Մոսկվա-Երևան չվերթներ տեղի կունենան. Ինչ արժե տոմսն ու որտեղ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Դոլարի փոխարժեքը աճել է, եվրոյինը՝ նվազել ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նավթի համաշխարհային գներն անկում են ապրում ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դր... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 04.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

ԲՀԿ-ականներին հնարավոր չէ ճնշել, գնել կամ գայթակղել

Մամուլում, ժամանակ առ ժամանակ շարունակվում են Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամների, ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորների և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկություններ տարածվել:
Ստահոդ լուրերի հիմնական թեզը Ծառուկյանի կուսակիցների ու ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների հանդեպ իշխանական ճնշումներին են վերաբերում, որով, ըստ անհիմն կանխատեսումների քաղաքական ուժը ներսից քանդելու փորձ է արվում:
Այս կեղծ վարկածը իրականության քողի տակ ներկայացնելու համար հորինվում է հնարավոր ամեն բան՝ դրանք վերագրելով ԲՀԿ-ական այս կամ այն անձին: Նույնիսկ տեսակետ շրջանառվեց, իբրև թե, կան ԲՀԿ-ականներ, որոնք կարող է չդիմանան իշխանությունների ճոխ առաջարկներին ու լքեն կուսակցությունը: Մինչդեռ, ԲՀԿ-ին ու անձամբ Գագիկ Ծառուկյանի թիմին մոտ կանգնած ցանկացած անձ լավ գիտի, որ այս կուսակցությունն այնքան կուռ և համախմբված կառույց է, որ դրա անդամներին ու համախոհներին գնել կամ գայթակղել պարզապես հնարավոր չէ:

website by Sargssyan