Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Չե­ղած տե­ղից ստեղծ­ված ճգնա­ժամն իշ­խա­նու­թյուն­ներն ավե­լի են խո­րաց­նում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Past.am

Երկու տարի շարունակ Հայաստանի դատական իշխանությունները ճնշումների տակ են գտնվում։ Խնդիրն այն է, որ իշխանությունները չեն հանդուրժում դատական իշխանության անկախությունը, ինքնուրույնությունը և առանձնացվածությունը։ Սակայն այս համատեքստում տեղին է նկատել, որ ժողովրդավարության առանցքային տարրերից մեկը վերաբերում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների տարանջատվածությանը և անկախությանը։

Գաղտնիք չէ, որ իշխանության երեք ճյուղերի արդյունավետ գործունեությունն է միայն երաշխավորում զսպումների ու հակակշիռների մեխանիզմը, որը հնարավորություն է տալիս վերահսկելու ու փոխլրացնելու միմյանց ՝ կանխելով ուղղակի միջամտությունը։ ՀՀ իշխանությունները նախընտրում են ամեն պատեհ առիթի խոսել ժողովրդավարության մասին և ընդգծել, թե իրենց իշխանության հաստատումից հետո ժողովրդավարությունը մեծ առաջընթաց է գրանցել, իսկ իրականում մենք տեսնում ենք մի իրավիճակ, երբ անընդհատ փորձեր են կատարվում ներգործել դատարանների գործունեության վրա։

Սակայն առավել վերահսկելի դատական համակարգ ունենալու գործընթացը իշխանությունները փորձում են «սղղացնել» դատական համակարգի բարեփոխումների անվան տակ, այդ նպատակով էլ նրանք հայտարարեցին դատական համակարգում վեթինգի իրականացման անհրաժեշտության մասին, և մինչև հիմա այդ թեման գտնվում է նրանց օրակարգում։

Բայց իրենց նպատակների ճանապարհին իշխանությունների համար հիմնական խոչընդոտը Սահմանադրական դատարանն է շարունակում մնալ, քանի որ սահմանադրական արդարադատությունն իրականացնող այս մարմինն իրավասություն ունի հակասահմանադրական ճանաչել իշխանությունների որոշ գործողություններ և որոշումներ։ Ուստի և ՍԴ-ի հարցերը լուծելու նպատակով նախ՝ ակնհայտ ճնշումներ գործադրվեցին ՍԴ նախագահի և անդամների վրա, ապա ԱԺ-ում ընդունվեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով դադարեցվում են ՍԴ 3 անդամների՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանը դադարում է պաշտոնավարել որպես ՍԴ նախագահ։

Այս փոփոխություններից հետո իշխանությունները հնարավորություն ստացան ընտրել 3 նոր ՍԴ դատավորներ, սակայն նրանց այդպես էլ չի հաջողվում ընտրել համապատասխան թեկնածուներին։ Այստեղ շատ կարևոր հարց է թեկնածուների քաղաքական չեզոքության սկզբունքը, որպեսզի նրանք չասոցացվեն որևէ քաղաքական ուժի հետ, սակայն իշխող ուժի ներկայացուցիչները փորձում են այնպիսի թեկնածուներ ընտրել, որոնք առավել վերահսկելի և կանխատեսելի կլինի իրենց համար։

Դատական համակարգի շուրջ հնարավոր զարգացումներից մեկն էլ կարող է լինել այն, որ ՍԴ նոր դատավորների ընտրությամբ իշխանությունների գործողությունների արդյունքում ՍԴ-ում ստեղծված ճգնաժամը ոչ թե հանգուցալուծվի, այլ ավելի խորանա։ Խնդիրն այն է, որ ՍԴ «նախկին» դատավորներն իրենց իրավունքների խախտումն արձանագրելու և վերականգնելու համար դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին այն մասին, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների դիմումն ընդդեմ Հայաստանի։ Սակայն հետագայում պարզվեց, որ մերժումը վերաբերում էր միջանկյալ նորմի գործադրմանը։ Իսկ Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների գործը ներկայումս գտնվում է քննության փուլում։

Իրավիճակը կարող է ավելի բարդանալ այն դեպքում, երբ ՄԻԵԴ-ն արձանագրի, որ ՍԴ դատավորների իրավունքները խախտվել են։ Իսկ նման արձանագրումը, բացի փոխհատուցումներից, կարող է ենթադրել նաև նրանց նախկին փաստացի իրավական կարգավիճակի վերականգնում։ ՍԴ-ի շուրջ ճգնաժամ ձևավորելով ու այդ ճգնաժամը դեռ չհաղթահարած՝ իշխանական շրջանակներն արդեն իսկ ձեռնամուխ են եղել նոր նախաձեռնության, այն է՝ ընդհանրապես ազատվել ՍԴ-ի գոյությունից։

Դրա համար էլ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օրերս 8 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշել է բարձրագույն դատական ատյաններից ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանը միավորելու և մեկ Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը ներառել առաջիկայում հանրային քննարկման ներկայացվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում: Իհարկե, այս նախաձեռնությունը պատահական լինել չի կարող, քանի որ իշխանությունները տևական ժամանակ է, ինչ հայտարարում են ՍԴ-ն լուծարելու իրենց նպատակադրումների մասին։

Բայց թե ո՞րն է գործող ինստիտուտները բարեփոխելու, այդ ինստիտուտների գործունեությունը կատարելագործելու փոխարեն դրանք լուծարելու և ֆիկտիվ փոփոխություններ անելու իրական անհրաժեշտությունը, մնում է հարցական։ Առավել ևս, որ այս ընթացքում նրանք զբաղված են նույն ՍԴ կազմը փոխելու «առաքելությամբ»: Այսինքն, կա երկու տարբերակ. կամ ԳԴ ստեղծման գաղափարը պարզ թատրոն է, կամ ՍԴ նոր անդամները ժամանակավոր «կամակատարներ» են դառնալու՝ մինչև նոր Սահմանադրության ընդունումը իշխանության քաղաքական ցանկությունները սպասարկելու համար:

 

ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է Մոսկվայում ադրբեջանցին տղամարդուն սպանել է՝ իրեն նկատողություն անելու համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինՀարս ու տալ… Արտաշ Ասատրյանի դուստրը ամուսնու, նրա քրոջ ու Գրիշայի հետ«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՌԴ-ում աշխատանքային միգրանտների քննությունների համակարգը կարող է փոխվել «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Այվազովսկու «Հարավային ափին» կտավը աճուրդում վաճառվել է ավելի քան 252 մլն դրամով Հայտնի են ՉԼ՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովՈ՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»24 ժամ ջուր չի լինի Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Գևորգ Մկրտչյանն ու սիրելին ամուսնանում ենՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 18-ի համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինԹուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը ու Արթուր Ավետիսյանը եզրափակչում են Ռուս խաղաղապահների հեռանալը ճիշտ որոշում է. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամՈւկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ է հայտարարվել