Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


MTV VMA 2020. The Weeknd-ը հաղթող է ճանաչվել «Տարվա տեսահոլովակ» անվանակարգում, Լեդի Գագան արժանացել է «Տարվա լավագույն կատարող» մրցանակին, իսկ BTS խումբը դարձել է «Լավագույն խումբ» (տեսանյութեր)

ՄՇԱԿՈՒՅԹ

Կանադացի երգիչ Էյբլ Տեսֆայեն, որը հանդես է գալիս The Weeknd կեղծանունով, MTV Video Music Awards 2020 մրցանակաբաշխության ժամանակ հաղթել է «Տարվա տեսահոլովակ» անվանակարգում՝ մրցանակի արժանանալով Binding Lights երգի տեսահոլովակի համար, հաղորդում է հեռուստաալիքը:

Երգչի ստեղծագործությունը նաև արժանացել է «R&B ոճի լավագույն երգ» անվանակարգում մրցանակի:

«Ես հիմա տոնելու տրամադրություն չունեմ, միայն կասեմ անաչառ արդարադատություն Ջեյքոբ Բլեյքի և Բրիոնա Թեյլորի համար», - հայտարարել է երգիչը՝ նկատի ունենալով Կենոշայի ոստիկանների կողմից հրազենային վիրավորում ստացած աֆրոամերիկացի Ջեյքոբ Բլեյքին և ոստիկանության կողմից տունը խուզարկելիս գնդակահարված աֆրոամերիկուհուն:

Բացի The Weeknd-ից, գլխավոր մրցանակին հավակնում էին ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը՝ Everything I Wanted երգի տեսահոլովակով, ռեփերներ Էմինեմը և Juice WRLD-ը՝ Godzilla երգի տեսահոլովակով, ռեփ կատարողներ Future-ը և Դրեյքը՝  Life Is Good երգի տեսահոլովակով, Թեյլոր Սվիֆթը՝ The Man տեսահոլովակով, և Լեդի Գագան ու Արիանա Գրանդեն՝ Rain On Me դուետի տեսահոլովակով։

Լեդի Գագայի և Արիանա Գրանդեի Rain On Me դուետն արժանացել է MTV Video Music Awards-ի «Տարվա երգ» և «Լավագույն համագործակցություն» անվանակարգերում մրցանակների: Գագան նաև ճանաչվել է «Տարվա լավագույն կատարող»։

Իրենց տպավորիչ ելույթի ժամանակ, որի ընթացքում 34-ամյա Լեդի Գագան իր վերջին՝ Chromatica ալբոմից կատարել է 911, Stupid Love և Rain On Me հիթերը, զույգը բեմում է հայտնվել դիմակներով։

Լեդի Գագան իր ելույթի համար ընտրել է լուսադիոդային LED-դիմակ, որը կրել է կատարման ամբողջ ընթացքում, իսկ 27-ամյա Գրանդեն Rain On Me հիթի կատարման ժամանակ Գագային է միացել սև մետաքսե դիմակով։

Արիանա Գրանդեն և Ջասթին Բիբերն իրենց Stuck with U երաժշտական տեսահոլովակի համար մրցանակ են ստացել կորոնավիրուսի համավարակի ֆոնին ստեղծված նոր՝ «Տանը նկարահանված լավագույն երաժշտական տեսահոլովակ» անվանակարգում։

«Լավագույն խումբ» է ճանաչվել հարավկորեական BTS խումբը, նրանք նաև մրցանակ են նվաճել «Լավագույն փոփ երգ» անվանակարգում։

Փոփ աստղ Թեյլոր Սվիֆթը The Man երգի տեսահոլովակի ռեժիսուրայի համար արժանացել է մրցանակի:

MTV Video Music Awards մրցանակաբաշխությունը հիմնադրվել է MTV երաժշտական հեռուստաալիքի կողմից 1984 թվականին՝ հետագայում դառնալով ամենահեղինակավոր մրցանակներից մեկը։ Մրցանակաբաշխության դափնեկիրներին ավանդաբար արձանիկներ են հանձնում տիեզերագնացի տեսքով, որի վրա պատկերված է հեռուստաալիքի լոգոտիպը:

Այս տարի կորոնավիրուսի համավարակի պայմաններում անվտանգության միջոցառումներին հետևելով՝ արարողությունը տեղի է ունեցել առանց հանդիսականի՝ Նյու Յորքի հինգ շրջաններում՝ Մանհեթենում, Բրուքլինում, Քուինսում, Բրոնքսում և Սթեյթեն Այլենդում:

 

Թուրք պաշտոնյան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցեր Երևանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ. ՌԴ ԱԳՆ «Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը, ինչպես երբեք». Հաջիև Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ բազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Անհայտ ծագման ինքնակոչների խմբավորում է ձևավորվել Շիրակի մարզում. պատգամավորն ահազանգում է Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում «National Geographic»-ը ներկայացրել է Հայաստանում գինու մշակույթը Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության Ոսկու գինն աճել է Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Նավթի գներն աճել են Արցախից տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից․ Գեղամ Ստեփանյան Մտքովս նույնիսկ չի անցել, որ վերջին անգամ եմ տեսնում Գագիկին․ երջանիկ տարիներից մնացին միայն քաղցր հուշեր Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրիԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Ինչո՞ւ երեկ չհրապարակվեց Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հարցազրույցը․ AzTV-ի պարզաբանումը Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով