Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Եթե որակով բերքը քիչ է լինում, գները բարձրանում են». ի՞նչն է նպաստել մրգերի թանկացմանը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Վիճակագրական տվյալներն արդեն մի քանի ամիս է, ինչ փաստում են հատկապես մրգերի գների բարձրացման մասին: Նշենք, որ միայն 2020 թ. հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ գրանցվել է մրգերի գնաճի ամենաբարձր՝ 33,6 տոկոս ցուցանիշ: «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը «Փաստի» հետ զրույցում նկատեց, որ բանջարեղենի շուկայում բարձրացումն այնքան չէ, որքան մրգի շուկայում: Նա նման ցուցանիշների առկայության մի քանի կողմ առանձնացրեց:

«Մրգի շուկայում գների նման բարձրացման պատճառներից մեկը եղանակային հարցն է, մյուսն ավելի գլոբալ է: Մենք նման ցուցանիշ ունենք պետության կողմից անարդյունավետ, ոչ հստակ, ոչ ռացիոնալ ու ոչ ճիշտ քաղաքականություն իրականացնելու արդյունքում: Ընդհանուր առմամբ, բերքի ծավալներն այս տարի ցածր են: Անձրևներն իրենց հերթին խոչընդոտ դարձան. լավ փոշոտում տեղի չունեցավ, բերքի հասունացման շրջանում դրանք լխկում ու թափվում էին: Անձրևը հիմնականում փչացրեց բերքը, և, մի խոսքով, այս տարի լավ բերք չենք ստացել, թեպետ խաղողի պարագայում, կարծես, լավ իրավիճակ է:

Ընդհանրապես, եթե որակով բերքը քիչ է լինում, գները բարձրանում են, ինչի ականատեսը եղանք այս տարի»,-ասաց մեր զրուցակիցը: Նա չառանձնացրեց մրգի որևէ տեսակ ու նշեց, որ հիմնականում բոլորի գներն այս տարի բարձր են նախորդ տարվա համեմատ: «Առհասարակ վերավաճառողներին քննադատում ենք, բայց նրանք էլ են ընտանիք պահում, աշխատանք չունեն, դրանով են ապրում: Վերավաճառող կա՝ քիչ է գինը բարձրացնում, վերավաճառող կա՝ կրկնակի գին է դնում:

Տեղ կա՝ լավ էլ էժան են գնում բերքը, բայց բերում ու թանկ վաճառում են: Տեղեր կան՝ հենց թանկ էլ առնում են: Գյուղացի կա՝ տան դռան դիմաց գյուղմթերքն ավելի թանկ է վաճառում, քան երբ բերում ու Երևանի շուկաներում է վաճառում: Այս հոգեբանությունը կա մեր գյուղացիների մոտ»,-ասաց նա՝ շեշտելով, որ, այնուամենայնիվ, կան ավելի մեծ առաջնային խնդիրներ: Այդ խնդիրներից մեկը, ըստ մեր զրուցակցի, գյուղտեխնիկայի հարցն է: «Եթե այսօր գյուղացուն հարցնես՝ քեզ հիմնականում ի՞նչ է պետք, կասի՝ գյուղտեխնիկա, որովհետև գյուղերում գյուղտեխնիկա չկա:

Հին, սովետական, կիսաքանդ, մաշված, ինքնաշեն տեխնիկա է: Կոմբայնը որ գալիս է, վախենում ես, ասում՝ հիմա մասերն ուր որ է՝ կպոկվեն, կընկնեն»,-ասաց նա: Որպես գլոբալ խնդիր՝ Սարգիս Սեդրակյանը վերջում ընդգծեց գյուղատնտեսության նախարարության բացակայության մասին ու շեշտեց, որ Հայաստանի նման աղքատ ագրարային երկրի պարագայում նման որոշումն ի սկզբանե սխալ էր:

ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինՀարս ու տալ… Արտաշ Ասատրյանի դուստրը ամուսնու, նրա քրոջ ու Գրիշայի հետ«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՌԴ-ում աշխատանքային միգրանտների քննությունների համակարգը կարող է փոխվել «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Այվազովսկու «Հարավային ափին» կտավը աճուրդում վաճառվել է ավելի քան 252 մլն դրամով Հայտնի են ՉԼ՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովՈ՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»24 ժամ ջուր չի լինի Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Գևորգ Մկրտչյանն ու սիրելին ամուսնանում ենՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 18-ի համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինԹուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը ու Արթուր Ավետիսյանը եզրափակչում են Ռուս խաղաղապահների հեռանալը ճիշտ որոշում է. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամՈւկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ է հայտարարվելԹբիլիսիում շարունակվում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիան (տեսանյութ) «Ինքնաթիռում տեղերը բավարար չէին». երեխաներով տասնյակ ռուսներ չեն կարող թռչել ԱՄԷ-իցՏարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա․ Թուրքիայի ԱԳ նախարար Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուԻսրայելը ծրագրել էր հակահարված տալ Իրանին ապրիլի 15-ի երեկոյան․ ԶԼՄ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀաքերները փորձել են գրոհել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան Քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները