Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ռամզան Կադիրովը Հայաստանին և Ադրբեջանին արյունահեղությունը դ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ադրբեջանի զինուժի կորուստները.Պաշտպանության բանակի հայտարարո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տվյալները ճշտվում են. Արծրուն Հովհաննիսյանը` սիրիացի զինյալն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այո, ունենք կորցրած դիրքեր. Արցախի նախագահ. ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 28.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին, գրոհայինների շարքում կա 81 զոհ․ ՀՄՏ կենտրոն Ռամզան Կադիրովը Հայաստանին և Ադրբեջանին արյունահեղությունը դադարեցնելու կոչ է արել Ադրբեջանի զինուժի կորուստները.Պաշտպանության բանակի հայտարարությունը Տվյալները ճշտվում են. Արծրուն Հովհաննիսյանը` սիրիացի զինյալների մասին Այո, ունենք կորցրած դիրքեր. Արցախի նախագահ. Անենք հնարավորը, որ այս կոնֆլիկտը չվերածվի կանոնավոր պատերազմի․ Դոնալդ Տուսկ Սա լայնածավալ էսկալացիա է, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը. ՀՀ ԱԳՆ Արցախի նախագահը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել Պաշտպանության նախարարությունում հանդիպել եմ Զինված ուժերի ղեկավար կազմի հետ. Նիկոլ Փաշինյան Հակառակորդը փորձել է Մռավ լեռը վերցնել վերահսկողության տակ, սակայն փորձը հետ է մղվել Արցախի ՀՀ տեղափոխված 18 տուժած 7-ը քաղաքացիական անձ է Ամեն րոպեն մեկ նվիրատվություն է արվում. դրամահավաքի արդյունքում հավաքվել է ավելի քան 111 000 դոլար. Հայաստան Համահայկական հիմնադրամ Էստոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախաձեռնում է խորհրդակցություն ԼՂ իրավիճակի վերաբերյալ ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը աղոթել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ասուլիսը՝ ուղիղ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մարկոնի հետ Նույնիսկ մեկ հայկական դիրքի, զինտեխնիկայի խոցման կադր չի հրապարակել հակառակորդը. Արծրուն Հովհաննիսյան Առաջիկայում ՊԲ-ն կհայտնի մեր զոհերի տվյալները. Արծրուն Հովհաննիսյան Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է առել Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին, իրականությանը չի համապատասխանում

Ամփոփ տեղեկությունններ Ադրբեջանում կայացած զորավարժությունների մասին. «Հենակետ»

Past.am

Հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Ադրբեջանում թուրք-ադրբեջանական համատեղ լայնածավալ մարտավարական և թռիչքամարտավարական զորավարժություններ են անցկացվել, որին մասնակցել են երկու երկրների ցամաքային և ռազմաօդային ուժերը։

Ցամաքային մասը օգոստոսի 1-5-ն անցկացվել է Բաքվում և Նախիջևանում, իսկ ռազմաօդային վարժանքները՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը, Բաքվի, Նախիջևանի, Քյուրդամիրի, Գյանջայի և Եվլախի օդանավակայաններում։ Անձնակազմի և զինտեխնիկայի քանակի մասով ոչինչ չի հայտարարվել։

Սոցցանցերում շրջանառվող տեղեկությունների համաձայն` ներգրավված է եղել մոտ 11.000 զինծառայող։ Ադրբեջանից զորավարժություններին մասնակցել են պաշտպանության նախարարության, Պետական սահմանապահ ծառայության, Ներքին գործերի նախարարության և Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներ։

Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հրապարակած կադրերում տեսանելի չեն, բայց ենթադրվում է, որ մասնակցել են նաև Ազգային անվտանգության նախարարության և ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած կադրերից հայտնի է, որ զորավարժություններին մասնակցելու նպատակով Թուրքիայից Ադրբեջան որոշակի քանակությամբ զինտեխնիկա (հետևակի մարտական մեքենաներ, զրահափոխադրիչներ և այլն ) և ավիացիոն միջոցներ է տեղափոխվել։ Կադրերում առնվազն 5 միավոր F-16 տեսակի կործանիչներ, 2-ական միավոր Sikorsky UH-70 և ATAK/AH-1W ուղղաթիռներ են ֆիքսվել։

Ադրբեջանի զինուժը, հիմնականում, կիրառել է Տ-90 տանկեր, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ, ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ, Սու-25 գրոհիչներ, Մի-17 և Մի-35 ուղղաթիռներ։

Չնայած հայտարարվել էր, որ զորավարժություններին կկիրառվեն նաև ՀՕՊ և հրթիռահրետանանին համակարգեր: ՊՆ տարածված կադրերում նման համակարգեր չեն ֆիքսվել։

Հետաքրքրական է, որ հրապարակված տեսանյութերում չեն նկատվել նաև անօդաչու թռչող սարքեր։

Համատեղ վարժանքներին մասնակցել են նաև երկու երկրների հատուկ նշանակության ուժերը։

Հենակետ վերլուծական կենտրոն ՀԿ

website by Sargssyan