Այսօրվանից սկսվում են մեր զոհված հերոսների հոգեհանգստյան արա... ԲԼՈԳ
Միքայել Հարությունյանը դիմել է ՀՀ ղեկավարությանը՝ Հայաստան գ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԲ ստորաբաժանումները Իգլա ԴԶՀՀ-ով ոչնչացրել է հակառակորդի ե... ԲԼՈԳ
Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ. պաշտպանն այսօրվա դատա... ԲԼՈԳ
Նավթի համաշխարհային գներն անկում են ապրում ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 30.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Հիմա խաղաղ է». պատգամավոր Թագուհի Թովմասյանը մեկնել է հրետակոծված համայնքներից մեկը (տեսանյութ) Սա բռնապետության պատերազմն է ընդդեմ ժողովրդավարության. վարչապետի հարցազրույցը The Spectator-ին Վիվա-ՄՏՍ-ը՝ քաղաքացիների հեռախոսահամարներին ուղարկված SMS հաղորդագրության մասին ՊԲ հրետանավորները. կադրեր առաջնագծից (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը ստորագրել է պարգևատրումների մասին հրամանագրեր Թուրքիան փնտրում է ԼՂ հակամարտության մեջ ավելի լայնամասշտաբ ներգրավման առիթ. Փաշինյան Իլհամ Ալիևը պատահաբար խոստովանում է, որ իրենք են նախաձեռնել բախումները Լեռնային Ղարաբաղում (տեսանյութ) Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Արցախի Պաշտպանության բանակը դիմելու է անհրաժեշտ ինքնպաշտպանական միջոցների. Ջալալ Հարությունյան Ադրբեջանն ունի 790 զոհ, որից 180-ը Քարվաճառի շրջանում. Արծրուն Հովհաննիսյան «Մինչև վրաց-հայկական սահմանը չբացվի ու մեր օգնությունը ՀՀ չհասնի, թուրքական բեռնատարներ Վրաստան չեն մտնելու». ախալքալաքցիները փակել են վրաց-թուրքական սահմանը ՊԲ-ն հետ է վերադարձել նախկինում կորցրած որոշ դիրքեր. Արթուր Սարգսյան Ադրբեջանի զինված ուժերը ագրեսիվ պատերազմ են սանձազերծել և վարում են նաև ՀՀ-ի նկատմամբ. հարուցվել է քրգործ ՈՒՂԻՂ. Շփման գծից վերջին տվյալները ներկայացնում է Արծրուն Հովհաննիսյանը Մարտական գործողությունների ընթացքում զոհված Արտակ Բաբայանը Եղեգնաձորից է Հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյան խոցումը (տեսանյութ) Հակառակորդը 500-ից ավելի զոհ ունի. Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել նախկին բարձրաստիճան հրամանատարների մասնակցությամբ Այսօր եւս հակառակորդի զավթողական մտահղացումը ձախողվեց. մենք վերցրել ենք նախկինում կորցրած որոշ դիրքեր.Արթուր Սարգսյան Սոթք գյուղում բախվել են «ԶԻԼ» և «BMW X5» մակնիշների ավտոմեքենաները. Կան տուժածներ ՈՒՂԻՂ. Իրավիճակը շփման գծում. Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանի ճեպազրույցը

Հունաստանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային` Միջերկրածովում իր ռազմական ներկայությունն ուժեղացնելու խոստման համար

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ջերմորեն շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային` Արեւելյան Միջերկրածովում իր ռազմական ներկայությունն ամրապնդելու խոստման համար, որտեղ հունական եւ թուրքական նավերը նեղում են միմյանց` Միջերկրածովի ջրերում ածխաջրածնի արդյունահանմամբ զբաղվելու Թուրքիայի մտադրության պատճառով, հայտնում է Associated Press-ը:

Միցոտակիսն իր թվիթում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին «Հունաստանի իսկական ընկեր է» անվանել, ինչպես նաեւ` եվրոպական արժեքների եւ միջազգային իրավունքի պաշտպան:

Չորեքշաբթի երեկոյան Միցոտակիսի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնն ասել էր, որ որոշել է առաջիկա օրերին եվրոպական գործընկերների, այդ թվում Հունաստանի հետ միասին ժամանակավորապես ուժեղացնել ֆրանսիական ռազմական ներկայությունն Արեւելյան Միջերկրածովում:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Թուրքիան ցանկանում է երկխոսության ճանապարհով լուծել Հունաստանի հետ վեճը ածխաջրածինների արդյունահանման շուրջ` միեւնույն ժամանակ շեշտելով, որ Անկարան «կպաշտպանի իր իրավունքներն ու շահերը» տարածաշրջանում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հունաստանը հայտարարել էր, որ ԵՄ արտգործնախարարների արտակարգ հանդիպում կխնդրի` սեյսմիկ հետազոտական ​​նավն Արևելյան Միջերկրածով ուղարկելու Թուրքիայի որոշման կապակցությամբ:

Հունաստանի արտգործնախարարությունը Թուրքիային կոչ էր արել «անհապաղ դադարեցնել անօրինական գործողությունները, որոնք խաթարում են խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում»: Թուրքիան մերժել էր Հունաստանի առարկությունները` հայտարարելով, որ նրանք իրավական հիմքեր չունեն, եւ խոստացել էր շարունակել գործողությունները:

Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը երեքշաբթի հանդիպել էր արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ եւ ԵՄ արտգործնախարարների արտակարգ հանդիպում էր հրավիրել:

ԵՄ ներկայացուցիչը հայտնել է, որ նախքան հարցման վերաբերյալ որոշում կայացնելը խորհրդակցություններ կանցկացվեն անդամ երկրների միջեւ: ԵՄ արտգործնախարարների հանդիպումը նախատեսված է օգոստոսի 27-28-ը Բեռլինում:

 

website by Sargssyan