Անչափահաս ամերիկացուն առաջադրվել է Բայդենի, Օբամայի եւ Մասկի ակաունտների կոտրելը կազմակերպելու մեղադրանք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրեք մարդու առաջադրվել են Twitter-ի վրա զանգվածային հաքերային հարձակման մեղադրանքներ, որի հետեւանքով կոտրվել են երեք հայտնի օգտատերերի՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի եւ հանրահայտ գյուտարար-միլիարդատեր Իլոն Մասկի ակաունտները, հայտնում է CNN-ը:
Նշվում է, որ չարագործները հայտնիների էջերն օգտագործել են բիթքոինով խարդախություն կատարելու համար:
Հրապարակվել են նաեւ կասկածյալների անունները: Նրանք են՝ 19-ամյա բրիտանացի Մեյսոն Շեփարդը, որը համացանցում հայտնի է որպես «Chaewon», Ֆլորիդա նահանգի բնակիչ 22-ամյա Նիմա Ֆազելին (նիկն է՝ «Rolex») եւ Տամպայի բնակիչ 17-ամյա Այվեն Քլարքը, որը հարձակման կազմակերպիչն է, հայտարարել է դատախազ Դեւիդ Անդերսոնը:
Կասկածյալները կալանավորված են:
Սան Ֆրանցիսկոյում ՀԴԲ ներկայացուցիչ Սանջայ Վիրմանիի խոսքով՝ այս կալանավորումները ընդամենը սկիզբն են: Հետաքննությունը արունակվում է այս հանցագործություններին մասնակցած մյուս հնարավոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ: