Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Գոր­գա­գոր­ծու­թյան ավան­դույթ­նե­րը շա­րու­նա­կող­ներ ունենք, այդ առու­մով հան­գիստ եմ»

ИНТЕРВЬЮ

«Փաստը» պարբերաբար անդրադառնում է ավանդական տարբեր արհեստներին և դրանց երկրորդ կյանք պարգևող վարպետներին: Այսօր մեր զրուցակիցն է գորգագործ և կարպետագործ Սոնա Մակարյանը, որը բնակվում է Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում: «Մայրիկս մինչև իմ ծնվելը գործել է գորգեր: Երբ ավարտում էի տասներորդ դասարանը, օգնում էի նրան այդ գործում:Нет описания.

Մենք այդ ժամանակ երեք գորգ գործեցինք: 1999 թվականին, երբ ամուսնացա և տեղափոխվեցի Խաչիկ գյուղ, մեր տանը 1800 թվականին վերագրվող կիսված գորգ կար: Գորգի մյուս կեսը սկեսրայրիս եղբոր տանն էր, որը նրանք վաճառել էին, իսկ մեր բաժինը, փաստորեն, մնացել էր: Սկեսուրս, որն ազգագրագետ էր, աշխարհագրագետ, մեզ ավանդեց, որ երբեք չվաճառենք այդ գորգը:Нет описания.

Այդ ընթացքում ծրագիր կազմեցինք, որում ընդգրկեցինք տարածաշրջանի երեխաներին: Մենք լուսանկարեցինք տարածաշրջանի բոլոր կարպետները և գորգերը ու ստեղծեցինք դրանց էսքիզները: Հետո արդեն երեխաներին գործել սովորեցրեցի, շնորհանդես կազմակերպեցինք, նրանց աշխատանքները վաճառեցինք: Հաջորդ ծրագրով գառներ և ոչխարներ գնեցինք, որպեսզի մշակեինք նրանց բուրդը, նաև մի քիչ ներկել սովորեցինք: Երեխաներին բուրդը մանել ու գզել սովորեցրեցի: Հետո արդեն անցանք կարպետներ հյուսելուն:Нет описания.

Օգտվեցինք մեր թանգարանում առկա նմուշներից ու նախշերից: Այդպես մինչև այսօր: Խոսքը գյուղի երեխաների մասին է: Հիմա նրանք շրջանավարտներ են, ամեն մեկը գնացել է մի տեղ:

Մանկավարժական համալսարանում սովորող մեր երեխաներից մեկի դիպլոմային աշխատանքի թեման գորգագործությունն էր: Այժմ նա աշխատում է դպրոցում և երեխաներին գորգագործության գաղտնիքները սովորեցնում: Առաջին դասերին խոսում եմ նախշերի ու գույների մասին:Нет описания.

Շատ խիստ եմ մոտենում այդ հարցերին: Երեխաներն իրավունք չունեն օտար նախշեր կիրառել, նրանք պետք է հստակ հայկական նախշեր գործեն, օգտվեն պատմական նմուշներից: Հետո եթե կցանկանան, թող նորարարություններ էլ անեն: Մենք անգամ բիզնես ծրագրեր արեցինք, թևնոցներ, գլխանոցներ, գլխարկներ գործեցինք և վաճառեցինք, դրա փորձն էլ ունենք:Нет описания.

Բոլոր երեխաներին, ում գորգագործություն և կարպետագործություն եմ սովորեցրել, պարտադրել եմ՝ նրանցից յուրաքանչյուրն էլ իր հերթին պետք է տասը հոգու սովորեցնի այս արհեստի գաղտնիքները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սոնան:

հետ զրույցում ասում է տիկին Սոնան: Նա այժմ աշխատում է հանրակրթական դպրոցում, որտեղ «Տեխնոլոգիա» է դասավանդում և հենց այդ առարկայի շրջանակներում էլ սովորեցնում է գորգագործության հմտություններ: Սակայն այժմ արդեն առանձին խմբակներ չունի: «Արենիում կանանց եմ դասավանդել, հմտությունները սովորեցրել:

Երեխաները սովորում են, բայց բարձր դասարաններում սկսում են չզբաղվել դրանով՝ ծանր, ուշադրություն պահանջող աշխատանք է: Ես անգամ իրենց աշխատանքները գնել եմ, որ այդ կերպ շահագրգռեմ: Առաջ շատ էի գործում ու վաճառում աշխատանքներ, բայց հիմա, երբ տարիքի բերումով քիչ եմ գործում, աշխատում եմ չվաճառել, պահպանել նմուշները»,-նշում է մեր զրուցակիցը:Нет описания.

