Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Գազն իրա­կա­նում հենց բնակ­չու­թյան հա­մար է թան­կա­նում. ձմռա­նը թան­կաց­ման շղթան ավե­լի ցայ­տուն կլի­նի»

ИНТЕРВЬЮ

Լուրջ վերլուծություն է անհրաժեշտ՝ հասկանալու, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել ջերմոցային տնտեսությունների, վերամշակող կազմակերպությունների և խոշոր սպառողների համար հուլիսի 19-ից ուժի մեջ մտած գազի նոր սակագինը, բայց միանշանակ կարող ենք ասել, որ ցանկացած թանկացում, առավել ևս՝ վառելիքի, բացասական հետևանք է ունենում: Այս կարծիքին է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը:

«Վառելիքի թանկացումն իր հերթին ազդում է տրանսպորտի գների վրա, բերում է փոխադրումների թանկացման, ինչն իր հերթին կհանգեցնի այն ամբողջ ապրանքների շղթայական թանկացմանը, որոնք, օրինակ՝ գյուղից քաղաք են բերվում: Խոսքը նաև մի ամբողջ շարք ապրանքախմբի թանկացման մասին է, որոնք արտադրվում են գազի օգնությամբ: Օրինակը նաև հացամթերքն է: 

Այն, որ թանկացումներն անխուսափելի են, երկու կարծիք լինել չի կարող, իսկ թե թանկացումներն ինչ շրջանակ կընդգրկեն, դեռ ժամանակ է պետք՝ հասկանալու և վերլուծելու համար: Օրինակ՝ որքան տեղյակ եմ, հացամթերքն արդեն իսկ թանկացել է, ինչը պայմանավորված է միջազգային շուկաներում ցորենի գների բարձրացմամբ: Կորոնավիրուսի հետևանքով առաջացած ընդհանուր տնտեսական ճգնաժամի պատճառով արդեն իսկ որոշակի թանկացումներ կան, իսկ գազի գնի թանկացումը կազդի մնացած բոլոր ճյուղերի վրա, մանավանդ՝ ջերմոցային տնտեսությունների, որոնք գազի խոշոր սպառող են: 

Հիմա չէ, բայց առնվազն ձմռան սեզոնին այս առումով թանկացման շղթան ավելի ցայտուն կլինի: Ընդհանուր առմամբ, կարևոր սեգմենտի թանկացումը, ինչպիսին գազն է, ավտոմատ կերպով դրա հետ կապված ապրանքների թանկացմանն է հանգեցնում»,-«Փաստի» հետ զրույցում նշեց փորձագետը:

Նա շեշտեց, որ այս պարագայում ճիշտ չէ ասել, թե բնակչության համար գազը չի թանկացել: «Երբ ասում են՝ տեսեք՝ գազը թանկացել է միայն խոշոր սպառողների համար, սրա մեջ որոշակի բառախաղ կա, որի նպատակն ուղղակի մարդկանց շփոթեցնելն է: Իրականում հենց բնակչության համար է թանկանում, որովհետև ապրանքների սպառողը բնակիչն է: 

«Գազպրոմ Արմենիան» ի սկզբանե առաջարկում էր հակառակ մոդելը: Այսինքն, խոշոր տնտեսվարողների համար չթանկացնել, նույնիսկ շատ փոքր իջեցնել գինը, իսկ բնակչության համար մի փոքր թանկացնել: 

Ըստ այդ հայտի, սակայն, գազի սակագինը մեծ չափով թանկանում էր սոցիալակապես անապահով խավի համար: Բայց մեր իշխանությունները գնացին հակառակ ճանապարհով՝ խոշորների համար թանկացրին, իսկ բնակչության համար սակագինը նույնը մնաց: 

Այդուհանդերձ, այս առումով դեռ առանձին հաշվարկ պետք է անել՝ հասկանալու, թե իրականում երբ ենք ավելի շատ տուժում, երբ մեր բնակարանի գա՞զն է թանկանում, թե երբ սկսում են շարունակաբար թանկանալ առաջին անհրաժեշտության ապրանքները»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով մի շարք փորձագետների կանխատեսումներին ու մտահոգություններին՝ կապված գազի սակագնի շուրջ նոր առաջարկների, նոր հայտերի հնարավորության հետ, Ա. Մանվելյանը նշեց.

«Գազի գինը որոշվում է հայ-ռուսական հարաբերությունների արդյունքում: Եվ, չնայած գործող իշխանությունների բոլոր հավաստիացումներին, իրականում տեսնում ենք, որ հայ-ռուսական հարաբերություններում բավականին լուրջ խնդիրներ կան: Եվ այս դեպքում գազի գնի հետագա փոփոխությունը ոչ ոք չի կարող բացառել: Գազը սպեցիֆիկ ապրանք է, ու դրա գինը շուկան չի որոշում: 

Ոչ ոք չի կարող, օրինակ՝ ասել՝ գազի գինը Եվրոպայում էժան է, եկեք Հայաստանի համար էլ էժանացնենք: Անկեղծ լինենք՝ այստեղ այլընտրանք չկա:

 Իսկ բոլոր այն պնդումները, թե մենք Իրանից կարող ենք էժան գազ գնել, միֆ են և իրականությանը չեն համապատասխանում, որովհետև իրանական գազի շուկան ամբողջովին այլ սկզբունքով է կառուցված, ու իրանական գազը բավականին թանկ է: 

Հետևաբար, Իրանից էժան գազ ստանալ չենք կարող, ու միակ այլընտրանքը Ռուսաստանն է, իսկ Ռուսաստանի հետ էներգետիկ քաղաքականության բացակայության հետևանքով ինչ-որ անհասկանալի իրավիճակում ենք հայտնվում. ոչ ոք չի կարող ասել՝ այս տարվա հունվարին գազի գնի թանկացման հարց կդրվի, թե ոչ, որովհետև հասկանալի չէ, թե ինչ պայմանագրեր են գործում, հասկանալի չէ նաև, թե այդ բնագավառում ինչ քաղաքականություն է իրականացվում և ամենակարևորը՝ մենք ինչ արդյունքներ ունենք»:

Ա. Մանվելյանը շեշտեց՝ տնտեսական հարաբերությունները փոխկապակցված են քաղաքական հարաբերությունների հետ. «Հնարավոր չէ մի երկրի հետ քաղաքական հարցերում խնդիրներ լինեն, իսկ տնտեսական հարաբերությունները շարունակեն նույն որակով զարգանալ: Այստեղ շատ բաղադրիչներ կան: 

Օրինակ՝ Հայաստանի գործող վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև միջանձնային հարաբերությունների որակը շատ բան է փոխում: Առհասարակ, հատկապես եվրասիական տիրույթում երկրի ղեկավարների միջև անձնական հարաբերությունների հիմքով իսկապես հարցեր են լուծվում:

 Երբ տեսնում ենք, որ նման հարաբերություններում առկա են որոշակի հարցեր կամ նման հարաբերություններ ընդհանրապես չկան, արդյունքում հետզհետե կարող են առաջանալ խնդիրներ, որոնք եթե չլուծվեն, ժամանակի ընթացքում կուտակվելու են, ու դրանք լուծելն էլ ավելի դժվար է լինելու»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию