Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Անընդ­հատ հին ձայ­նաս­կա­վա­ռակն են օգ­տա­գոր­ծում, որն ար­դեն չի աշ­խա­տում». մի­այն մի խնդիր կա՝ ըն­դա­մե­նը պա­հել իշ­խա­նու­թյու­նը

ИНТЕРВЬЮ

Երբ երկու տարի շարունակ սևերի ու սպիտակների գիծն է առաջ տարվում, բնականաբար, ինչ-որ կարճ ժամանակահատվածում, ինչպիսին, օրինակ՝ սահմանային լարված իրավիճակն է, այդ գիծն առաջ տանողները չեն կարող այն դադարեցնել: Ի դեպ, այդ հարցում շահագրգռվածություն ունեն թե՛ իշխող քաղաքական թիմի, թե՛ այդ թիմին դաշնակից այլ թիմերի ներկայացուցիչներ: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը՝ շեշտելով, որ ցանկացած այլ իրավիճակներում այս մեթոդաբանությունը կրկին չի փոխվելու:

«Հավանաբար մտածում են, որ եթե այլևս բաժանումների ճանապարհով չգնան, դա կարող է բերել հասարակության կոնսոլիդացիայի՝ իշխանության դեմ դուրս գալու տեսանկյունից: 

Ու հաշվի առնելով թե՛ 2 տարվա քաղաքականությունը, թե՛ հատկապես վերջին շրջանի կառավարումն ու կորոնավիրուսի հետևանքները, կոնսոլիդացված հասարակությունը կարող է դուրս գալ իշխող քաղաքական թիմի դեմ: Դրա համար, քանի դեռ այս քաղաքական ուժն իշխում է, մշտապես փորձելու է գնալ «նախկին-ներկա», «արդար-անարդար» բաժանումների ճանապարհով, որպեսզի տարանջատված հասարակությունը չկարողանա կոնսոլիդացվել իրենց դեմ ակտիվ գործողություններ իրականացնելու համար: Իշխանությունն այդ գիծը, մեծ հաշվով, շարունակելու է առաջ տանել: 

Առավել ևս, որ ընդդիմությունը չի կարողանում այդ գծին հակադրող այլ քաղաքականություն մշակել ու իրականացնել»,-ասաց քաղտեխնոլոգը:

 

Անդրադառնալով մի շարք ոլորտներում առկա բողոքի ալիքներին ու իշխանության արձագանքին՝ Ա. Բադալ յանը ընդգծեց. «Ես բազմիցս եմ խոսել Հայաստանի զարգացման վեկտորի բացակայության խնդրի մասին: Այս իշխանությունն այդպես էլ չասաց՝ ինչպիսի պետության հիմքեր է ուզում դնել՝ մերժելով նախորդ 20, մեկ-մեկ էլ, եթե իրենց պետք է լինում, 30 տարվա քաղաքական գործընթացները: 

Եթե չունես զարգացման վեկտոր, բայց ցանկանում ես իշխանության մնալ, բնականաբար, պետք է թիրախավորես անցյալը, որպեսզի հասարակության դժգոհությունը նրանց դեմ ուղղես ու պահպանես քո իշխանությունը: 

Առհասարակ, հասարակության հետ հարաբերվելու երկու ճանապարհ կա. առաջինը՝ նշում ես, թե ուր ես գնում, և հասարակության այն մասը, որը համաձայն է քեզ հետ, ուզածդ լավ բացատրելու պարագայում գալիս է քո հետևից: Երկրորդ՝ եթե դա չես անում, բայց ուզում ես հասարակությունը քեզ հետ լինի, ուրեմն ցանկացած հարցում պետք է թշնամի գտնես: Եվ, միևնույն է, նա կարող է լինել անգամ բուհ չընդունվողների մեջ, կամ էլ որևէ գյուղում ջրի բացակայությունը կարելի է կապել նախկինների հետ՝ ասելով, որ գյուղապետը հանրապետական է: Այսինքն, անընդհատ փորձել գեներացնել նախկինների նկատմամբ ունեցած դժգոհությունը՝ դիրքերն ամուր պահելու համար: 

Բայց խնդիրն այն է, որ այս տեխնոլոգիան այլևս այդքան էլ չի աշխատում, ինչպես աշխատում էր, օրինակ՝ 2018 թ. ապրիլից մինչև դեկտեմբեր: Նախկինների դեմ աշխատող այս տեխնոլոգիան այլևս չի արդարացնում իրեն: Չունենալով ապագայի տեսլական՝ անընդհատ հին ձայնասկավառակն են օգտագործում՝ հույս ունենալով, որ այն ինչ-որ արդյունք կտա: 