Շփումները տարբեր արհեստագործների հետ ցույց են տալիս՝ արհեստները, աշխատանքի ընթացքին հետևելը բավականին հետաքրքիր է օտարների՝ զբոսաշրջիկների համար: «Երբ թանգարան այցելուներ են գալիս, նախապես պայմանավորվում ենք և վարպետաց դասեր անցկացնում: Եղեգնաձորի տարածաշրջանում 1960 թվականին առաջին թանգարանը հիմնել է սկեսուրս՝ աշխարհագրության ուսուցչուհի Երանյակ Պետրոսյանը: Կան թանգարանային եզակի նմուշներ, որոնք պահվել են դպրոցում:Нет описания.

Պատերազմական շրջանում, երբ դպրոցը տեղափոխվել է, դասասենյակները ապակի չեն ունեցել, ամբողջ թանգարանը տարել, «լցրել են» մի տեղ ու անուշադրության մատնել: Հետո ես իմ ուժերով բոլոր ցուցանմուշները ազատեցի փոշուց, դասավորեցի դպրոցի մի սենյակում, տարբեր տեղերից եկան, որ տանեն, բայց մերժեցի: Հետագայում դպրոցի տնօրենն ասաց՝ դրանք տար և տիրություն արա:Нет описания.

Հիմա մեր տան մոտ մի հողածածկ շինություն ունենք, այդտեղ են թե՛ այդ ցուցանմուշները, թե՛ մեր տան հին կահ-կարասին ու նմուշները: Հիմա «Առաստամուղ» անունը կրող թանգարանն այցելուներ է ունենում: Հյուրեր ենք ընդունում՝ առանց որևէ վճարի, երբ տարբեր թանգարաններ խնդրում են, մեր ցուցանմուշները տրամադրում ենք ցուցադրությունների համար:Нет описания.

Թանգարանը ունի 3 սենյակ՝ թոնրատուն-ցուցասենյակ, որտեղ ցուցադրվում են լավաշի թխման և օղու թորման ժամանակակից նմուշներ, արհեստանոց-ցուցասենյակում ներկայացված են սովետական շրջանի նմուշներ, իսկ տեղում անցկացվում են վարպետաց դասեր և երրորդ՝ թանգարան-ցուցասենյակում այցելուներն արդեն կարող են տեսնել հավաքածուի հիմնական մասը»,ընդգծում է գորգագործ-վարպետը:

Տիկին Սոնայից հետաքրքրվում եմ՝ իսկ ընդլայնվելու, նոր նախաձեռնություններ անելու ցանկություն կա՞, ասում է՝ իհարկե, կա, բայց ֆինանսների խնդիր ունենք: «Թանգարանի տանիքը նորմալ վիճակում չէ, իսկ այն փոխելը մեր ուժերից վեր է: Հիմա վերանորոգելու ենք թանգարանի պատերից մեկը, որը փլման եզրին է:

Առհասարակ, մեր գյուղը հրաշալի ռեսուրսներ ունի զարգանալու, զբոսաշրջային կենտրոն դառնալու, բայց մարդիկ միջոցներ չունեն: Այստեղ ներդրող չի մտել: Հրաշալի պատմական կառույցներ ունենք, 5-րդ դարում հիմնված Խոտակերաց վանքն այստեղ է գտնվում»,-ասում է տիկին Սոնան:

Իսկ վերջում հավելում է՝ հիմա հանգիստ է այս արհեստի ապագայի համար, տեսնում է, որ շատերն են դրան երկրորդ կյանք տալիս, սովորեցնում: «Առաջ շատ քիչ տեղերում էին գորգ ու կարպետ հյուսում, հիմա տեսնում եմ, որ գործը շարունակող կա: Այդ առումով հանգիստ եմ»,-եզրափակում է Սոնա Մակարյանը:

Сурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель