Հայ ժողովրդի բոլոր ժամանակների մեծագույն ավանտյուրիստը...«Փաստ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Իսկանդերյան հեղափոխություն»․ «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Թևակոխել ենք մի փուլ, որը մեր երկրի համար շրջադարձային է լի... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ինչ-որ բան անելու պարզապես ունակ չեն․ «Փաստ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Երկրի ավերակ կողմը»․ «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 27.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն էլ են միացել բանակին. Գեղամ Նազարյան Այս պահին ևս երկու զինվորական կա, ում դիրքորոշումը կարևոր եմ համարում՝ Արտակ Դավթյանի և Ջալալ Հարությունյանի. Տիգրան Աբրահամյան Ոչ սթափ վիճակում վարելը առաջացնում է քրեական պատասխանատվություն․ ՃՈ-ն զգուշացնում է վարորդներին Բանակի հաջորդ քայլը Հատուկ տհասների համար ասեմ, որ Ալիևը սկսել է մեր փոխարեն որոշումներ կայացնել մեր բանակի վերաբերյալ ԳՇ պետը նախագահականում է Արմեն Սարգսյանից պահանջում են չստորագրել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագիրը Օդապարիկ. ինչպե՞ս մարդն սկսեց «թռչել»․ «Փաստ» Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի զոհերի հիշատակին Ցինի՛կ, իսկ Եռաբլուրից ի՞նչ էներգետիկա ես ստանում, երբ գիտես, որ այդ հազարավոր տղաները հենց քո նման դավաճանի պատճառով են այդտեղ․ քաղաքագետ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՓԵՏՐՎԱՐԻ)․Ակցիա իրականացնող ուսանողները տոնել են իրենց հաղթանակը․ «Փաստ» Ամբողջ բանակն այդ կարծիքին է Հայ ժողովրդի բոլոր ժամանակների մեծագույն ավանտյուրիստը...«Փաստ»

Վարչապետի մոտ քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը, որը գտնվում է դեռևս մշակման փուլում: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Զեկուցվել է, որ կառուցապատման ընդհանուր տարածքը կազմում է 58 հազար քմ, իրացվել է 49 հազար քմ, 9 հազար քմ տարածքը գտնվում է իրացման փուլում: Արդեն իսկ փոխհատուցվել է 378 ընտանիքի, ընթացքի մեջ է 50 ընտանիքի փոխհատուցման գործընթացը:

Նշվել է, որ թաղամասի կառուցապատման նախագծերի վրա աշխատում է 7 ճարտարապետական խումբ՝ 60 ճարտարապետներով: Փոխհատուցման ծավալը կազմում է 60 մլն դոլար, իսկ ընդհանուր թաղամասի կառուցպատման ներդրումային արժեքը գնահատվում է 300 մլն դոլար: Ակնկալվում է, որ շինարարական աշխատանքների ընթացքում ստեղծվելու է 8-10 հազար նոր աշխատատեղ:

Պատասխանատուները վստահեցրել են, որ մեծ ուշադրություն է դարձվելու հուշարձան շենքերի պահպանությանը: Թաղամասում կառուցվելու են նաև ստորգետնյա ավտոկայանատեղիներ: 

Այնուհետև ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում կառուցապատման հետ կապված ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է հուշարձան շենքերի պահպանության ուղղությամբ հետևողական աշխատանքների կարևորությունը և շեշտել նախապես մշակված չափորոշիչները մինչ նախագծի ավարտը պահպանելու անհրաժեշտությունը:

website by Sargssyan