Դոլարը, եվրոն ու ռուսական ռուբլին թանկացել են ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երբ են բացվելու բուհերն ու ում հաշվին են բուժվելու կորոնավիր... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Շանս ունենք աշնանը գտնվել հաղթահարած վիճակում. Փաշինյան ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գազ չի լինելու ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 12.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Գագիկ Ծառուկյանի շուրջ սենսացիաներ հորինվելը չի դադարում Պարետը՝ զինվորներին արձակուրդ ուղարկելու ու ծնողների հետ տեսակցելու հնարավորության մասին Երևանում բնակիչը սպառնացել է երեխային ցած նետել պատշգամբից Քիչ առաջ քաղաքացին ցած է նետվել կամրջից Դոլարը, եվրոն ու ռուսական ռուբլին թանկացել են Դպրոցը՝ դիմակով, առանց բուֆետի եւ հերթափոխով․ նոր ուսումնական տարին՝ նոր կարգ ու կանոնով Լողափին դիմակ կրելը պարտադիր չի լինի. Երբ է հրապարակվելու պարետի որոշումը «Հարյուրավոր մարդիկ նշանվել են՝ չեն կարողանում ամուսնանալ». Սասուն Միքայելյանի առաջարկը՝ Ավինյանին Անձնական ավտոմեքենայում դիմակ կրելը պարտադիր չի լինի. Տիգրան Ավինյան Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը Երբ են բացվելու բուհերն ու ում հաշվին են բուժվելու կորոնավիրուսով վարակված օտարերկրացիները. Պարզաբանում է պարետը Բացօթյա որ տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի. Պարետի նոր որոշումը «Ռեալը» ցանկանում է վերադարձնել Սեբալյոսին Տիգրան Ավինյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 ՀՈՒԼԻՍԻ). Զին­ված խմբի ան­դամ­նե­րը վայր են դրել զեն­քերն ու հանձն­վել իշ­խա­նու­թյուն­նե­րին

Աֆրիկյան կանանց համաաֆրիկյան օր, Հավայան կղզիներ՝ Հավայների դրոշի օր, Դոմինիկյան Հանրապետություն՝ Հայրերի օր, Իրան՝ Իրանական դոնորների օր, Կոնգո ՝ Հեղափոխության սկզբի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1947– վախճանվել է քաղաքական, պետական գործիչ, ՀՅԴ անդամ Համո Օհանջանյանը։

2005– վաճառքի է հանվել առաջին եռաչափ հայկական համակարգչային խաղը` «Երևան դրայվը»։

2006-փակվել է Բագրատաշենի շուկան: Գյուղի բնակիչներն ի նշան բողոքի արգելափակել են Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհը:

2011-Երևանում բացվել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի գրատունը:

2016- Երևանի կենտրոնում ծավալված արյունալի իրադարձությունները հանգուցալուծվել են. ոստիկանության ՊՊԾ գունդը երկու շաբաթ շարունակ գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները ուշ երեկոյան վայր են դրել զենքերն ու հանձնվել իշխանություններին:

2019- Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել դաշնակցականները։ Նրանք պահանջել են, որպեսզի քաղաքապետը և Երևանի ավագանու անդամները կատարեն իրենց նախընտրական խոստումները եւ լուծեն մայրաքաղաքի խնդիրները՝ կանաչապատում, աղբահանություն, վերելակներ, տրանսպորտ եւ այլն։

ԱՇԽԱՐՀ

904– արաբները գրավել են Բյուզանդական Կայսրության երկրորդ ամենամեծ քաղաքը` Սալոնիկը (նախկինում Թեսաղոնիկե)։

1498– Քրիստափոր Կոլումբոսը իր երրորդ ճանապարհորդության ժամանակ հայտնաբերել է Տրինիդադ կղզին։

1784– վախճանվել է ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, մատերիալիստ, գրող, արվեստաբան Դենի Դիդրոն։

1815– Անգլիայի Դարհեմյան կոմսության Ֆիլադելֆիա գյուղի մոտ շոգեքարշի ցուցադրության ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 16 մարդ, դա պատմության մեջ գնացքների հետ կապված առաջին վթարն է։

1886– վախճանվել է հունգարացի մեծանուն երգահան, դիրիժոր, դաշնակահար, երաժշտական ռոմանտիզմի խոշորագույն ներկայացուցիչ Ֆերենց Լիստը։

1907 -Կուբայում արգելվել են մենամարտերը:

1910- կանադական զբոսանավի վրա աշխարհում առաջին անգամ հանցագործը ձերբակալվել է ոստիկանական ռոդեոյի օգտագործման շնորհիվ:

1914 – ծնվել է ֆրանսիացի աշխարհահռչակ կատակերգակ դերասան Լուի դը Ֆյունեսը։

1919 –Վայմերում ընթացող Գերմանիայի ազգային հիմնադիր ժողովը ընդունել է Գերմանիայի Սահմանադրությունը, ըստ որի, Գերմանիան դառնում է հանրապետություն: Գերմանիայի առաջին նախագահ է դարձել սոցիալ-դեմոկրատ Ֆրիդրիխ Էբերտը:

1928 –առաջին անգամ «Metro-GoldwynMayer» կինոընկերության նշանին հայտնվել է մռնչացող առյուծը: Դա այդ ընկերության նկարահանած առաջին ձայնային ֆիլմն էր՝ «Հարավային ծովերի սպիտակ ստվերները»: Ամբողջ ֆիլմում, առյուծի մռնչոցից բացի, եղել է միայն մեկ ձայն՝ բարև: 

1937 –ԽՍՀՄ-ի ՆԳ իրականացրած օպերացիայի արդյունքում մեկ օրում ձերբակալվել են հազարավոր չեչեններ:

1937 –ծնվել է լեհական ծագմամբ խորհրդային և ռուսաստանյան երգչուհի Էդիտա Պիեխան:

1944 –զոհվել է ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերին:

1956- Մոսկվայում բացվել է Լենինի անվան մարզադաշտը:

1961 –Իսրայել է ժամանել միլիոներորդ ներգաղթյալը:

1962 –տանզանական Դար-էս-Սալեմում կայացած համաաֆրիկական գագաթաժողովում այդ օրը հռչակվել է Աֆրիկյան կանանց օր:

1965 –Մեծ Բրիտանիայում հեռուստատեսությամբ արգելվել է ծխախոտի գովազդը:

1988- ծնվել է Սաուդյան Արաբիայի բնակչուհի, հասարակական գործիչ, այլադավան, կանանց իրավունքների պաշտպանության և սոցիալական մեդիայի շարժման ակտիվիստ Լոուջան Հատլուլը:

1965– ծնվել է անգլիացի կին գրող Ջոան Ռոուլինգը, որը հայտնի է դարձել Հարրի Փոթերի մասին վիպաշարքով։

2008– ՆԱՍԱ-ի «Ֆենիքս» սարքի միջոցով Մարս մոլորակի վրա հայտնաբերվել է սառույց վիճակում ջուր։

website by Sargssyan