Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


2020-ի առաջին կիսամյակում բանկային համակարգի շահույթն աճել է 2,2 մլրդ դրամով

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2020 թվականի առաջին կիսամյակում բանկային համակարգի շահույթը կազմել է 40,6 մլրդ դրամ, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 2,2 մլրդ դրամով կամ 5,7%-ով: 2020 թվականի երկրորդ եռամսյակում՝ 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճը կազմել է 17 մլրդ դրամ կամ 74,2%: Այս մասին տեսահամաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ տարածքում գործող 17 առեւտրային բանկերի ընդհանուր կապիտալն աճել է շուրջ 47 մլրդ դրամով կամ 5,6%-ով (891 մլրդ դրամ), երկրորդ եռամսյակում աճը կազմել է 29 մլրդ դրամ կամ 3,4%:

«Դեպոզիտների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 3,5 տրիլիոն դրամ: 2020-ի առաջին կիսամյակում՝ 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ցուցանիշը նվազել է 112 մլրդ դրամով կամ 3,1%-ով, երկրորդ եռամսյակում՝ 73 մլրդ դրամով կամ 2,1%-ով: Դրամային դեպոզիտների ծավալը կազմել է 46%, արժութայինը՝ 54%:

Բանկերի ընդհանուր ակտիվները կազմել են գրեթե 6 տրիլիոն դրամ: 2020-ի առաջին կիսամյակում աճը կազմել է 191 մլրդ դրամ կամ 3,3%, երկրորդ եռամսյակում՝ 89 մլրդ դրամ կամ 1,5%:

2019-ի առաջին կիսամյակի համեմատ պարտավորությունների ընդհանուր գումարն աճել է 145 մլրդ դրամով կամ 2,9%-ով, երկրորդ եռամսյակում՝ 60 մլրդ դրամով կամ 1,2%-ով:

Վարկային պորտֆելի ընդհանուր ծավալը կազմում է 3.8 տրիլիոն դրամ: Բանկերում վարկային ներդրումներն առաջին կիսամյակում ավելացել են 28 մլրդ դրամով կամ 0,7%-ով, երկրորդ եռամսյակում՝ 9 մլրդ դրամով կամ 0,2%-ով: Վարկերի 41%-ը տրվել է ֆիզիկական անձանց, 45%-ը՝ տնտեսությանը:  

Առաջին եռամսյակում հիփոթեքային վարկերի ծավալը կազմել է 13%, շինարարության ոլորտում վարկերը՝ 17%, գյուղատնտեսության ոլորտում՝ 11%:

Հունիսին չաշխատող վարկերի ծավալը եղել է 4,67%, անցած տարվա նույն ամսվա համեմատ ցուցանիշը չի փոխվել: Այս կիսամյակ ամենամեծ ցուցանիշը գրանցվել է մարտին՝ 5,08%:

Կիսամյակի արդյունքներով անկանխիկ օպերացիաների թիվը (53%) գերազանցել է կանխիկ օպերացիաների ցուցանիշը (47%):

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում բանկերը բյուջեում վճարել են 26,7 մլրդ դրամ:

Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում են ներառվել երկրում գործող բոլոր կոմերցիոն բանկերը:

Բանկերն ունեն ավելի քան 3 մլն հաճախորդ, ինչը կապված է նրա հետ, որ մի անձը կարող է բանկերում մի քանի հաշիվ ունենալ: Բնակչության 85-88%-ը բանկային համակարգում հաշիվ ունի: Ոլորտում աշխատում է 12,1 հազար մարդ»,-նշեց նա:    

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար