Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հայտնի է, թե երբ կվերագործարկվեն Ռիգայից Երևան չվերթները

ИНТЕРВЬЮ

Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հարցազրույց է տվել լատվիական «NeatkarīgāNeatkarig» (անկախություն) օրաթերթին, որը ներկայացնում ենք ստորեւ:

Օգոստոսի 22-ին մենք նշում ենք Լատվիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 28-ամյակը: Լատվիան ճանաչեց Հայաստանի անկախությունը 1992 թ․ հունվարի 8-ին, սակայն Լատվիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվեցին 1992թ․ օգոստոսի 22-ին: Ինչպե՞ս ստացվեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ավարտվեց Խորհրդային փլուզումից մեկ տարի անց։

Մեծամասամբ, դա կախված չէր միայն Լատվիայի եւ Հայաստանի կառավարություններից: Հայաստանն իր Անկախության հռչակագիրն ընդունեց արդեն 1990թ․ (օգոստոսի 23-ին), բայց Հայաստանի անկախության հանրաքվեն անցկացվեց 1991թ․ սեպտեմբերի 21-ին: Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Առաջին հանրապետությունը հռչակվեց 1918թ. եւ որպես անկախ պետություն գոյատեւեց մինչեւ 1920 թվականը: Հետեւաբար, կարող ենք ասել, որ 1991 թվականին Հայաստանի պետականությունը վերականգնվեց:

Ինչ վերաբերում է երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, ապա գոյություն ունի արարողակարգ, որը պետք է պահպանել: Արտաքին գործերի նախարարների հանդիպումները պետք է կազմակերպվեն եւ այլն: Շատ պետությունների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը շարունակվեց մինչեւ 90-ականների առաջին կեսը: Պետք է նաեւ հաշվի առնել այն փաստը, որ Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո ընկած ժամանակահատվածը Հայաստանի համար հեշտ չէր:

Ես հիշում եմ այն ժամանակները. 1991-1992 ձմեռն էր եւ Հայաստանն ապրում էր էներգետիկ շրջափակման պայմաններում։

Այո՛: Շատ դժվար եւ բարդ ժամանակներ էին, որոնք տեւեցին մինչեւ 1994 թվականը: Լեռնային Ղարաբաղում պատերազմ էր: Թուրքիայի հետ սահմանը փակ էր: Ամբողջ իրավիճակը շատ խնդրահարույց էր: Պատերազմական գործողություններն ընթանում էին ոչ միայն Ղարաբաղում, այլեւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններին: Այդ ժամանակ շատ վայրերում, որտեղով անցնում էր Վրաստանից Հայաստան էներգակիրներ տեղափոխող խողովակաշարը, դիվերսիոն գործողություններ էին տեղի ունենում։ Դրանք շատ բարդ ժամանակներ էին: Ես դեռ դպրոց էի հաճախում: Մեր տանն ամեն օր ընդամենը հաշված ժամեր էր էլեկտրականություն լինում, եւ դա էր միակ ժամանակը կերակուր պատրաստելու, քանի որ գազ ընդհանրապես չկար: Ես իմ տնային աշխատանքները կատարում էի նավթի լամպի լույսի ներքո:

Այդ ժամանակների լուսանկարները պատկերում են մի բնութագրական առանձնահատկություն՝ խճճված էլեկտրական մալուխներ Երեւանի յուրաքանչյուր նրբանցքի վրա: Քանի որ մարդիկ փորձում էին միմյանց օգնել, երբ էլեկտրաէներգիան անջատվում էր մեկ թաղամասում, բայց դեռ հասանելի էր մի քանի թաղամաս այնկողմ:

Այո, մարդիկ միշտ փորձում էին օգնել միմյանց: Մեր հարեւանն էլեկտրական գեներատոր էր գնել: Երբ նրա կինը տեսավ, որ ես եւ իմ եղբայրը նավթային լամպի լույսով ընթերցում ենք, նա մեր ընտանիքին առաջարկեց էլեկտրական մալուխը միացնել իրենց գեներատորին, որպեսզի երեկոները կարողանանք մեկ էլեկտրական լամպ ունենալ: Եվ մենք կարող էինք կատարել մեր տնային աշխատանքը կամ կարդալ հարմարավետ լուսավորությամբ: Իրավիճակը կարգավորվեց միայն 1994/1995 թվականներին, երբ պատերազմը վերջապես ավարտվեց: Ես դա լավ եմ հիշում:

