Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ազ­գը պահ­պան­վում, ճա­նաչ­վում և ներ­կա­յա­նում է աշ­խար­հին իր մշա­կույ­թով ու ար­վես­տով»

ИНТЕРВЬЮ

Տարիներ առաջ շատ էր խոսվում այն մասին, որ ազգային նվագարանների հանդեպ հետաքրքրությունը նվազում է: Հիմա արդեն տարբեր միջոցառումների ժամանակ կարող ենք տեսնել, որ երիտասարդները նվագում են ազգային գործիքներ, նոր շունչ տալիս թե՛ գործիքին, թե՛ երաժշտական ստեղծագործություններին: ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի և Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Հասմիկ Լեյլոյանը նշում է՝ իրոք, կային այդպիսի ժամանակներ, երբ 90-ականների մութ ու ցուրտ տարիների պատճառով ազգային երաժշտական գործիքների և արվեստի հանդեպ հետաքրքրությունը նվազել էր: «Ազգային երաժշտական գործիքների և արվեստի հանդեպ կար և՛ անուշադրություն, և՛ անհետաքրքրություն, բայց երբ երկրում լուծվեցին կենցաղային հարցերը, մարդիկ զգացին հոգևոր կյանքի և հատկապես ազգային արվեստի պահանջը: Այստեղ պետք էր պետական մոտեցում: 

Ճանաչված շատ արվեստագետներ, այդ թվում՝ ես, սկսեցինք դիմել տարբեր գերատեսչությունների՝ ներկայացնելով մեր ազգային երաժշտական գործիքների վերացման վտանգը: Որոշակի ժամանակ անց եղավ պետական աջակցություն և երաժշտական դպրոցներում ժողովրդական գործիքներ սովորելը դարձավ անվճար: Աստիճանաբար ավելացավ ժողգործիքների վրա նվագել սովորողների թիվը: Այդ ժամանակ բավականին մեծ էր քանոն, դուդուկ, շվի, դհոլ գործիքներ սովորողների թիվը, ի տարբերություն քամանչայի, քամանի, բլուլի, սանթուրի, ուդի, թառի:

Նայելով Հայաստանում անցկացվող ժողգործիքների մրցույթների մասնակիցների քանակին և որակին՝ կարելի է ասել, որ այսօր մեծմասամբ վերականգնվել է ազգային նվագարանների հանդեպ հետաքրքրությունը: Իհարկե, այստեղ մեծ դեր ունեն դասավանդող և կատարող նվիրյալ արվեստագետերաժիշտները, որոնք պրոպագանդում են ազգային ժողգործիքները: 

Շատ ծնողներ և երեխաներ, լսելով լավագույն կատարողներին, ոգևորվում են և իրենց կյանքը կապում են ազգային արվեստին և երաժշտությանը: Այո՛, այսօր ունենք շատ քանոնահարներ, որոնք իրենց տեղը գտնում են արվեստում լավ սովորելու և իրենց ընդունակությունների շնորհիվ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հասմիկ Լեյլոյանը:

Նա ընդգծում է՝ որպեսզի ժամանակակից դարում ժողգործիքի հանդեպ հետաքրքրությունը չկորչի, անընդհատ պետք է զարգացնել կատարողականությունը և տեխնիկան: «Բայց կա մի վտանգ: Որքան էլ ցանկանանք զարգացնել, չպետք է ընդօրինակենք այլ ազգերի նվագելաձևերը, մելիզմները և լադային հնչողությունը: 

Պետք է պահպանենք մեր ազգային դեմքը և արվեստը, որպեսզի այն չխառնվի, չնմանվի հարևան ազգերի երաժշտական արվեստին, քանի որ մեր ազգային ժողովրդական երաժշտական գործիքները տարածում ունեն նաև հարևան ժողովուրդների մոտ: Ես շատ խիստ եմ մոտենում այդ հարցին և իմ ուսանողներից պահանջում եմ չընդօրինակել այլ ազգերի կատարման ձևերը: 

Ինքս սովորել եմ նշանավոր քանոնահար-կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Խաչատուր Ավետիսյանի մոտ, որը մեծ ավանդ ունի քանոնի և հայկական երաժշտության զարգացման գործում: 

