ՊԲ ստորաբաժանումները Իգլա ԴԶՀՀ-ով ոչնչացրել է հակառակորդի ե... ԲԼՈԳ
Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ. պաշտպանն այսօրվա դատա... ԲԼՈԳ
Նավթի համաշխարհային գներն անկում են ապրում ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել․ Արծրուն Հովհաննիսյան ԲԼՈԳ
Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր, հակառա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 29.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հերոսաբար զոհվեց 22-ամյա լեյտենանտ որդիս. Սմբատ Մազմանյանի հայր Անհապաղ դադարեցրե՛ք կրակը․ Անգելա Մերկել Ադրբեջանն այս պատմության հերոս չի դառնա, դժվար չէ կռահել, թե ով այս անգամ կծամի փողկապը.ռուսաստանյան մամուլի էջերից Արցախի ՊԲ ստորաբաժանումները «Իգլա»-ով ոչնչացրել է հակառակորդի երկու ուղղաթիռ. ՊՆ խոսնակը տեսանյութ է հրապարակել Քոչարյանը գնում է Արցախ «Ռազմաքաղաքական դաշինքի կնքումը ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե Արցախի ճանաչման հիմք է». Ալավերդյան Այս պահին սնունդ հավաքելու իմաստ չկա. մեր զորքը սննդի խնդիր չունի. Արծրուն Հովհաննիսյան Վարդենիսում ադրբեջանական հարվածի արդյունքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ Պետք ա պատրաստ լինեք հակադարձելու ադրբեջանցիների հնարավոր գործողություններին մեդիա դաշտում Reuters․ Թուրքիան սիրիացի զինյալների է ուղարկում Ադրբեջանին աջակցելու համար Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին. Արծրուն Հովհաննիսյան Հրապարակվել են քաղաքացիական չորս զոհերի անունները. Արցախի ՄԻՊ ՊԲ ստորաբաժանումները Իգլա ԴԶՀՀ-ով ոչնչացրել է հակառակորդի երկու ուղղաթիռ․ տեսանյութ Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ. պաշտպանն այսօրվա դատական նիստը հետաձգելու միջնորդություն կներկայացնի Նավթի համաշխարհային գներն անկում են ապրում Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել․ Արծրուն Հովհաննիսյան Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր, հակառակորդն ունի 60 զինծառայողի եւ զգալի թվով զրահատեխնիկայի կորուստներ․ Արծրուն Հովհաննիսյան ԱԽ նիստի վերջին 30 րոպեն անցավ ավտոմեքենաների շչակների ներքո, պարզվեց՝ կամավորներին ճանապարհում են առաջնագիծ․ ՀՀ Վարչապետ ՊԲ բոլոր զորամասերը շարունակում են մնալ շարքում և իրենց հստակ գործողություններով կործանիչ հարվածներ հասցնում նախահարձակ հակառակորդին․ Շուշան Ստեփանյան Հայաստանում այս տարվա օգոստոսին, նախորդ՝ հուլիսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է. «Ժողովուրդ»

Սուբսիդավորված վարկեր՝ կոնյակագործ և գինեգործ ընկերություններին. Կառավարությունն ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ ծրագիրը

Կառավարությունն ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ ծրագիրը, որն ուղղված է խաղողի մթերումներին և գինեգործության ու կոնյակագործության ոլորտում գործող կազմակերպությունների մոտ առաջացած խնդիրները լուծելուն: Կառավարությունը նշված ընկերություններին կտրամադրի սուբսիդավորվող վարկեր:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց, որ ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտահանման հիմնական շուկաներում կորոնավիրուսի տարածումն ուղղակի ազդեցություն է թողել այդ ոլորտների կազմակերպությունների գործունեության արդյունքների վրա, արտադրանքի նկատմամբ պահանջարկը նվազել է, ինչն էլ ազդել է նաև վաճառքների ծավալների վրա:

«Մենք ունենք պաշտոնապես հաստատված վիճակագրական տեղեկություններ, որ թե՛ արտահանման թվերի, թե՛ ներքին շուկայում իրացման ծավալների՝ ավելի քան 30 տոկոսով անկումներ են արձանագրված: Առանձին կազմակերպությունների մոտ, որոնք որոշակի որակական սեգմենտում են գործում, նույնիսկ ավելի մեծ անկումներ են արձանագրվել»,-ասաց նա՝ նշելով, թե կազմակերպությունների վրա դա երկու առումով է ազդեցություն թողել:

«Նախ՝ որ ընթացիկ  դրամական եկամուտները նվազել են, որովհետև վաճառքներն են նվազել, և երկրորդ՝  ոլորտում գործունեության պայմանների վատացման հետևանքով ֆինանսական կազմակերպությունները, բանկերը ավելի զգուշավոր են այդ կազմակերպությունների հետ հարաբերություններում և ավելի մեծ դժվարությամբ են վարկավորում: Այդ երկու գործոնը միասին կազմակերպությունների մոտ առաջացնում են ֆինանսական միջոցների  որոշակի դեֆիցիտ»,-ասաց Խաչատրյանը՝ ընդգծելով նաև այն հանգամանքը, որ դժվարություններն առաջացել են այն ժամանակահատվածում, երբ առջևում  խաղողի մթերումներն են:

«Իսկ մենք ունենք տեղեկություններ, որ այս տարի խաղողի բերքը զգալիորեն ավելի բարձ է լինելու, քան նախորդ մի քանի տարիների ընթացքում»,-հավելեց նա:

Անդրադառնալով սուբսիդավորվող վարկերին՝ նախարարը նշեց. «Մենք չենք վերցնում որևէ շուկայական ռիսկ, վարկի վերաբերյալ որոշումները կայացնում են ֆինանսական կազմակերպությունները և կոնյակագործ կամ գինեգործ կազմակերպությունները, իսկ մենք սուբսիդավորում ենք վարկի տոկոսն ամբողջությամբ»,-ասաց նա:

Որոշման համաձայն՝ ներկայումս վարկի սուբսիդավորման առավելագույն 18 ամիս սահմանված ժամկետը կդառնա 24 ամիս, վարկի առավելագույն սահմանաչափը մեկ կազմակերպության հաշվով ներկայում սահմանված 1.8 միլիարդ դրամի փոխարեն կլինի 3 միլիարդ դրամ, վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածը կսահմանվի 3-6 ամիս:

website by Sargssyan