Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ագ­րե­սիվ այս ոճով որևէ շանս չու­նեն հաս­նե­լու իրենց նպա­տա­կին»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» թերթի հարցազրույցը Արևմտյան Ամերիկայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Արմեն Սահակյանի հետ:

-Պարո՛ն Սահակյան, տեղյակ ենք, որ ձեր գրասենյակի կողմից իրականացվում է մարդահամար, որը սկսել եք դեռևս գարնանը։ Կխնդրեմ մանրամասնեք՝ արդյոք մարդահամարը ԱՄՆ-ի բոլոր նահանգներում է իրականացվելո՞ւ, ի՞նչ ձևաչափով է այն անցկացվելու ու ի՞նչ նոր ձեռքբերումներ այն կտա Հայաստանին և հայ համայնքին:

- Ամեն տասը տարին մեկ ԱՄՆ Սահմանադրությամբ նախատեսված է անցկացնել մարդահամար՝ հասկանալու, թե ամբողջ երկրի տարածքում որքան մարդ է բնակվում։ Մեր գրասենյակն արդեն առնվազն երեսուն տարի այս գործընթացի մեջ ներգրավված է՝ առաքելություն ունենալով հայ համայնքին տեղեկացնելու մարդահամարին մասնակցելու կարևորությունը։ Մասնավորապես այս տարի կոչ ենք անում մեր համայնքի ներկայացուցիչներին առավել ակտիվ մասնակցել այս գործընթացներին՝ անկախ իրենց քաղաքացիության և այլ կարգավիճակներից: 

Շատ կարևոր է, որպեսզի փաստաթուղթը լրացնելիս նշվի ազգային պատկանելությունը որպես հայ, որպեսզի վերջում կարողանանք ունենալ ամբողջական պատկեր, թե ԱՄՆ տարածքում որքան հայեր են բնակվում: 

Այս հաշվարկների արդյունքում ստացված թվերը մեզ թույլ կտան իրականացնել բազմազան ծրագրեր ապագայում. մեր համայնքին տրամադրվող բազմատեսակ ծառայությունները հայերենով հասանելի դարձնելու հնարավորություն, տեղական, նահանգային և ֆեդերալ մարմինների կողմից հայ համայնքին տրամադրվող ֆինանսական օժանդակության ներգրավում, ինչպես նաև տեղի դպրոցներում հայոց լեզվի ուսուցման հարցն ավելի բարձր մակարդակի բարձրացում՝ թե՛ հանրային, թե՛ այլ հաստատություններում։ 

Նշեմ, որ յուրաքանչյուր տարի ԱՄՆ ֆեդերալ կառավարության կողմից յոթ հարյուր միլիարդից ավել գումար տեղաբաշխվում է նահանգներին և տեղական համայնքներին՝ հիմք ընդունելով մարդահամարի թվերը։ Հետևաբար շատ կարևոր է, որպեսզի մեր համայնքն ակտիվորեն մասնակցի այս տարվա մարդահամարին։ 

-Պարոն Սահակյան, չափազանց կարևոր եմ համարում անդրադառնալ վերջին օրերին ԱՄՆ-ում և ողջ աշխարհում տեղի ունեցող հայ-ադրբեջանական բախումներին։ Խնդրում եմ նկարագրեք՝ ինչպիսի իրավիճակ է տիրում այս պահին մասնավորապես Լոս Անջելեսում, և այս ամենի ֆոնին ի՞նչ քայլեր է իրականացնում ԱՄՆ կառավարությունը և Կոնգրեսը:

- Կրելով ջախջախիչ պարտություն Տավուշում՝ Ադրբեջանի կառավարությունն այսօր փորձում է ժողովրդի ուշադրությունը շեղել դեպի արտերկիր՝ հաշվի առնելով նաև իրենց երկրում տիրող սոցիալ-տնտեսական և այլ առողջապահական խնդիրները՝ կապված համավարակի, նավթի ցածր գների և այլնի հետ:

 Մեզ համար որևէ կասկած չկա, որ այս համաշխարհային ագրեսիայի ֆոնին կազմակերպված միջոցառումները, որոնք իրականացվում են մեր համայնքի դեմ, միանշանակ կենտրոնացված կերպով առաջնորդվում են Ադրբեջանի կառավարության կողմից։ 