Թեպետ այդ տեխնոլոգիան չունի այն արդյունքը, ինչն ուներ 2018 թ.-ին, այնուամենայնիվ, այն աշխատում է այնքանով, քանի դեռ ընդդիմադիր ուժերը գրագետ օրակարգ չեն կարողացել առաջադրել: Այն ժամանակ, երբ կկարողանան առաջադրել այդ օրակարգը և այդ ուղղությամբ որոշակի գործողություններ իրականացնել, այդ տեխնոլոգիան ընդհանրապես կդադարի աշխատել: Ավելին՝ կսկսի աշխատել արդեն իշխող քաղաքական ուժի դեմ»:

Արմեն Բադալյանի խոսքով, ընդհանուր առմամբ, այն իրավիճակը, որում այսօր իշխանությունն է, իր բացատրությունն ունի:

«Բացի այն, որ իշխանությունները չունեն զարգացման որևէ հայեցակարգ, չստացան նաև այն ակնկալիքները, որոնք ունեին: Վարչապետը, ամենայն հավանականությամբ, մտածում էր, որ եթե Հայաստանում ոչ բռնի, թավշյա հեղափոխություն է եղել, ապա ողջ աշխարհը գալու է Հայաստան, «ժողովրդավարական տուրիզմն» է զարգանալու, բոլորը հերթ են կանգնելու՝ միլիարդավոր դոլարների, եվրոների ներդրումներ իրականացնելու համար, տնտեսությունը մեծ աճ է ունենալու, իսկ վերջում բոլորը ծափահարելու են մեծն հեղափոխական վարչապետին: 

Այս ամենը տեղի չունեցավ նախ այն պատճառով, որ, մեծ հաշվով, ոչ ոքի չէր հետաքրքրում ժողովրդավարական կարգերը, երկրորդ՝ իրականում այդ ամենին հասնելու համար թե՛ արտաքին, թե՛ նաև տնտեսական քաղաքականություն պետք է իրականացնել: Մինչդեռ բոլորին «պատին ծեփելն ու սվաղելը» որևիցե ներդրումային ակտիվության չի հանգեցնում: 

Ընդհանուր առմամբ, այն, ինչ արվեց երկու տարվա ընթացքում, հակառակ արդյունքի բերեց: Եվ հիմա պարզապես մի խնդիր կա՝ ընդամենը պահել իշխանությունը: Նպատակը հնարավորինս երկար իշխանության մնալն է, ուրիշ խնդիր չկա»,-ընդգծեց Ա. Բադալանը:

Նա շեշտեց, որ նման իրողությունների պարագայում հնարավոր չէ հաջողություններ գրանցել նաև արտաքին դաշտում:

«Այս ընթացքում շատ փորձագետներ գրեցին, հայտարարեցին, որ տավուշյան սահմանային ընդհարումների հաղթանակը պետք է օգտագործենք նաև արտաքին քաղաքականության, դիվանագիտական դաշտում հաղթանակ գրանցելու համար: Միանգամից ասեմ՝ սա ռոմանտիկ ցանկություն է: 

Չի ստացվի, որովհետև որևէ գործոն արտաքին քաղաքականության մեջ հաղթանակի վերածելու համար պետք է իմանաս, թե որն է քո արտաքին քաղաքականության վեկտորը, և այդ հատվածում դու ինչ ես ուզում: Օրինակ՝ խաղաղությո՞ւն ես ուզում, թե՞ այլ խնդիր ես ուզում ձևակերպել: 

Եթե արտաքին քաղաքականության հայեցակարգ չունես, եթե մի շարք երկրների հետ հարաբերությունները զրոյական են, ինչպե՞ս ես գործոնները հաղթանակի վերածելու: Քանի դեռ այս հատվածում ևս հստակ հայեցակարգեր ու ռազմավարություններ չկան, հաջողության հասնել հնարավոր չէ: 

Խոսքն այնպիսի հայեցակարգի մասին չէ, ինչպես ազգային անվտանգության նոր հայեցակարգն է, որին երկու տարի պատրաստվեցին, բայց, ի վերջո, ոչ թե հայեցակարգ, այլ խայտառակություն ստացվեց: Խոսքը նորմալ, աշխատող, տեսանելի հայեցակարգի անհրաժեշտության մասին է: 

Եթե այս ամենը չկա, չես կարող տավուշյան ընդհարումներն օգտագործել քաղաքական դաշտում դրական արդյունքի հասնելու համար: Զուգահեռ՝ Ադրբեջանը պարտվեց սահմանամերձ ընդհարումների ժամանակ, բայց գիտի՝ ինչ է ուզում: Գիտի, որ նպատակը Արցախի հարցում Հայաստանի վրա ճնշում գործադրելն է, Սյունիքին տիրանալն է և այլն: 

Գիտի նաև, որ այս ամենին, իհարկե, չի հասնելու, բայց ճնշման ձև է, որն օգտագործում է ու հասնում նրան, որ Մինսկի խմբի համանախագահները հավասարության նշան են դնում: Ի՞նչ է ուզում Հայաստանը, սա է մեր խնդիրը, որը մնալու է այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության ղեկին այս իշխանությունն է»,-եզրափակեց քաղտեխնոլոգը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