Սկսել էի ուսումս համալսարանում, եւ մեր առօրյա կյանքի ամենամեծ փոփոխությունը շուրջօրյա էլեկտրականության առկայությունն էր: 90-ականների կեսին վերսկսվեցին շինարարական աշխատանքները, բայց 90-ականների վերջին եւ 21-րդ դարի սկզբին առօրյա կյանքն արդեն բավականին բարելավվեց: Վստահ եմ, որ Հայաստանի եւ Լատվիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները շատ ավելի վաղ կհաստատվեին, եթե մենք նման դժվարություններ չունենայինք:

Այդ ժամանակների բնորոշ առանձնահատկություն էր նաեւ Հայաստանից զանգվածային արտագաղթն արտերկիր, եւ ոչ միայն Ռուսաստան, այլեւ՝ ԱՄՆ, Արեւմտյան Եվրոպա եւ հայկական մեծ սփյուռք ունեցող այլ երկրներ:

Պետք է նկատի առնենք, որ արտերկրում հայկական սփյուռքը շատ ազդեցիկ է: Այն ստեղծվել է միգրացիայի մի քանի ալիքների արդյունքում: Արդեն XIX դարում տեղի ունեցավ հայերի զգալի գաղթ: Շատ հայեր ստիպված եղան մեկնել այլ երկրներ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ընթացքում եւ դրանից անմիջապես հետո: Սկզբում նրանք անցան Մերձավոր Արեւելք, իսկ հետո՝ ԱՄՆ, Հարավային Ամերիկա, Կանադա եւ Արեւմտյան Եվրոպա: Դժբախտաբար, շատ հայեր հեռացան նաեւ հայկական պետականության վերականգնման ժամանակ: Մյուս կողմից, Հայաստանում 2018 թվականի հեղափոխությունը մեզ հույս է տալիս, որ շատ հայեր կվերադառնան իրենց հայրենիք, քանի որ ժողովրդավարության հիմքերը դրված են:

Ինչպե՞ս է կառուցված հայկական սփյուռքի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ կապը:

Տարիներ առաջ ստեղծվեց Սփյուռքի նախարարությունը՝ իր առջեւ հստակ նպատակ ունենալով կառուցել եւ պահպանել հարաբերությունները հայկական սփյուռքի հետ: Իրականացվել են բազմաթիվ ծրագրեր: Սփյուռքահայերը հրավիրվում են այցելելու հայրենիք, մասնակցելու տարբեր մշակութային եւ մարզական միջոցառումների: Ներկայումս Վարչապետի ենթակայության ներքո գործում է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն իր աշխատակազմով, եւ նրանց խնդիրն է համակարգել Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ հարաբերությունները:

Սա կառավարական մակարդակով համագործակցության մասին, բայց կան նաեւ այլ ձեւեր եւ համագործակցության մակարդակներ: Այս համագործակցության կարեւոր մասը վերաբերում է քաղաքական կուսակցությունների մակարդակով հարաբերություններին: Հայկական քաղաքական կուսակցությունները երկար պատմություն ունեն: Դրանցից ամենահինը ձեւավորվել է արդեն 19-րդ դարի վերջին, եւ դա է պատճառը, որ շատ երկրներում կան հայկական քաղաքական կուսակցությունների կենտրոններ:

Այնուամենայնիվ, սփյուռքի հետ հարաբերությունների պահպանման ամենակարեւոր ներդրումը պատկանում է Հայ Առաքելական եկեղեցուն, որն ունի հոգեւորականներ եւ եկեղեցիներ ամբողջ աշխարհում: Օրինակ՝ վերջերս Բալթյան տարածաշրջանում հիմնադրվեց Հայ Առաքելական եկեղեցու նոր թեմ (որի կենտրոնը գտնվում է Ռիգայում): Եկեղեցին կարեւոր դեր ունի Սփյուռքում, քանի որ տարբեր երկրներում կան եկեղեցուն կից եւ եկեղեցու կողմից պահպանվող դպրոցներ, մշակութային եւ կրթական կենտրոններ:

