Տեսանյութ. ՔՊ-ի նիստը թեժ է անցել. գլխավոր հերոսը Հայկ Սարգսյանն էր
ВИДЕОArmlur.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը: Ըստ մեր տեղեկությունների՝ նիստը թեժ է անցել, քանի որ օրակարգում մի քանի հարց է քննարկվել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ վարչության նիստ անելու գլխավոր թեման եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից կազմակերպված «փարթին», որն շխանությունների ներկայացուցիչների գրեթե բոլորի զայույթն է հարուցել:
Ըստ մեր տեղեկությունների՝ թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր հատվածի կարծիքով Հայկ Սարգսյանը չպետք է նման միջոցառումներ կազմակերպեր, որի պատճառով իրենք նման տհաճ իրավիճակում են հայտնվել: Եւ վարչության նիստի ժամանակ, փորձել են հասկանալ, թե ինչպես պետք է վարվել «անհնազանդ» պատգամավորի հետ: Սակայն վերջնական որոշում դեռեւս չի կայացվել: Օրակարգային հարցերից է եղել նաեւ կրթության ոլորտում կատարվող շրջադարձային իրադարձությունները, Հայաստանում հայտարարաված արտակարգ դրության հետ կապված տարբեր հարցեր ու խնդիրներ:
Շարունակությունը՝ այստեղ