Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Պատասխանատվությունը միայն անձերի՞նն է, թե՞ ողջ կառավարությանը. կարևորը անձնական-քաղաքական նպատակահարմարությունն է

АНАЛИТИКА

Գործող իշխանությունները գրեթե ամեն առիթով (կամ անառիթ) հայտարարում են, թե Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Եթե իշխանություններն իրապես անկեղծ են իրենց հայտարարություններում, ապա պետք է որ հանրության հետ աշխատեն բաց, թափանցիկ ու առավելապես հաշվետու լինեն քաղաքացիներին։ Իսկ քաղաքացիներին հաշվետու լինելը ենթադրում է, որ իշխանությունների ծրագրերն ու ընդունած որոշումները պետք է բխեն անմիջականորեն հանրության շահերից, և դրանց իրականացման հարցում նախ և առաջ անհրաժեշտ է լինելու հասարակության համաձայնությունը։

Բայց արի ու տես, որ իշխանությունները մեկը մյուսի հետևից այնպիսի որոշումներ են ընդունում, որոնք հանրության շրջանում դիմադրության առաջացման պատճառ են դառնում։ Խոսքն այստեղ վերաբերում է հատկապես ազգային արժեհամակարգի դեմ ուղղված քայլերին։ Իշխանություններն ընդունում են հակազգային բնույթ ունեցող կոնվենցիաներ կամ կրթական ծրագրերում հայագիտական առարկաների դերն ու նշանակությունը նվազեցնելուն միտված փոփոխությունների նախաձեռնություններով են հանդես գալիս, որոնք տեղի են ունենում առանց հանրային լայն շրջանակների հետ քննարկման։

Իսկ երբ հանրության առավել մտահոգ հատվածն իր բացահայտ անհամաձայնությունն է հայտնում իշխանությունների միակողմանի գործողությունների կապակցությամբ, ապա այդ մարդիկ իշխանությունների կողմից թիրախավորվում են ու պիտակավորվում, թե նախկինների շահերն են սպասարկում։ Հասարակության ձայնը հաշվի չի առնվում նաև կառավարման համակարգում տեղի ունեցող կադրային քաղաքականության շրջանակներում։

Այս ընթացքում բազմաթիվ գերատեսչությունների և ուժային կառույցների ղեկավարների փոփոխություններ են տեղի ունենում, սակայն հանրությանն այդպես էլ սպառիչ պարզաբանումներ չեն տրվում, թե ի վերջո ինչով են պայմանավորված փոփոխությունները և արդյոք լուրջ թերացումներ կան, որոնց համար պետք է այդ գերատեսչություների ղեկավարները հեռանան։ Մյուս կարևոր հարցն այն է, թե այդ թերացումները միայն կառավարության անդամների՞նն են, թե՞ վերաբերում են նաև ողջ կառավարությանը և իշխանությանը։

Եվ զուր չէ, որ փորձագիտական շրջանակների մոտ այնպիսի տպավորություն է առաջանում, թե վարչապետն այդ փոփոխությունները կատարում է՝ ելնելով միայն ու միայն իր անձնական-քաղաքական նպատակահարմարությունից։ Սակայն հանրության հետ իր թափանցիկ աշխատանքով պարծեցող վարչապետը պետք է հանրությանը ներկայացնի, թե որքանով են հիմնավոր և ընդունելի իր կադրային փոփոխությունները, և քայլեր ձեռնարկի միայն այն դեպքում, երբ համոզված կլինի, որ ունի հանրության աջակցությունը։ Հիմա էլ պարզվում է՝ կորոնավիրուսային այս ճգնաժամի պայմաններում, երբ համաճարակը ցանկացած պահի կարող է ունենալ նոր բռնկումներ, առողջապահության ոլորտի գլխավոր պատասխանատուն՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ապաակտիվացել է ֆեյսբուքում ունեցած իր էջը և որոշել է օգոստոսի 31-ից 18 օրով մեկնել արձակուրդ։

Մամուլում անգամ խոսվում է Թորոսյանի հրաժարականի մասին, բայց մի քանի օր շարունակ ոչ մի ամբողջական պարզաբանում չկա այս ուղղությամբ։ Խոսվում է այն մասին, թե Թորոսյանը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, բայց հարց է, թե այդ դեպքում արդյոք վարչապետ Փաշինյանը չի՞ կիսում համավարակի դեմ պայքարի ձախողման պատասխանատվությունը։ Վերջապես Փաշինյանը ամեն մի մանրմունր հարցով նախընտրում է ուղիղ եթերներ կազմակերպել և դրանք լուրջ մեկնաբանությունների արժանացնել, իսկ ինչո՞ւ հանրությանը մտահոգող կարևոր հարցերով սպառիչ պարզաբանումներով հանդես չի գալիս։ Դրա համար էլ տպավորություն է առաջանում, թե վարչապետը պարզաբանումներ է տալիս միայն այն հարցերի շուրջ, որոնք ձեռնտու են իրեն։

 

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»