Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թի... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Գազ չի լինելու ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Առաջիկա օրերին Հայաստանից հումանիտար օգնությամբ 3 օդանավ կթռ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհերի թիվը հա... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 07.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Երրորդ նախագահի լռության խախտումը կարելի է կապել Փաշինյանի կողմից.Սուրեն Սուրենյանց ԿԳՄ նախարարության անբովանդակ պատասխանի մասին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի Նոր տեսանյութ՝ Բեյրութի պայթյունից Հունվար-հուլիս ամիսներին Ադրբեջանի նավթային պետֆոնդի եկամուտները նվազել են երկու անգամ Սերժ Սարգսյանը բացում է փակագծերը. Նա ասել է, թե ինչու բանակին չի հրամայել ետ բերել 800 հեկտարը (տեսանյութ) Ինչ չվերթեր կիրականացվեն առաջիկա օրերին Ինչպես է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը տեղափոխվում Հայաստան. Ոստիկանության տեսանյութը Ադրբեջանի՝ նավթի վաճառքից ստացվող եկամուտները կիսով չափ կրճատվել են. EADaily Վարչապետի մոտ քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցության ընթացքն անկասելի է Գագիկ Ծառուկյանին թուլացնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման Մարկ Ցուկերբերգի կարողությունն առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ դոլարը Ջերմուկի համայնքապետն իրականացրել և իրականացնում է ապօրինություն «Եղիր գիտունին գերի, մի՛ եղիր անգետին սիրելի»

Բուլղարիայի լողափերն աղտոտված են արմավենու յուղով

Մի քանի օր շարունակ Բուլղարիայի սեւծովյան ափի հարավում ծովից ափ են նետվում արմավենու յուղի սեւ գնդիկներ։ Լողափին հանգստացող զբոսաշրջիկներն ահազանգել են իշխանություններին աղտոտվածության փաստի մասին, իսկ առանձին լողափերում ինքնուրույն են որոշել մաքրել ավազը եւ հավաքել են մի քանի հարյուր կիլոգրամ յուղ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Յուղը վնասում է ծովային էկոհամակարգը, անգամ դրա հոտը խանգարում է լողափում նորմալ հանգստին եւ վտանգ է ներկայացնում հատկապես երեխաների առողջության համար։ Հենց այդ պատճառով, չսպասելով իշխանություններին, ձեռնարկել ենք լողափը մաքրելու փորձ»,- bTV հեռուստաալիքին հայտարարել է էկոակտիվիստ Բորիս Սադովը։

Վառնայի ծովային վարչությունում չեն համաձայնվել աղտոտվածության վտանգի մասին բնապահպանների կարծիքի հետ։

«Արմավենու յուղը բուսական մթերք է։ Ամենայն հավանականությամբ այն հայտնվել է ծովում որեւէ նավից, որն անցել է բուլղարական ափերի միջազգային ջրերում։ Անբարենպաստ իրավիճակն առաջացել է եղանակի առանձնահատկությունների պատճառով․ քամին քշել է յուղը դեպի ափ։ Վտանգավոր ոչինչ չկա, սակայն այդ իրավիճակում չկա․ ծովային կենդանիների համար այդ յուղը վտանգ չի ներկայացնում»,-բացատրել է Ծովային վարչության տնօրեն Վալենտին Ենչեւը։

Սանիտարական ծառայությունները կատարել են յուղի նմուշառում լրացուցիչ հետազոտություններ անցկացնելու համար, սակայն արդյունքները դեռեւս պատրաստ չեն։

Այդուհանդերձ, իրավիճակը վատթարանում է, յուղային գնդիկները կտրել են հերթական տասնյակ կիլոմետրերն ու հասել լողափ սեւծովյան ափի հարավային մասում՝ Ահթոպոլ քաղաքում։

Օգոստոսին Բուլղարիայի լողափերում հավաքվում են տասնյակ հազարավոր հյուրեր, օդի եւ ջրի ջերմաստիճանը գրեթե հավասարվում է եւ պահպանվում շուրջ 27 աստիճանի մակարդակում։

website by Sargssyan