Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս են ձուկն օգտագործել որպես... մոմ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թե ով է առաջինը մոմը հորինել, ոչինչ հայտնի չէ: Փաստեր կամ փաստաթղթեր չկան: Կան ընդամենը լեգենդներ, ենթադրություններ և գրառումներ: Միգուցե այս թեմայի շուրջ իրոք գոյություն ունի կախարդական առեղծված: Չնայած, ինչպես մյուս բոլոր երևույթները, մոմը ևս, բնականաբար, ունի առաջացման իր պատմությունը: Ժամանակակից մոմերը իրենց արտաքին տեսքով և բովանդակությամբ զգալիորեն տարբերվել են հնագույններից: Հին ժամանակներում մարդու կողմից ստեղծված մոմերը բավականին տարօրինակ ձևերով ու նյութերով են պատրաստվել: 

Դրանք երբեմն ունեցել են երկարավուն խողովակների (օրինակ՝ եղեգնի) տեսք, որի ներսը խեժ է լցված: Ճապոնացիներն ու չինացիները բույսերի սերմերից ստացված նյութից են պատրաստել մոմեր՝ այն լցնելով թղթից պատրաստված գլանների մեջ և բույսերի մանրաթելերից պատրաստված հյուսվածքը տեղադրելով մոմի կենտրոնում: 

Շատ տարիներ անց ՝ 18րդ դարում պատրույգ սկսել են պատրաստել բամբակի թելից՝ այն կախելով խեժով կամ ճարպով պատրաստված մոմի ներսում: Յուրաքանչյուր ժողովուրդ ունեցել է մոմի արտադրության իր տեխնոլոգիան: 

Օրինակ ՝ բնիկ ամերիկացիները ստիպված են եղել որպես մոմ օգտագործել յուղոտ canglefish ձուկը, որն ուղղակի հագցրել են փայտի վրա և դարձրել ջահ: Հյուսիսային Ամերիկայի հարավարևմտյան շրջաններում որպես մոմ օգտագործվել է հեշտ այրվող ծառի կեղևը: 

Նոր Անգլիայում ներգաղթյալները վառել են մոմային ծառը, որը շատ խեժ է պարունակում: Բայց այս բոլոր մեթոդները իրենց լիարժեք չեն արդարացրել: 

Զարմանալի չէ, որ հենց կարիքն է դարձել մոմի գյուտի պատճառը: Աստիճանաբար մարդիկ ելքը գտել են, և մոմի պատմության մեջ սկսվել է նոր փուլ` մոմ ստանալու համար սկսել են օգտագործել կենդանական ճարպ: 

Բացի դա, մոմի արտադրության համար օգտագործվել է նաև մեղրամոմը (բացառապես իր հաճելի բույրի պատճառով): Մեղրամոմերը այրվել են շատ ավելի պայծառ, քան ճարպից պատրաստվածները, բայց դրանք վառելը թանկ հաճույք է եղել:

 Սպերմացետը մի նյութ է, որը հայտնվել է մի փոքր ավելի ուշ, բայց մեծ մրցակցության մեջ է մտել ճարպի և մեղրամոմի հետ: Այդ նյութը ստացել են կետերի գլխուղեղից: Սպերմացետե մոմերը այրվել են շատ ավելի պայծառ, քան նույն կետի ճարպից պատրաստված մոմերը, և լուսաչափության մեջ դրանց լույսն է ընդունվել որպես ստանդարտ: 20-րդ դարում դադարեցվել է սպերմացետե մոմերի արտադրությունը, քանի որ արգելվել է կետերի որսը:

 15-րդ դարից ի վեր մոմի ստեղծման տեխնոլոգիան փոխվել է: Եթե նախկինում սառը մոմանյութից պետք էր ձևավորել մոմ, ապա այդ դարից սկսած սկսել են հալված մոմը լցնել կաղապարների մեջ և կաղապարից հանել չորանալուց հետո: 19-րդ դարից մոմեր սկսել են պատրաստել հատուկ մեքենաների վրա: 

Այն բանից հետո, երբ մոմագործությունը մեխանիզացվել է, այն հասանելի է դարձել բոլորի համար իր էժանության պատճառով: Միևնույն ժամանակ, քիմիկոսները հայտնագործել են, որ կենդանական ճարպի կազմի մեջ կան այնպիսի բաղադրիչներ, ինչպես օլեինաթթուները և ստեարինաթթուները՝ համակցված գլիցերինի հետ: Եթե գլիցերինը հեռացվի, ապա ստացված նյութը ավելի պինդ է լինում, քան ճարպն է, ավելին, այն ավելի լավ է այրվում: 

Այդ խառնուրդը անվանվել է «ստեարին»: Որոշ ժամանակ անց մարդիկ սովորել են նավթը թորելով ստանալ պարաֆին: Արդյունքում պարզվել է, որ ստացված նյութը իր հատկություններով չի զիջում մեղրամոմի և սպերմացետի պայծառությանը և շատ ավելի էժան է: Ներկայումս արտադրվող բոլոր մոմերում օգտագործվում է հենց պարաֆինը:

 

Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները