Կասեցվել է մի շարք երթուղայիների գործունեությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում արձանագրված խախտումների դեպքերով պայմանավորված` օգոստոսի 13-ին Տեսչական մարմինը մի շարք տրանսպոտային միջոցների գործունեության ժամանակավոր կասեցման առաջարկություններ էր ներկայացրել ՀՀ պարետին։
Տեսչական մարմնի փոխանցմամբ, արդյունքում՝ օգոստոսի 14-ին, ՀՀ պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել են կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող N 8, N 57, N 44, N 42, N 39 համարի երթուղիները սպասարկող թվով 18 տրանսպորտային միջոցի գործունեություն, որոնք պարբերաբար երթևեկել են գերբեռնված։
Կասեցման աշխատանքներին զուգահեռ, ՔՏՀԱՏՄ-ն շարունակել է ուժեղացված վերահսկողություն իրականացնել Երևանի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։