Նա ժամանակին հրապարակել է քանոնին և մյուս ժողգործիքներին վերաբերող գրքեր, մինչ այժմ մենք իր մեթոդիկայով ենք դասավանդում: Դեռևս 1984 թվականին քանոնի համար ստեղծել եմ տեխնիկայի զարգացման, կատարողական նոր ձևերի դասագիրք, որն էլ մինչ այժմ օգտագործվում է կրթական հաստատություններում: 

Պահպանելով ավանդականը, պետք է ժամանակին համընթաց անընդհատ զարգացնել կատարողականությունը, որպեսզի գործիքը հետաքրքրություն առաջացնի եկող սերունդների մոտ»,-նշում է մեր զրուցակիցը:

Միջազգային մրցույթների դափնեկիր քանոնահարուհին ունեցել է և ունի բազմաթիվ ուսանողներ ոչ միայն Կոնսերվատորիայում և մանկավարժական համալսարանում, այլ նաև աշխարհի տարբեր երկրներում: «Ստեղծել եմ քանոնի դասավանդման համար նախատեսված բազմաթիվ դասագրքեր, լույս են տեսել մեծ թվով ձայնասկավառակներ: Իհարկե, այս շրջանում համավարակը շատ խանգարեց դասավանդման ընթացքին և համերգային ծրագրերին: 

Ինչպես շատերը, ես նույնպես դասերն անցկացնում էի հեռավար տարբերակով, աշխատում անել ավելին, բայց ամեն դեպքում ինչ էլ անես, դա չի կարող փոխարինել մարդկային կենդանի շփմանը, քանի որ երաժշտության կատարման մեջ շատ կարևոր են տեմբրային դինամիկ նյուանսները, զգացողությունը, որը պետք է ստանալ կենդանի հնչողության ժամանակ: 

Շատ կցանկանայի, որ սեպտեմբերից դասերն անցկացվեն այնպես, ինչպես նախկինում: Մեզ մոտ անհատական պարապմունքներ են, կարող ենք պահպանել պահանջվող բոլոր կանոնները և դասերն անցկացնել կենդանի բնական շփումով: Կարծում եմ՝ այստեղ կա միջազգային մի ծրագրի իրագործում՝ մարդկության և ազգերի գլոբալացման, ինչպես նաև իրարից հեռացնում են մարդկանց»,-ասում է քանոնահարուհին:

Նշում է՝ այս ընթացքում մեծ թվով համերգներ, փառատոններ են չեղարկվել կամ հետաձգվել: Ստեղծագործողները բոլոր առումներով վնասներ են կրում: «Արվեստագետները շատ մեծ վնասներ կրեցին այս ընթացքում ամբողջ աշխարհում: Ունեի համերգներ Լոս-Անջելեսում, Տորոնտոյում, Քաթարում, Հարավային Ամերիկայում և այլուր: Շատ համերգներ հետաձգվեցին կամ չեղարկվեցին: 

Միայն պատկերացնել կարելի է, թե ինչ մտավոր, հոգևոր և, իհարկե, ֆինանսական ճգնաժամի առաջ են հայտնվել ստեղծագործողները: Ցավոք, հասկանալի չէ, թե ինչ է լինելու: Կա մեծ ծավալի վերականգնողական աշխատանքի անհրաժեշտություն և՛ Հայաստանում, և՛ այլ երկրներում, որպեսզի մարդիկ վերադառնան իրենց բնականոն կյանքին: Շատ կցանկանայի, որ պետությունը գնահատեր իր մտավորականներին ու արվեստագետներին և այս դժվարին ժամանակներում հոգ տաներ նրանց մասին: Գաղտնիք չէ, որ ազգը պահպանվում, ճանաչվում և ներկայանում է իր մշակույթով ու արվեստով: 

Հատկապես հայ ազգը դարեր շարունակ մեծ տեղ է տվել իր մշակույթի, լեզվի, հավատքի պահպանմանը, որի միջոցով կարողացել է ներկայանալ ամբողջ աշխարհին և իր ուրույն տեղը զբաղեցնել դրանում: Ազգային մշակույթի տարածումը, զարգացումը և ճանաչումը երիտասարդների շրջանում հայ ազգի հավերժ լինելու և աշխարհին ներկայանալու կարևոր գրավականն է»,-եզրափակում է Հասմիկ Լեյլոյանը

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США