Լիբանանի հայ համայնքի 11 զոհերը երկրի տարբեր շրջանների բնակի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. մահացածն ու 4 վի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դր... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պայթյունից ավերված Բեյրութը ցուցադրվել է թռչնի թռիչքի բարձրո... ՎԻԴԵՈ
Լիբանանի հայ համայնքում 11 զոհ կա. «Արևելք» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 06.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Լիբանանի հայ համայնքի 11 զոհերը երկրի տարբեր շրջանների բնակիչներ էին. մանրամասներ Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. մահացածն ու 4 վիրավորներից 3-ը զինծառայողներ են Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ Իրավիճակը Բեյրութում պայթյունից հետո Սամվել Կարապետյանը կաջակցի բեյրութահայերին ու կօգնի վերականգնել պայթյունի հետեւանքով վնասված եկեղեցին «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Պայթյունից ավերված Բեյրութը ցուցադրվել է թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) Լիբանանի հայ համայնքում 11 զոհ կա. «Արևելք» Կրկին խախտումներ՝ Ծաղկաձորի հյուրանոցներում. ԱԱՏՄ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 135-ի Բեյրութում երկշաբաթյա արտակարգ դրություն է հայտարարվել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 100 միլիոն դրամ է հատկացրել Բեյրութում պայթյունների հետևանքով զոհված հայրենակիցների ընտանիքներին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանին Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգել. սա երևի թե կլինի արտակարգ դրության վերջին երկարաձգումը. Տիգրան Ավինյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը կաջակցի բեյրութահայերին ու կօգնի վերականգնել պայթյունի հետեւանքով վնասված եկեղեցին «Սկսել են մեզ 37 թվի ոգով ներկայացնել, սա ի՞նչ մոտեցում է». Աշոտ Մելքոնյան

Մեքսիկայի նախագահը հայտնել է, որ դիմակ կդնի միայն այն ժամանակ, երբ երկիրը կոռուպցիան հաղթահարի

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ դիմակ կդնի միայն այն ժամանակ, երբ երկիրը կոռուպցիան արմատախիլ անի, հայտնում է The Guardian-ը:

«Գիտե՞ք՝ երբ եմ պատրաստվում դիմակ դնել: Երբ կոռուպցիա չի լինի: Այդ ժամանակ ես դիմակ կդնեմ եւ կդադարեմ խոսել»,- լրագրողներին ասել է Մեքսիկայի նախագահը:

«Եկեք գործարք կնքենք: Այնպես որ՝ եկեք շտապենք եւ կոռուպցիային վերջ տանք, որ ես դիմակ դնեմ եւ դադարեմ խոսել»,- հավելել է նա:

Պարբերականը նշում է, որ իր գործընկերների՝ Բրազիլիայի եւ ԱՄՆ նախագահների նման Լոպես Օբրադորը չափազանց թերահավատորեն է վերաբերվում կորոնավիրուսային համավարակի շրջանում դիմակներ կրելուն:

Նա երբեք չի խրախուսել դիմակների կրումը եւ պաշտպանական այս միջոցը կրել է միայն այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ էր անել հանրությանը ներկայանալիս, օդային ուղեւորությունների ժամանակ:

Նշվում է, որ նախագահի այս հայտարարությունը որոշ մեքսիկացիներ ընկալել են որպես ակնարկ, որ նա երբեք դիմակ չի կրի:

website by Sargssyan