Դոլարը, եվրոն ու ռուսական ռուբլին թանկացել են ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երբ են բացվելու բուհերն ու ում հաշվին են բուժվելու կորոնավիր... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Շանս ունենք աշնանը գտնվել հաղթահարած վիճակում. Փաշինյան ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գազ չի լինելու ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 12.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Գագիկ Ծառուկյանի շուրջ սենսացիաներ հորինվելը չի դադարում Պարետը՝ զինվորներին արձակուրդ ուղարկելու ու ծնողների հետ տեսակցելու հնարավորության մասին Երևանում բնակիչը սպառնացել է երեխային ցած նետել պատշգամբից Քիչ առաջ քաղաքացին ցած է նետվել կամրջից Դոլարը, եվրոն ու ռուսական ռուբլին թանկացել են Դպրոցը՝ դիմակով, առանց բուֆետի եւ հերթափոխով․ նոր ուսումնական տարին՝ նոր կարգ ու կանոնով Լողափին դիմակ կրելը պարտադիր չի լինի. Երբ է հրապարակվելու պարետի որոշումը «Հարյուրավոր մարդիկ նշանվել են՝ չեն կարողանում ամուսնանալ». Սասուն Միքայելյանի առաջարկը՝ Ավինյանին Անձնական ավտոմեքենայում դիմակ կրելը պարտադիր չի լինի. Տիգրան Ավինյան Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը Երբ են բացվելու բուհերն ու ում հաշվին են բուժվելու կորոնավիրուսով վարակված օտարերկրացիները. Պարզաբանում է պարետը Բացօթյա որ տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի. Պարետի նոր որոշումը «Ռեալը» ցանկանում է վերադարձնել Սեբալյոսին Տիգրան Ավինյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՀՈՒԼԻՍԻ). Ստեղծ­վել են «ե­ռյակ» դա­տա­րան­ներ, որոնք իրա­վունք են ստա­ցել կա­յաց­նել մահ­վան դա­տավ­ճիռ­ներ «ժո­ղովր­դի թշնա­մի­նե­րի» նկատ­մամբ

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ

Բարեկամության միջազգային օր, Թրաֆիկինգի դեմ պայքարի համաշխարհային օր, Վանատու՝ Անկախության օր, Կուբա՝ Հեղափոխության զոհերի հիշատակի օր, Մարոկկո՝ Թագադրման օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1896– ծնվել է հայ նշանավոր վիրաբույժ, Հայաստանում ժամանակակից վիրաբուժության հիմնադիրներից մեկը հանդիսացող Սեդրակ Շարիմանյանը:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մարոկկոյի հետ։ -Հայաստանի վարչապետ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել, վարչապետ է դարձել Խոսրով Հարությունյանը։ 

2010-Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Կարո Այվազյանը հրազենով սպանել է 5 զինծառայողների ու ինքնասպան եղել։

 

2014- Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) ներկայացուցիչները առանց որևէ որոշում ցույց տալու Մարզահամերգային համալիրի աշխատակիցներին դուրս են հրավիրել աշխատասենյակներից ու կնքել դռները:

2018- Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն վերջերս կուսակցությանն անդամակցած դերասան Հայկ Մարությանն է։

2019 –վախճանվել է ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը։

ԱՇԽԱՐՀ

762– հիմնադրվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադը:

1502 –Կոլումբոսը առաջին անգամ հանդիպել է հնդկական մայա ցեղի անդամների հետ: 

1729 –հիմնադրվել է Մերիլենդ նահանգի ամենամեծ քաղաքը և, ի պատիվ գաղութի լորդ-սեփականատեր Չարլզ Բալթիմորի, անվանվել Բալթիմոր:

1792 – երգելով՝ Փարիզ է մտել Մարսելի կամավորական գունդը: Սակրավոր սպա Կլոդ Ժոզեֆ Ռուժե դե Լիլի գրած այդ երգը փարիզցիները կոչել են «Մարսել յեզ», որը ներկայումս Ֆրանսիայի ազգային հիմն է:

1793 –Կանադայում սկսվել է Յորք քաղաքի ստեղծումը (ներկայում Տորոնտո): 

1818– ծնվել է անգլիացի գրող, բանաստեղծուհի և վիպասան Էմիլի Բրոնտեն:

 

1840 –Ռուսաստանի ցար Նիկոլայ 1-ինը արգելել է օգտագործել Բելոռուսիա տեղանունը՝ փոխարինելով այն «Հյուսիս-արևմտյան տարածքի գուբերնիա» անվանումով:

1858 –անգլիացի հետազոտող Ջոն Սպիկը Աֆրիկայում հայտնաբերել է Վիկտորիա լիճը:

1862 –ծնվել է ռուս ռազմական գործիչ Նիկոլայ Յուդենիչը:

1863– ծնվել է ամերիկացի հայտնի գործարար Հենրի Ֆորդը, որը մեծ ներդրում ունի ավտոմեքենաշինության մեջ:

1898-ամերիկացի բժիշկ Ջոն Հարվի Կելլոգը և նրա եղբայր Ուիլլը հայտնագործել են եգիպտացորենի ձողիկները:

1898 –վախճանվել է գերմանացի քաղաքական գործիչ, Գերմանական Կայսրության առաջին կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը:

1900 –Բրիտանիայում արգելվել է մանկական աշխատանքը հանքահորերում:

1937 –ԽՍՀՄ-ում ստեղծվել են «եռյակ» դատարաններ, որոնք իրավունք են ստացել կայացնել մահվան դատավճիռներ «ժողովրդի թշնամիների» նկատմամբ:

1938– հայտնաբերվել է Յուպիտեր մոլորակի անկանոն բնական արբանյակ Կարմենը: 1944 –սկսվել է «Բլյուկոտ» օպերացիան՝ բրիտանական բանակի հարձակումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

1947– ծնվել է ծագումով ավստրիացի, ամերիկյան հռչակավոր դերասան, բոդիբիլդինգի մարզիկ, քաղաքական գործիչ, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը, որի՝ նահանգապետ եղած ժամանակ Կալիֆորնիա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:

1948– ծնվել է ծագումով իսպանացի, ֆրանսիացի ճանաչված դերասան Ժան Ռենոն:

1967 –վախճանվել է գերմանացի արդյունաբերող, «հրանոթների թագավորների» տոհմի վերջին ներկայացուցիչ Ալֆրեդ Կրուպպը:

1972- գործարկվել է Կրասնոյարսկի ՀԷԿ-ը: 

1980-Իսրայելի խորհրդարանը Երուսաղեմը հայտարարել է իր մայրաքաղաքը:

1980– Վանուատուն անկախացել է Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից: 

1984– NBC հեռուստաընկերությունն առաջին անգամ սկսել է ցուցադրել «Սանտա Բարբարա» հեռուստասերիալը: 

1992 –ծնվել է իտալացի հանրահայտ շախմատիստ Ֆաբիանո Կարաունան: 

2006 –իսրայել-լիբանանյան պատերազմի ընթացքում Լիբանանում եռահարկ բնակելի շենքի պայթեցումը դարձել է 28 մարդու մահվան պատճառ:

Ի ՄԻ ԲԵՐԵՑ Կ. ԽԱՉԻԿՅԱՆԸ

website by Sargssyan