Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երբ են բացվելու բուհերն ու ում հաշվին են բուժվելու կորոնավիր... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Շանս ունենք աշնանը գտնվել հաղթահարած վիճակում. Փաշինյան ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գազ չի լինելու ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 12.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Դպրոցը՝ դիմակով, առանց բուֆետի եւ հերթափոխով․ նոր ուսումնական տարին՝ նոր կարգ ու կանոնով Լողափին դիմակ կրելը պարտադիր չի լինի. Երբ է հրապարակվելու պարետի որոշումը «Հարյուրավոր մարդիկ նշանվել են՝ չեն կարողանում ամուսնանալ». Սասուն Միքայելյանի առաջարկը՝ Ավինյանին Անձնական ավտոմեքենայում դիմակ կրելը պարտադիր չի լինի. Տիգրան Ավինյան Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը Երբ են բացվելու բուհերն ու ում հաշվին են բուժվելու կորոնավիրուսով վարակված օտարերկրացիները. Պարզաբանում է պարետը Բացօթյա որ տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի. Պարետի նոր որոշումը «Ռեալը» ցանկանում է վերադարձնել Սեբալյոսին Տիգրան Ավինյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ NASA- ի տիեզերագնացը հրապարակել է պայթյունից տուժած Բեյրութի լուսանկարը ՄՏԿ-ից Մոնղոլիայում մահվան նոր դեպք է գրանցվել բուբոնային ժանտախտից Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով իրենց տները լքել եւ տուժել է մոտ 100 000 երեխա Հայաստանը չի կարող ենթարկվել գլոբալիստների քմահաճույքներին. Ղազինյան Ես հստակ տեղյակ չեմ, թե ինչ քաղաքականություն է հիմա վարում Ռուսաստանը. Զոհրաբ Մնացականյան

«Արամեի սիրտ տանող ճանապարհն անցնում է ստամոքսով». Աննա Թովմասյանը խոհանոցային նոր հաղորդում է սկսում

Tert.am Life-ը գրում է

 Երգչուհի Աննա Թովմասյանի հետևորդները գիտեն խոհանոցի հանդեպ նրա մեծ սիրո մասին: Աննան, գրեթե ամեն օր հրապարակում է, թե ինչ համեղ ուտեստ կամ խմորեղեն է պատրաստել:

Tert.am Life-ի հետ զրույցում Աննան ասաց, որ պատրաստելուց հաճույք է ստանում, նա պատմեց նաև ուտեստների պատրաստման ընթացքի մասին հաղորդում նկարահանելու, Արամեի նախասիրությունների և խոհանոցային իր ձախողման մասին:

Աննայի խոսքով` ամեն օր պատրաստելն իր համար հոգս չէ: «Եթե երեխաները խանգարում են, լացում են, այդքան էլ հաճույք չեմ ստանում պատրաստման գործընթացից, բայց երբ չեն խանգարում, հաճույքով եմ պատրաստում: Երբ ունենում եմ սահմանափակ մթերքներ, ստեղծագործում եմ,- ասաց նա ու հավելեց, որ ձախողումներ էլ է ունենում,- մի անգամ բիսկվիտ էի պատրաստում, հերթով քայլերով տեղադրում էի իմ էջում: Վերջում տեղադրեցի ձախողված արդյունքը, քանի որ բիսքվիտն ընդհանրապես չէր բարձրացել: Բոլորին դուր էր եկել իմ անկեղծությունը»:

Աննան վերհիշեց, որ պատահական է սկսել հետևորդների հետ կիսվել իր բաղադրատոմսերով. «Մի օր որոշեցի կիսվել, թե այդ օրն ինչ եմ պատրաստում: Այնքան շատ արձագանքներ եղան, որ ոգևորվեցի: Ինձ շատ էին գրում, որ առանձին էջ բացեմ, կկիսվեմ իմ բաղադրատոմսերով: Արամեն էլ ասաց, որ շատ լավ գաղափար է: Արդյունքում արդեն ունենք նկարահանած երկու հաղորդում, որոնք շուտով հասանելի կլինեն յութուբյան իմ ալիքում: Հաղորդումներից մեկում ծովախեցգետիններով սպագետտի եմ պատրաստել, մյուսում` շատ համեղ նախաճաշ: Երկուսն էլ առաջին անգամ եմ պատրաստել: Հաղորդումները նկարահանել է Սյոմա Կոդաբաշյանը: Չեմ ասի, որ շատ պրոֆեսիոնալ ենք նկարահանել, որովհետև ես դեռ բլոգեր չեմ: Կարծում եմ` հետևորդներիս դուր կգան, որովհետև «Ի՞նչ եփել այսօր» հարցն ամեն օր բոլորիս է հուզում: Ես դեռ մեկ ուտեստ եմ պատրաստում, բայց մեծ ընտանիքներում կանայք 2-3 ուտեստ են պատրաստում մեկ օրվա ընթացքում»:

Աննան ընդգծեց, որ մանկուց է սիրել խոհանոցը. «Դեռ փոքրուց սովոր եմ համեղ ուտեստներին, քանի որ մայրիկս շատ համեղ է պատրաստում: Մինչև ամուսնությունս խոհանոցում հաճախ չէի լինում, պատրաստում էի այնպիսի ուտեստներ, որոնք, երևի, բոլորն են կարողանում պատրաստել` տապակած կարտոֆիլ, պյուրե կարտոֆիլ: Ամուսնությունից հետո սկսեցի հաճախ պատրաստել ու հասկացա, որ խոհանոցի հանդեպ մեծ սեր ունեմ»:

Երգչուհին նաև ասաց, որ իրենց ընտանիքում շատ են սիրում հայկական ավանդական ուտեստներ, ինքն էլ ամեն ինչ կարողանում է պատրաստել: Հայկական ավանդական ուտեստների բաղադրատոմսերն էլ մայրիկից է վերցնում. «Ես կարողանում եմ պատրաստել հրաշալի տոլմա, օրերս նույնիսկ հաց եմ թխել, շատ լավ էր ստացվել: Չնայած ժամանակատար գործընթաց է` հետագայում անպայման էլի կփորձեմ հաց թխել, քանի որ շատ համեղ է ստացվում»:

Շարունակությունը՝ այստեղ

website by Sargssyan