Հակագրոհի արդյունքում առգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ռամզան Կադիրովը Հայաստանին և Ադրբեջանին արյունահեղությունը դ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ադրբեջանի զինուժի կորուստները.Պաշտպանության բանակի հայտարարո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տվյալները ճշտվում են. Արծրուն Հովհաննիսյանը` սիրիացի զինյալն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 28.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հակագրոհի արդյունքում առգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա․ ՊԲ Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին, գրոհայինների շարքում կա 81 զոհ․ ՀՄՏ կենտրոն Ռամզան Կադիրովը Հայաստանին և Ադրբեջանին արյունահեղությունը դադարեցնելու կոչ է արել Ադրբեջանի զինուժի կորուստները.Պաշտպանության բանակի հայտարարությունը Տվյալները ճշտվում են. Արծրուն Հովհաննիսյանը` սիրիացի զինյալների մասին Այո, ունենք կորցրած դիրքեր. Արցախի նախագահ. Անենք հնարավորը, որ այս կոնֆլիկտը չվերածվի կանոնավոր պատերազմի․ Դոնալդ Տուսկ Սա լայնածավալ էսկալացիա է, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը. ՀՀ ԱԳՆ Արցախի նախագահը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել Պաշտպանության նախարարությունում հանդիպել եմ Զինված ուժերի ղեկավար կազմի հետ. Նիկոլ Փաշինյան Հակառակորդը փորձել է Մռավ լեռը վերցնել վերահսկողության տակ, սակայն փորձը հետ է մղվել Արցախի ՀՀ տեղափոխված 18 տուժած 7-ը քաղաքացիական անձ է Ամեն րոպեն մեկ նվիրատվություն է արվում. դրամահավաքի արդյունքում հավաքվել է ավելի քան 111 000 դոլար. Հայաստան Համահայկական հիմնադրամ Էստոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախաձեռնում է խորհրդակցություն ԼՂ իրավիճակի վերաբերյալ ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը աղոթել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ասուլիսը՝ ուղիղ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մարկոնի հետ Նույնիսկ մեկ հայկական դիրքի, զինտեխնիկայի խոցման կադր չի հրապարակել հակառակորդը. Արծրուն Հովհաննիսյան Առաջիկայում ՊԲ-ն կհայտնի մեր զոհերի տվյալները. Արծրուն Հովհաննիսյան

Սպիտակ տունը, Պոմպեոն եւ Բայդենը դատապարտել են վերջին իրադարձությունները Բելառուսում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամները եւ ԱՄՆ նախագահի թեկնածու Զոն Բայդենը մտահոգություն են հայտնել ընտրությունների ընթացքում Բելառուսում տեղի ունեցած վերջին իրադարձությունների եւ ցուցարարների նկատմամբ կոշտ վերաբերմունքի կապակցությամբ, գրում է Axios-ը:

Մասնավորապես, Բայդենը կոչ է արել ձայների թափանցիկ եւ մանրակրկիտ հաշվարկ անցկացնել, ազատ արձակել ցուցարարներին, որոնց նա քաղբանտարկյալներ է անվանել, եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին կոչ է արել հարգել բողոքելու իրավունքը եւ դադարեցնել բռնությունը:

«Նախագահական ընտրություններից հետո, որոնք մթագնվել են կեղծիքներով, խաղաղ ցուցարարները, որոնք պահանջում են ձայների ճշգրիտ հաշվարկ կատարել, այժմ բախվում են ոստիկանների հետ, որոնք լուսաձայնային նռնակներ, արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ են կիրառում»,- ասել է Բայդենը:

Իր հերթին, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քայլի Մաքենանին ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմը խորապես անհանգստացած է ընտրությունների եւ խաղաղ ցուցարարների եւ անկախ լրագրողների ձերբակալման կապակցությամբ եւ կոչ է արել երկրի իշխանություններին հրաժարվել ուժի կիրառումից:

Պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն` նշելով, որ Բելառուսում անցկացվող ընտրություններն «ազատ և արդար» չեն եղել, եւ կոչ է արել երկրի իշխանություններին դադարեցնել ուժ կիրառել ցուցարարների դեմ:

«Մենք խստորեն դատապարտում ենք ցուցարարների նկատմամբ շարունակվող բռնությունները եւ ընդդիմության կողմնակիցների ձերբակալումւ, ինչպես նաեւ` ինտերնետի անջատումը, որպեսզի բելառուսցիները չկարողանան տեղեկություններ հրապարակել ընտրությունների մասին»,- նշվում է ԱՄՆ պետքարտուղարի հաղորդագրության մեջ:

website by Sargssyan