Յուրաքանչյուր էթնիկ հայ ՀՀ քաղաքացիության իրավունք ունի՞:

Այո: Նրանք, ովքեր գալիս են ապրելու Հայաստանում, այս առումով խնդիր չունեն: Երբ սկսվեց պատերազմը Սիրիայում եւ Իրաքում, հայերը, ովքեր ապրում էին այդ երկրներում, հնարավորություն ստացան հեշտությամբ դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, ստանալ անձնագիր եւ մեկնել Հայաստան: Այս երկրներում շատ հայեր օգտվեցին այդ հնարավորությունից: Իհարկե, կան նաեւ որոշակի սահմանափակումներ այն հայերի համար, ովքեր ապրում երկքաղաքացիություն չճանաչող երկրներում:

Ինչպե՞ս է ազդել Covid-19 ճգնաժամը Հայաստանի վրա:

Ինչ վերաբերում է ամբողջ աշխարհում COVID-19-ի արագ տարածմանը, ապա նշեմ, որ Հայաստանի իշխանություններն իրականացրին մի շարք միջոցառումներ, որոնք նպատակաուղղված էին վիրուսի տարածումը զսպմանը: 2020 թվականի մարտի 16-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց արտակարգ դրություն: Այն դեռ ուժի մեջ է, քանի որ ամեն օր վարակի նոր դեպքեր են գրանցվում, եւ այս վիրուսից մինչ օրս շուրջ հազար մարդ է մահացել: Ճգնաժամը սկսվելուց հետո մենք Լիտվայից շատ լուրջ օգնություն ստացանք, որը տեղափոխեց Հայաստան՝ բժշկական դիմակներ, դեղամիջոցներ, ինչպես նաեւ մի խումբ բուժանձնակազմ՝ օգնելու վիրուսի դեմ պայքարին: Էստոնիան նույնպես օգնեց կորոնավիրուսով վարակված հայ երեխաներին:

Հուսով ենք, որ վաղ թե ուշ տարատեսակ սահմանափակումներն արդյունավետ կլինեն, եւ մենք կհաղթահարենք այս ճգնաժամը: Դժբախտաբար, «Կովիդ-19» ճգնաժամը խանգարեց Լատվիայի եւ Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացմանը: Ռիգա-Երեւան-Ռիգա կանոնավոր ուղիղ չվերթները մայիսին պետք է վերսկսվեին նախապատրաստման երկար ժամանակահատվածից հետո, բայց արդեն փետրվարին պարզ էր, որ դա հնարավոր չի լինի: Հուսով ենք, որ թռիչքները կվերսկսվեն գալիք տարում: Մարտին պետք է բացվեր Վիլնյուս-Երեւան ուղիղ չվերթը, բայց նորից պլանները հետաձգվեցին: Մի քանի օր առաջ ես զրուցել եմ «Էյր Բալթիկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վոլֆգանգ Ռոյսի հետ եւ նա ինձ ասաց, որ Air Baltic-ը նախատեսում է վերսկսել թռիչքները դեպի Երեւան շաբաթական երկու անգամ հաճախականությամբ` սկսած 2021 թվականի մայիսի 2-ից:

Արդյո՞ք դա նշանակում է, որ մշակութային իրադարձությունները եւս պետք է հետաձգվեն։

Ո՛չ: Սեպտեմբերի 21-ին մենք նախատեսում ենք նշել Հայաստանի Անկախության օրը եւ Հայաստանի անկախության հռչակագրի 30-ամյակը: Մենք Լատվիա ենք հրավիրել «Ախթամար քառյակ» համույթին, որը հիմնվել է Բրյուսելում եւ շատ հայտնի է ողջ Եվրոպայում։ Հույս ունենք, որ կկարողանանք կազմակերպել համերգը: 2021 թվականի գարնանը ցանկանում ենք կազմակերպել աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի եւ նրա քրոջ՝ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի կամերային երաժշտության համերգը:

