Հրապարակվել է օգոստոսի 11-ի դասացուցակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային
կենտրոնը շարունակում է հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների համար
կազմակերպել խորհրդատվություններ և դասեր։
E-school Armenia կայքի «Առաջադրանքներ» բաժնում (http://e-school.am/tasks) սովորողների
համար տեղադրվում են ամառային առաջադրանքներ, հանձնարարություններ ու
խորհուրդներ, որոնց պետք է նախօրոք ծանոթանալ և կատարել դրանք մինչ
դասավանդողների հետ տեսահանդիպումներին մասնակցելը։ Տեսահանդիպումների
ժամանակացույցը և հղումները տեղադրվում են կայքի «Առաջադրանքներ» բաժնում։
Ամառային առաջադրանքներում ներառված բոլոր տեսադասերը կարելի է դիտել E-school
Armenia կայքի «Մեր դասերը» բաժնում (http://e-school.am/lessons)։
Դասընթացներին կարող են մասնակցել նաև այլ սովորողներ, որոնք ցանկանում են վերհիշել
անցած ուսումնական տարվա նյութը։
Ստորև ներկայացնում ենք օգոստոսի 10-15-ի դասացուցակը.
Երկրորդ շաբաթ, օգոստոսի 10-15
Երկրորդ դասարան
Ես և շրջակա աշխարհը – օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին
Մայրենի – օգոստոսի 10-ին՝ ժամը 14։00-ին
Մաթեմատիկա – օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին
Երրորդ դասարան
Ես և շրջակա աշխարհը – օգոստոսի 11-ին՝ ժամը 13։00-ին
Մայրենի – օգոստոսի 12-ին՝ ժամը 10։00-ին
Մաթեմատիկա – օգոստոսի 12-ին՝ ժամը 11։00-ին
Չորրորդ դասարան
Ես և շրջակա աշխարհը – օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին
Մայրենի – օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին
Մաթեմատիկա – օգոստոսի 14-ին՝ ժամը 15։00-ին
Հինգերորդ դասարան
Բնագիտություն – օգոստոսի 13-ին՝ ժամը 10։00-ին
Մայրենի – օգոստոսի 13-ին՝ ժամը 11։00-ին
Մաթեմատիկա – օգոստոսի 15-ին՝ ժամը 10։00-ին
Վեցերորդ դասարան