Պաշտպանության նախարարությունում հանդիպել եմ Զինված ուժերի ղե... ԲԼՈԳ
Հակառակորդը փորձել է Մռավ լեռը վերցնել վերահսկողության տակ, ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արցախի ՀՀ տեղափոխված 18 տուժած 7-ը քաղաքացիական անձ է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ամեն րոպեն մեկ նվիրատվություն է արվում. դրամահավաքի արդյունք... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Էստոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախաձեռնում է խորհրդա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 27.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Պաշտպանության նախարարությունում հանդիպել եմ Զինված ուժերի ղեկավար կազմի հետ. Նիկոլ Փաշինյան Հակառակորդը փորձել է Մռավ լեռը վերցնել վերահսկողության տակ, սակայն փորձը հետ է մղվել Արցախի ՀՀ տեղափոխված 18 տուժած 7-ը քաղաքացիական անձ է Ամեն րոպեն մեկ նվիրատվություն է արվում. դրամահավաքի արդյունքում հավաքվել է ավելի քան 111 000 դոլար. Հայաստան Համահայկական հիմնադրամ Էստոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախաձեռնում է խորհրդակցություն ԼՂ իրավիճակի վերաբերյալ ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը աղոթել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ասուլիսը՝ ուղիղ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մարկոնի հետ Նույնիսկ մեկ հայկական դիրքի, զինտեխնիկայի խոցման կադր չի հրապարակել հակառակորդը. Արծրուն Հովհաննիսյան Առաջիկայում ՊԲ-ն կհայտնի մեր զոհերի տվյալները. Արծրուն Հովհաննիսյան Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է առել Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին, իրականությանը չի համապատասխանում Ադրբեջանն ունի մոտ 200 զոհ Պահեստազորայինները մեկնում են առաջնագիծ /տեսանյութ/ Whatsapp-ում և Viber-ում տարածվում է ձայնային կեղծ հաղորդագրություն՝ փոխգնդապետ Զարզանդի անունից Ադրբեջանցի տանկիստն օդ է թռչում․ՏԵՍԱՆՅՈՒԹ Սուքիասյանների ընտանիքը Հայոց բանակին 100 միլիոն դրամ է նվիրաբերել և հանդես եկել կոչով Փաստական տվյալները վկայում են Ադրբեջանի զինուժի կողմից ազգային ատելության հողի վրա, ապօրինաբար կյանքից մարդկանց զրկելու, գույքը ոչնչացնելու դիտավորությամբ կատարված հանցագործությունների մասին. դատախազություն Այս պահից սկսած հայտարարում եմ հերթագրում՝Արցախ մեկնելու համար. Արթուր Ասատրյան Նվեր Ծառուկյանը 5 բեռնատար մեքենա է տրամադրել ՊՆ-ին (տեսանյութ)

«Սալվատոր մունդի». աշխարհի ամենաթանկարժեք նկարի պատմությունը կներկայացվի բրոդվեյյան մյուզիքլի տեսքով

Աշխարհի ամենաթանկարժեք նկարի շուրջ պտտվող առեղծվածային և ուշագրավ պատմությունը նորովի կներկայացվի 2022 թվականին Նյու Յորքում բեմադրվելիք բրոդվեյյան մյուզիքլի տեսքով:

Ինչպես հայտնում է CNN-ը, մյուզիքլը կկոչվի Salvator Mundi («Սալվատոր մունդի»՝ «Աշխարհի փրկիչը»), ինչպես և Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ կտավը: Այն կներկայացնի Վերածննդի դարաշրջանի ամենանշանավոր գործերից մեկի՝ Քրիստոսի պատկերի պատմության ժամանակագրությունը: Կտավը հարյուրավոր տարիներ կորած էր համարվում և գտնվել է միայն այս դարում:

Ներկայացման սցենարիստ դեբորա Գրեյս Ուայների խոսքով՝ դա Վինչիի ստեղծագործությունը բավականին հետաքրքիր պատմություն ունի բեմադրելու համար և «կարող է համեմատվել շեքսպիրյան գործերի հետ»:

26 դյույմ երկարությամբ կտավը ստեղծվել է Ֆրանսիայի Լուի XII արքայի պատվերով 1500-ականներին, սակայն վնասվելուց և մուգ գույնով պատվելուց հետո դարեր շարունակ ենթադրվում էր, որ այն մեկ այլ՝ ոչ այնքան հայտնի նկարչի կողմից ստեղծված կրկնօրինակն է: 2005 թվականին նկարը մոտ 10 000 դոլարով վաճառվել է որպես բնօրինակի պատճեն: Այնուհետև ինֆրակարմիր տեխնոլոգիայի միջոցով հաջողվել է պարզել, որ այն ստեղծվել է հենց դա Վինչիի ձեռքով:

Այն ցուցադրվել է 2011-ին Լոնդոնյան պատկերասրահում, հետագայում՝ 2017 թվականին, Ամենափրկչի նկարը ռեկորդային՝ 450.3 մլն դոլարով վաճառվել է Christie's աճուրդի տան կողմից: Այդ օրվանից հետո նկարը որևէ տեղ չի երևացել:

Առեղծվածային պատմությունը շարունակություն ստացավ, երբ 2018 թվականին Աբու Դաբի Լուվր թանգարանը հետաձգեց նկարի ցուցադրությունը: Կարծիք կա, որ այն պահվում է Ժնևում կամ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանի անձնական զբոսանավում:

website by Sargssyan