Նախքան ապագայի այլ ծրագրերի մասին խոսելը կցանկանայի հիշել նախորդ տարվա հայ-լատվիական մշակութային համագործակցության ամենակարեւոր իրադարձությունը: 2019 թ. Լատվիայի ռադիոյի երգչախումբը ձայնագրեց Կոմիտասի (1869-1935) «Պատարագը»՝ Հայ Առաքելական եկեղեցու քահանա, որն այժմ համարվում է ամենաականավոր հայ կոմպոզիտորը։ Կոմիտասը «Պատարագի» վերջին տարբերակն ավարտվեց 1915-ի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվելուց մի քանի շաբաթ առաջ. այս ամսաթիվը դարձել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

2019-ին ժամանակակից հայ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը փոխակերպեց Կոմիտասի ստեղծագործությունը, որն ի սկզբանե նախատեսված էր արական երգչախմբի համար՝ այն հարմարեցնելով խառը երգչախմբին: Լատվիայի Ռադիոյի երգչախումբը՝ դիրիժոր Սիգվարդ Կլյավայի ղեկավարությամբ, իր հերթին կատարեց «Պատարագը» Կոմիտասի 150-ամյակին նվիրված հիանալի համերգի ժամանակ: Կարճ ժամանակ անց նրանք ձայնագրեցին նաեւ «Պատարագը» որպես CD ալբոմ, որն արդեն ստանում է ակնառու քննադատների կարծիքները: Ձայնասկավառակի վերաբերյալ մեկնաբանություններ են հրապարակվել են նույնիսկ այնպիսի պարբերականներ, ինչպիսիք են` «The Independent»-ը, «Guardian»-ը եւ այլն:

Այս տարի մենք նախատեսում ենք կազմակերպել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օր» վեպի լատիշերեն թարգմանության շնորհանդեսը, որը վերջերս է լույս տեսել Յանիս Ռոզե հրատարակչության կողմից:

Վեպը պատմում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին, բայց այն չի կենտրոնանում միայն կոտորածի եւ զոհերի ողբերգության վրա, այլեւ` դիմադրության սակավաթիվ դրվագներից մեկի վրա: Այն պատմություն է հերոսության եւ ակամա հերոսների մասին, դատապարտվածների դիմադրության տարեգրության, միեւնույն ժամանակ` մինչեւ վերջ հույսի եւ հավատքի մասին: Գրքի հրատարակումն իրականացվել է ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի, Ավստրիայի կառավարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության (որը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Կոմիտասի «Պատարագ» ծրագրի իրականացմանը) եւ Լատվիայի հայ համայնքի անդամների (Մխիթար Մխիթարյան, Հովիկ Մկրտչյան) օգնությամբ:

Շատ երկրներ արդեն բացել են իրենց քաղաքներն ու զբոսաշրջային տեսարժան վայրերը: Ի՞նչ կասեք Հայաստանի մասին:

Օգոստոսի 12-ից մենք հանել ենք ինքնաթիռով Հայաստան ճանապարհորդության արգելքը: Հայաստան այցելելու համար ԵՄ քաղաքացիներին մուտքի արտոնագիր անհրաժեշտ չէ, այսինքն՝ Լատվիայի քաղաքացիները ցանկության դեպքում կարող են ուղեւորվել Հայաստան: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն նախազգուշական միջոցառումները, որ պետք է կիրառել Covid-19-ի պատճառով, ինչպես նաեւ ճանապարհորդել չցանկանալու լայն տարածում գտած միտումը, կարծում եմ, որ Հայաստան այցը, հավանաբար, կհետաձգվի, միգուցե մինչեւ 2021թ. մայիս, երբ Air Baltic-ը կվերագործարկի դեպի Երեւան ուղիղ չվերթները։

Եթե իրական ճանապարհորդությունը դեռ հնարավոր չէ, ապա ի՞նչ կասեք վիրտուալ շրջագայության մասին: Խնդրում ենք նշել հինգ ամենահետաքրքիր զբոսաշրջային տեսարժան վայրերը, որոնք պետք է այցելեն լատվիացի ճանապարհորդները:

