շրջանառվող կարծիքները, թե ազգային նկարագրի թուլացմանն ուղղված իշխանությունների քաղաքականությունը տեղ է գտնում ինչպես պետության գործունեության տարբեր ոլորտներում, այնպես էլ կրթական համակարգում դարձել է հիմնական ուղենիշներից մեկը։

Սրանով է պայմանավորված, որ մեծ աղմուկի պատճառ է դարձել շրջանառության մեջ դրված «Գրականություն» առարկայի նոր ծրագիրն ու չափորոշիչները։ Խնդիրն այն է, որ հանրակրթական դպրոցի գրականության ուսումնառության հայեցակարգի սկզբնական տարբերակում ներառված չէին 5-րդ դարի հայ պատմագրությունը, առակագրությունը, նաև այնպիսի հեղինակներ, ինչպես Խորենացին, Մաշտոցը, Նարեկացին, Շնորհալին, Քուչակը, Սայաթ-Նովան, ինչը գրականագետների շրջանում մեծ դժգոհությունների առիթ էր տվել:

Միայն մեծ աղմուկից հետո նախագիծը վերանայվեց, և ոսկեդարն ու միջնադարը ներառվեցին ծրագիր: Ինչպես ասում են՝ դրա համար էլ ենք մեծապես շնորհակալ:

Ոչ պակաս տխուր վիճակ է նաև «Հայոց պատմություն» առարկայի մասով։ Ներկայացված նախագծով «Հայոց պատմություն» առարկան 6-րդ դասարանից հանվում է, իսկ առարկայի դասընթացը մեկնարկում է արդեն 7-րդ դասարանից: 

Եվ լուրջ խնդիր է, որ դասագիրքը միանգամից սկսվում է Ք.ա. 9-րդ դարից՝ Վանի թագավորության սկզբնավորումից: Այդպիսով բաց են թողնվում հայկական վաղ պետական կազմավորումների և հայկական քաղաքակրթության ակունքներին վերաբերող շատ կարևոր թեմաները։

Պատմաբանները նաև ահազանգում են, թե նոր չափորոշիչներով պահպանված չէ «Հայոց պատմություն» առարկայի խրոնոլոգիական տրամաբանությունը, բացի այդ, անհասկանալի են, թե ինչ հիմնավորումներով է կատարվել դասագրքերում թեմաների բաժանումը։ Եվ տպավորություն է, թե վերցվել է պատմության դասավանդման ինչ-որ օտար մոդել և փորձ է կատարվում հրամցնել մեր հանրակրթական համակարգին։

Այս ամենի մեջ շատ ավելի ցավալի է, որ ոլորտի պատասխանատուներն ու չափորոշիչների հանձնախմբերի՝ անհասկանալի տրամաբանությամբ ընտրված անդամները ոչ միայն իրենց համարում են ամենա-ամենա, այլև ամենաանհարիր խոսքերով պիտակավորում ու վիրավորում են վաստակաշատ մանկավարժներին, դասախոսներին, գիտնականներին՝ նրանց համարելով հին, նրանց վիրավորելով: 

Ճիշտ է, օրինակ՝ հայ գրականության պարագայում ի վերջո փոփոխություններ արեցին, բայց, միևնույն է, ընդհանուր առմամբ այստեղ էլ գործում է օրվա իշխանությունների նույն գործելաոճը՝ միակ իրավացին իրենք են, իսկ քննադատողները «նախկին» են, «սև» են, «դավաճան» ու «թշնամի»:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

website by Sargssyan