Հայտնի հնագետ Գրիգոր Արեշյանը մահացել է COVID 19-ից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿորոնավիրուսից Երեւանում մահացել է Հայաստանի նախկին պետնախարար, անվանի հնագետ Գրիգոր Արեշյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է նրա զարմուհի Թամարա Արեշյանը:
Նշենք, որ նրա մայրը ՝ Սալոմե Արեշյանը, եղել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի առաջին կին ակադեմիկոսն էր: Նրա պապը՝ Գրիգորի Արեշյանը, գինեկոլոգիայի պրոֆեսոր էր: Նրա պատվին է անվանվել Երեւանի առաջին ծննդատունը:
Հիշեցնենք, որ Գրիգոր Արեշյանը ծնվել է Թիֆլիսի նահանգի Աղբուլաղ գյուղում: Նախնական կրթությունն ստացել է Թելավի շրջանի Սացխենիսի դպրոցում, իսկ միջնակարգը՝ Թիֆլիսի գիմնազիայում, որն ավարտել է 1902 թվականին։ 1903 թվականին Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայում մեկ տարի սովորելուց հետո առողջական վատ վիճակի պատճառով տեղափոխվել է Կիև: 1909 թվականին ավարտել է Կիեւի համալսարանի բժշկական ֆակուլտետը և աշխատանքի անցել Կիեւի Պիսմեսկու կլինիկայում, սակայն 1911 թվականին զորակոչվել է բանակ եւ մինչեւ 1913 թվականը ծառայել Վարշավայի ռազմական օկրուգում որպես գնդի բժիշկ։ Զորացրվելուց հետո վերադարձել է Թիֆլիս, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի առաջին օրերին կրկին զորակոչվել և գործուղվել է Կովկասյան ռազմաճակատ: 1916 թվականին հիվանդության պատճառով եկել է Թիֆլիս եւ երեք տարի աշխատել որպես օրդինատոր:
Շարունակությունը՝ այստեղ