Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացի... ԲԼՈԳ
Կորոնավիրուսով վարակվածների ու մահացածների թիվն՝ այսօր ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ժամը 08.00-ից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում համեմատաբար հ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժի... ԲԼՈԳ
Հերթական խախտումը. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ո... ԲԼՈԳ
Երևան, 26.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Իրականում մայրս ողջ գիշեր հորդորում էր չգնալ». Շուշիում պսակադրված զույգի բացառիկ հարցազրույցը Այդ տեղեկատվությունը որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը. Իվետա Տոնոյան Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում. Արծրուն Հովհաննիսյան Ադրբեջանի զինված ուժերն օրեր շարունակ խաղաղ բնակչության նկատմամբ իրականացրել են ռազմական հանցագործություններ. հայտարարություն «Մեր մտքերը, մեր աղոթքներն ու աջակցությունը ձեզ հետ են». բազմահազարանոց ավտոերթ՝ Կիպրոսում (լուսանկարներ) «Էրդողանի՝ Մակրոնի հասցեին հնչեցրած խոսքերը վկայում են, որ Թուրքիան գնալով հեռվանում է ԵՄ-ից»․ Սեբաստիան Կուրց Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Ավետարանոց գյուղում զոհվել է 1 և վիրավորվել 2 քաղաքացիական անձ Աշխարհազորայիններին վճարվում է աշխատավարձ և պարգևատրում՝ աշխատավարձի 50 տոկոսի չափով. ԱՀ կառավարությունը ընդունել է Ռազմական դրության ժամանակ վարձատրության որոշում Էրդողանը մարտահրավեր է նետում իր հին ընկեր ու մրցակից Պուտինին Ավստրիան դադարեցնում է Թուրքիային տրամադրել «Bayraktar TB2» ԱԹՍ-ի վրա օգտագործվող պահեստամասերը Լիարժեք հրադադար հաստատելու համար կա մեկ իրական ճանապարհ՝ ճանաչել Արցախի անկախությունը․ Սենոր Հասրաթյան Ռազմավարական խնդիրներ, քաղաքական նկատառումներ և ազգային շահեր. արդյո՞ք Իրանը միջամտում է ղարաբաղյան հակամարտությանը «ԼՂ հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանքի չունի»․ Պեսկով Պուտին. Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ լարվածությունը սպառնում է Եվրոպային Ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ. ՊԲ Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները Ալիևը հաստատել է, որ թուրքական F-16-երն իր երկրում են ու Թուրքիայի օգնությունն են Ադրբեջանին Հրետակոծված Ստեփանակերտը. նոր լուսանկարներ Ռուսական ռազմական ինքնաթիռները խոշոր հարված են հասցրել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից աջակցվող զինյալների ճամբարին. լրատվամիջոցներ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարում է կամավորների հավաքագրում

Արտակարգ միջոցառումներ՝ առանց արտակարգ դրություն հայտարարելու. կառավարության նոր նախագիծը

Առողջապահության նախարարության հետ համատեղ  Արդարադատության նախարարությունը մշակում է օրենսդրական փաթեթ, որը կառավարությանը հնարավորություն կտա արտակարգ իրավիճակների ժամանակ առանց արտակարգ դրություն հայտարարելու իրականացնել բնակչության պաշտպանության և սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումներ։

NEWS.am-ի հետ զրույցում Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանն ասաց. «Առողջապահության նախարարությունն է հիմնականում այս նախագծերի շուրջ աշխատում, բայց համագործակցում ենք նաև Արտակարգ իրավիճակների նախարարության, վարչապետի աշխատակազմի հետ»։

Նա ժամկետներ չկարողացավ հստակեցնել, թե երբ օրենսդրական փաթեթը պատրաստ կլինի։ Մեր հարցին, թե հնարավո՞ր է մինչև օգոստոսի 12-ը փաթեթն ընդունվի, և արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու կարիք չլինի, Լուսինե Մարտիրոսյանն ասաց՝ մեկնաբանություն տալ չի կարող, նման ինֆորմացիա չունի։

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին, երբ Կառավարությունը 4-րդ անգամ երկարացրեց արտակարգ դրության ժամկետները, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտակարգ դրությունը անվերջ երկարացնել հնարավոր չէ, և պետք էլ չէ։

«Այս ընթացքում մենք նախորդ ամսվանից որոշում ունենք օրենսդրական փաթեթ մշակել, որը մեզ հնարավորություն կտա այդ գործիքակազմը կիրառել ոչ թե արտակարգ դրության, այլ արտակարգ իրավիճակի ռեժիմում, որը սահմանափակումներով և իր ծանրությամբ կլինի շատ ավելի թեթեւ, այսինքն՝ այն թիրախավորված եւ հենց հակամահաճարակային միջոցառման տրամաբանությամբ կշարունակվի»,- ասել էր վարչապետը։

Հավելենք, որ արտակարգ դրությունն ավարտվում է օգոստոսի 12-ին, ներառյալ ժամը 17:00-ն։ Համավարակով պայմանավորված Հայաստանում արտակարգ դրություն էր հայտարարվել մարտի 16-ին, և ամեն ամիս այն երկարաձգվել է։

website by Sargssyan