Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Տնտե­սա­կան վի­ճա­կը ծան­րա­նում է, իսկ իշ­խա­նու­թյուն­նե­րը մանր-մունր հար­ցե­րով են զբաղ­ված

ЭКОНОМИКА

Past.am

Նախորդ ամիսների համեմատությամբ կորոնավիրուսի համավարակի նոր դեպքերի թիվը սկսել է նվազել, և իշխանությունները փորձում են հանրությանը հավաստիացնել, թե գտնվում ենք համաճարակը հաղթահարելու ճանապարհին։ Այնուամենայնիվ, COVID-19-ի համավարակի լիարժեք հաղթահարման մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ ցանկացած պահի վարակի տարածման տեմպերը կարող են անկանխատեսելի բնույթ ստանալ, հատկապես, որ շուտով կրթական հաստատություններն սկսում են իրենց գործունեությունը։

Թվում է՝ այս իրավիճակում վարակիրների թվի նվազմանը զուգահեռ պետք է որ աշխուժանար տնտեսությունը։ Մեկ անգամ չէ, որ վարչապետ Փաշինյանը խոսել է այն մասին, թե համաճարակային իրավիճակը երկրի տնտեսությանը մեծ վնասներ հասցնելու հետ մեկտեղ նաև տնտեսական առումով մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի առաջ։

Սակայն թե ինչ հնարավորությունից է օգտվել Հայաստանն արտակարգ դրության այս ամիսների ընթացքում, մնում է հարցական։ Խնդիրն այն է, որ ժամանակն անցնում է, իսկ երկրի տնտեսական վիճակի բարելավման որևէ նշույլ անգամ չկա, այլ ընդհակառակը՝ այն շարունակում է ծանրանալ։ Տնտեսության բազմաթիվ ճյուղեր, ինչպես, օրինակ՝ զբոսաշրջությունը և հյուրանոցային բիզնեսը, ահռելի վնասներ են կրում, մեծ թվով տնտեսվարողներ կանգնած են սնանկացման վտանգի առաջ։

Տնտեսության ծանր իրավիճակն իր արտացոլումն է գտել նաև հարկերի հավաքագրման բնագավառում։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի համախառն եկամուտները նվազել են 41 801, 9 միլիոն դրամով։

Ուշագրավ է նաև, որ Հայաստանի 1000 խոշոր հարկատուները միասին 2020 թ.-ի առաջին կիսամյակում 18 մլրդ 356 մլն դրամ պակաս գումար են վճարել պետական բյուջե, քան 2019թ.-ի նույն ժամանակահատվածում:

Այսպիսի իրավիճակում շարունակում է աճել ՀՀ պետական պարտքը։ 2020 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում պարտքն ավելացել է 618,2 մլն դոլարով՝ կազմելով 7,939 մլրդ դոլար, և սպասվում է, որ այն շուտով կանցնի 8 մլրդ դոլարի սահմանագիծը։

Ստացվում է, որ երկրի տնտեսական կայունությունը որոշակի չափով հնարավոր է եղել ապահովել պետական պարտքի մեծացման հաշվին, իսկ սա լրացուցիչ բեռ է պետության ուսերին։

Այս պայմաններում Փաշինյանի խոստացած ներդրումների մասին խոսք անգամ չի կարող լինել։ Գոնե կառավարությունը պետք է տնտեսական գործունեությունը խթանելու ռազմավարություն մշակեր, բայց դրա փոխարեն իշխանությունները բիզնեսին աջակցելու համար միայն ակտիվ վարկավորման գործիքն են կիրառում։ Իսկ թե տնտեսվարողներն ինչպես են կարողանալու փակել այդ վարկերը, եթե նորմալ չեն աշխատում, դեռ հարց է։

Բայց քանի որ Փաշինյանը հայտարարել է, թե գտնվում ենք համավարակի հաղթահարման փուլում, ապա դա իրեն պարտավորեցնում է հանրությանը ցույց տալ, թե տնտեսությունը ևս վերականգնման փուլում է։ Դրա համար էլ վերջինս մեկնում է մարզեր, հետևում է շինարարական աշխատանքների իրականացմանը։

Վարչապետ Փաշինյանն իր ուղիղ եթերներում այնպես է ներկայացնում, կարծես թե ճանապարհների ասֆալտապատումը կամ մանկապարտեզների վերանորոգումը աննախադեպ երևույթ է և նախկինում չի եղել։ Ու ընդհանրապես, մի քանի ճանապարհի ասֆալտապատումով ու մանկապարտեզի վերանորոգումով տնտեսության համար որևէ լուրջ հարց չի լուծվում։

Փոքր մասշտաբի աշխատանքներով հպարտանալու փոխարեն լավ կլիներ, որ իշխանությունները մտածեին, օրինակ, թե ինչ քայլեր են անհրաժետ, որպեսզի Հայաստանում նոր խթան ստանա ապրանքների և ծառայությունների արտադրությունն ու արտահանումը, կամ ինչպես կարելի է սուբսիդավորել բիզնեսին, որպեսզի գազի թանկացումը առանց այն էլ այս դժվարին տնտեսական պայմաններում էլ ավելի չծանրացնի ձեռնարկատիրական որոշակի ճյուղերի դրությունը։

Սակայն, չգիտես ինչու, իշխանություններին այս իրավիճակում ավելի շատ հետաքրքրում է գույքահարկի բարձրացման և նման այլ թեմաներ։ Կարևորը, որ իրենք կարողանան ինչ-որ կերպ բյուջեն լցնել, իսկ թե ինչ կլինի դրա արդյունքում տնտեսության հետ, կարծես թե իշխանությունների համար երկրորդական նշանակություն է ստացել։

Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги