ՊԲ ստորաբաժանումները Իգլա ԴԶՀՀ-ով ոչնչացրել է հակառակորդի ե... ԲԼՈԳ
Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ. պաշտպանն այսօրվա դատա... ԲԼՈԳ
Նավթի համաշխարհային գներն անկում են ապրում ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել․ Արծրուն Հովհաննիսյան ԲԼՈԳ
Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր, հակառա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 29.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Քոչարյանը գնում է Արցախ «Ռազմաքաղաքական դաշինքի կնքումը ոչ միայն դե ֆակո, այլև դե յուրե Արցախի ճանաչման հիմք է». Ալավերդյան Այս պահին սնունդ հավաքելու իմաստ չկա. մեր զորքը սննդի խնդիր չունի. Արծրուն Հովհաննիսյան Վարդենիսում ադրբեջանական հարվածի արդյունքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ Պետք ա պատրաստ լինեք հակադարձելու ադրբեջանցիների հնարավոր գործողություններին մեդիա դաշտում Reuters․ Թուրքիան սիրիացի զինյալների է ուղարկում Ադրբեջանին աջակցելու համար Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին. Արծրուն Հովհաննիսյան Հրապարակվել են քաղաքացիական չորս զոհերի անունները. Արցախի ՄԻՊ ՊԲ ստորաբաժանումները Իգլա ԴԶՀՀ-ով ոչնչացրել է հակառակորդի երկու ուղղաթիռ․ տեսանյութ Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ. պաշտպանն այսօրվա դատական նիստը հետաձգելու միջնորդություն կներկայացնի Նավթի համաշխարհային գներն անկում են ապրում Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել․ Արծրուն Հովհաննիսյան Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր, հակառակորդն ունի 60 զինծառայողի եւ զգալի թվով զրահատեխնիկայի կորուստներ․ Արծրուն Հովհաննիսյան ԱԽ նիստի վերջին 30 րոպեն անցավ ավտոմեքենաների շչակների ներքո, պարզվեց՝ կամավորներին ճանապարհում են առաջնագիծ․ ՀՀ Վարչապետ ՊԲ բոլոր զորամասերը շարունակում են մնալ շարքում և իրենց հստակ գործողություններով կործանիչ հարվածներ հասցնում նախահարձակ հակառակորդին․ Շուշան Ստեփանյան Հայաստանում այս տարվա օգոստոսին, նախորդ՝ հուլիսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է. «Ժողովուրդ» Այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է և խնդրում ենք չայցելել Արյունաբանական կենտրոն. հայտարարություն ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ասուլիսը Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ ՊՆ-ի տեսանյութը. Ինչպես է հետ մղվում ադրբեջանական ստորաբաժանման գրոհը. Ինչպես են դիմում փախուստի

Ո՞ւր են անհետացել Ամուլսարի «պահապանները»

Lurer.com-ը գրում է

Նախորդ տարվա օգոստոսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ մեր պետության, երկրի շահերից է բխում, որ մեր կողմից առաջադրած լեգիտիմ պայմանը բավարարենք, այսինքն՝ հնարավորություն տանք, որպեսզի Ամուլսարի հանքը շահագործվի: 

 Վարչապետի տեսակետը, սակայն, իշխող «Իմ քայլը» խմբակցությունում ոչ բոլորն են կիսում: Պատգամավորների մի մասն Ամուլսարի շուրջ ստեղծված թնջուկի առաջին օրերին` դեռևս մինչև վարչապետի հայտարարությունն, իրենց տեսակետը հայտնել էին և շարունակում են մնալ նույն կարծիքին՝ Ամուլսարի հանքը չպետք է շահագործվի: Նրանց թվում էին Սոֆիա Հովսեփյանը, Վարազդատ Կարապետյանը, Էդգար Առաքելյանը: 


Սակայն, ուշագրավ է, որ, օրինակ, Ամուլսարի հանքի շահագործման դեմ նախկինում ակտիվորեն հանդես եկած Լենա Նազարյանը այդպես էլ հստակ դիրքորոշում չհայտնեց՝ Նոր Հայաստանում ինքը կո՞ղմ է, թե՞ դեմ հանքի բացմանը: «Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր՝ Արգիշտի Մեխակյանը, ով ի սկզբանե դեմ է եղել Լիդիանին հանքի շահագործման թույլտվություն տալուն, գտնում է, որ «այսօր հասել ենք այն գծին, որ չթույլատրելը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ»: 


Նախկին բնապահպան, ներկայումս կրթության փորձագետ դարձած Վահրամ Սողոմոնյանը, ով այսօր ջերմ հարաբերությունների մեջ է գործող իշխանությունների հետ, ժամանակին դեմ էր թե՛ Ամուլսարի, թե՛ Թեղուտի գործարկմանը, այսօր նա լռում է: Սորոսական Դանիել Իոաննիսյանը ժամանակին դեմ էր հանքերի շահագործմանը և ակտիվորեն այդ տեսակետն էր առաջ մղում, այսօր նա նույնպես լռում է:  Լռում են բազմաթիվ բնապահպաններ, ովքեր, թերևս, հեղափոխությունից հետո հաջողացրին կպցնել իրենց բաժին դրամաշնորհը և Հայաստանի բնության ապագայի մասին հարցերը նրանց համար մղվեցին երկրորդ պլան: 


Ինչպես երևում է, վերը թվարկված բոլոր անձանց համար Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարը ժամանակին պարզապես եղել է քաղաքական դիվիդենտներ հավաքելու, այլ ոչ թե սկզբունքայնության պայքար… 

website by Sargssyan