Հայաստանում հաստատ կան հինգից ավելի հետաքրքիր եւ գեղեցիկ վայրեր: Բայց, եթե ես պետք է նշեմ ընդամենը հինգ անուն՝ առաջինը կլինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ Վաղարշապատում: Յուրաքանչյուր այցելու պետք է տեսնի Էջմիածնի տաճարը: Կառուցված լինելով 301 թվականին` այն ամենահին քրիստոնեական եկեղեցին է, որը մինչ այսօր կանգուն է։ Էջմիածնում կան նաեւ այլ եկեղեցիներ, թանգարաններ եւ այլ վայրեր, որտեղ կարելի է շատ բան սովորել քրիստոնեության պատմության մասին:

Երկրորդը Սեւանա լիճն է՝ Հայաստանի ամենամեծ լիճը եւ աշխարհի ամենամեծ լեռնային լճերից մեկը, որը գտնվում է ծովի մակարդակից գրեթե 2000մ բարձրության վրա: Սեւանը կարելի է վայելել ոչ միայն ամռանը, երբ դժվարին քայլարշավից հետո կարելի է հանգստանալ լողալով, այն նաեւ տարվա ցանկացած ժամանակ այցելելու հիանալի վայր է, օրինակ` Սեւանի հայտնի իշխանը համտեսելու համար:

Երրորդ ամենաուշագրավ վայրը Խոր Վիրապի վանքն է` Հայաստանի ամենակարեւոր ուխտատեղիներից մեկը: Խոր Վիրապից բիբլիական Արարատ լեռան տեսարանը շլացուցիչ է: Այցելուները կարող են տեսնել նաեւ ստորգետնյա զնդանը, որտեղ բանտարկված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, ով օգնեց Հայաստանին դառնալ քրիստոնյա:

Այցելության եւս մեկ վայր է Տաթեւի վանքը, որին կարելի է հասնել ըստ Գինեսի աշխարհի ռեկորդների աշխարհի ամենաերկար ճոպանուղով՝ 5,7 կմ: Երեւանից ոչ հեռու գտնվում է Գեղարդի վանքը (10 ‒ 13-րդ դար), որն առաջին անգամ հիմնադրվել է 4-րդ դարում, ինչպես նաեւ Գառնիի ավերակները՝ զրադաշտական հին տաճար, որը կառուցվել է երկու հազար տարի առաջ: 4-րդ դարում, երբ Հայաստանը քրիստոնեացվեց, մնացած բոլոր հեթանոսական տաճարները քանդվեցին, բայց Գառին գոյատեւեց մինչեւ 17-րդ դար, այնուհետեւ փլվեց երկրաշարժի պատճառով: Հետագայում տաճարը վերակառուցվել է, եւ այժմ այն Հայաստանում պահպանված միակ հունա-հռոմեական կառույցն է:

Վերջապես, Երեւանը՝ Հայաստանի մայրաքաղաքը, որն ամենակարեւոր թանգարանների, ճարտարապետական եւ պատմական հուշարձանների, հանգստի վայրերի տունն է: Կնշեմ Երեւանի բազմաթիվ տեսարժան վայրերից միայն մեկը` Մատենադարանը` հին ձեռագրերի պահոցը։ Երեւանը ունի նաեւ զարմանահրաշ գիշերային կյանք եւ համաշխարհային մակարդակի ջազ ակումբներ:

Այն լատվիացիներին, ովքեր մինչ օրս հիշում են Հայաստանը՝ որպես աշխարհում ամենահիանալի կոնյակի արտադրող, կարող եմ ասել, որ ներկայումս Հայաստանը սկսել է արտադրել նաեւ գինիներ, որոնք կարող են մրցել լավագույններից լավագույնների հետ:

Երեսուն տարում Արգենտինայից, Լիբանանից եւ այլ երկրներից իրենց նախնիների հայրենիք վերադարձած հայ գինեգործները կարողացել են հիմնել իսկապես գերազանց գինու ոլորտ: Մինչ Հայաստան ճանապարհորդելը դեռեւս խնդրահարույց է, ես կցանկանայի հրավիրել ձեզ զգալու հայկական լեռների, անտառների եւ գետերի յուրահատուկ բուրմունքն ու մթնոլորտը՝ մի կում հայկական լավ կոնյակ կամ կարմիր գինի ըմպելով։

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США