Այս ամենի ապացույցները մենք ունենք՝ սկսած նախկին բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարություններից և վերջացրած լուրերով, որտեղ ցուցադրվեց, թե ինչպես էին ադրբեջանցի սադրիչները, տարբեր զենքերով, մուրճերով, սղոցներով զինված, եկել Լոս Անջելես՝ փորձելու հրահրել իրավիճակը և ստեղծելու խնդիրներ մեզ համար: 

Նշեմ, որ իրավիճակը դեռ լարված է մնում թեՆշեմ, որ իրավիճակը դեռ լարված է մնում թե Լոս Անջելեսում, թե՛ ամբողջ ԱՄՆ տարածքում։ Այսպիսով, Ադրբեջանն ամբողջությամբ ցուցադրում է իր հայատյաց, ռասիստական դիրքորոշումը, և այլևս որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե որն է Ադրբեջանի վերջնանպատակը։ 

Մենք այս ամբողջ տեղեկատվությունը պարբերաբար փոխանցում ենք լրատվամիջոցներին, քաղաքական գործիչներին, և նշեմ, որ վերջին օրերին այս ամենը բավականաչափ մեծ արձագանք է ստացել։ 

Մեր գործունեությունը շարունակական բնույթ է կրելու, որպեսզի մենք բոլորով կարողանանք սանձել Ադրբեջանի որդեգրած բռնատիրական ռեժիմը։ Այս ուղերձներով փորձելու ենք հասկացնել, որ իրենց այս նոր ագրեսիվ ոճով որևէ շանս չունեն հասնելու իրենց նպատակին: 

- Որքանով են Լոս Անջելեսի հայ համայնքի երիտասարդները և առհասարակ հայ համայնքը հետաքրքրված հայկական ներքին և արտաքին քաղաքականությամբ, և արդյոք ցուցաբերվո՞ւմ է ակտիվություն որևէ համատեղ ծրագրերի շուրջ:

Նշեմ, որ ինչպես Լոս Անջելեսի, այնպես էլ առհասարակ ԱՄՆ-ի հայ համայնքի երիտասարդների և մյուս ներկայացուցիչների կողմից կա շատ մեծ հետաքրքրվածություն Հայաստանի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության հետ կապված։

 Անշուշտ, մենք էլ որպես համայնքային կառույց մշտապես կապի մեջ ենք համայնքի հետ և պարբերաբար իրենց տեղեկացնում ենք տարբեր զարգացումների մասին։ Մեր համայնքի համախմբվածության շնորհիվ է, որ Հայ դատի գրասենյակը կարողանում է առաջ մղել տարատեսակ հայամետ նախագծեր ԱՄՆ ֆեդերալ, տեղական և նահանգային մարմիններում։ 

Բոլոր նվաճումները, որ մենք կարողանում ենք ձեռք բերել, մեր համայնքի համախմբվածության ուժի արդյունքում է: Մեզ համար շատ կարևոր է հայ երիտասարդների ներգրավումը և նրանց պատրաստումը որպես ակտիվ քաղաքացիներ, քաղաքական գործընթացների ակտիվ մասնակիցներ։ Այս ամառ մենք արդեն ունենք տասներեք մասնակից, որոնք միացել են մեր կառույցին վիրտուալ տարածքում՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։ 

Նրանք մեծ փորձառություն են ձեռք բերում՝ հանդիպելով տարբեր քաղաքական գործիչների, համայնքային գործիչների հետ։ Մեր գրասենյակը մշտապես փորձելու է մեծացնել մեր հայրենակից թիմակիցների ծավալները: 

Ես ինքս ժամանակին եղել եմ գրասենյակի փորձնակ և իմ անձնական փորձից կարող եմ փաստել, որ Հայ դատի գրասենյակը կարևորագույն կառույց է, որի առաքելությունն է նախապատրաստել հաջորդ սերնդին, որպեսզի կարողանան ըստ արժանվույն ներկայացնել մեր համայնքին և ազգին հուզող բազմապիսի հարցեր տարբեր հարթակներում:

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ՝ ԷԴԳԱՐ ԱՅՎԱԶՅԱՆԻ

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»