Դոլարը, եվրոն ու ռուսական ռուբլին թանկացել են ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երբ են բացվելու բուհերն ու ում հաշվին են բուժվելու կորոնավիր... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Շանս ունենք աշնանը գտնվել հաղթահարած վիճակում. Փաշինյան ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գազ չի լինելու ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 13.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Իջևան-Բերդ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և հարվածել էլեկտրասյանը

Օգոստոսի 2-ին, ժամը 05:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Բերդ ավտոճանապարհի 21-րդ կմ-ին «Mercedes Benz C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Անատոլի Ա., ծնված 1986 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը, ինչի հետևանքով հենասյունն ընկել է ավտոմեքենայի վրա:

Փրկարարները հեռացրել են հենասյունն ավտոմեքենայի վրայից․ տուժածներ չկան։

website by Sargssyan