Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Այ­լընտ­րանք չենք տա­լիս ու ասում ենք՝ ձուկ մի որ­սա­ցեք». խնդրի լու­ծումն այլ տեղ է թաքն­ված

ИНТЕРВЬЮ

Բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով՝ Սևանա լճի հարցն ամենաարդի բնապահպանական խնդիրն է: «Առաջին խնդիրը, որ տեսնում ենք այդ հարցում, լճի մակարդակի բարձրացումն է: Ժամանակին եղել է սխալ պլանավորում, հաշվի չի առնվել այն փաստը, որ լճի մակարդակը կարող է բարձրանալ, և շինությունները կարող են մնալ ջրի տակ, հողերը բաժանվել են, և մարդիկ կառուցել են իրենց շինությունները: Սա հասկանալի է բոլորիս համար: Երբ ժամանակին կառավարության, նախարարության հետ խոսում էինք այս հարցերի մասին, մեզ ասում էին՝ պետությունը դեռ գումար չունի շինությունները քանդելու և մարդկանց հատուցում տալու համար:

Եթե ափամերձ շինություններն օրինական են, օրենքով սահմանված կարգով են կառուցվել, ապա դրանք քանդելու դեպքում մարդկանց պետք է տրվի դրամական փոխհատուցում: Որքանով տեղեկացված եմ, այս խնդրին որևէ մեկը չի անդրադարձել: Մտածում եմ՝ արդյո՞ք ներկայումս քանդվող բոլոր շինություններն են անօրինական կառուցված, և արդյո՞ք սեփականատերերից որևէ մեկը ձայն չի հանելու և չի պահանջելու, որ իրեն հատուցում տան:

Կարծես թե, նման խնդրի դեռևս չենք առնչվում, ամեն դեպքում, արձագանք չկա: Այստեղից հետևություն եմ անում, որ, երևի թե, քանդվող շինությունների մեծ մասն անօրինական է կառուցված, փաստաթուղթ չկա»,«Փաստի» հետ զրույցում ասում է Ադամյանը: Նա շինությունների քանդումը դրական է գնահատում այն առումով, որ ունենք տեսլական՝ լճի մակարդակն այնքան է բարձրանալու, որ շինությունները մնալու են ջրի տակ: «Ի վերջո, շինություններն այդ պատճառով են քանդվում: Ես այդպես եմ հասկացել շրջակա միջավայրի նախարարի խոսքը: Օբյեկտիվ մարդ եմ, և այս քայլերը դրական եմ գնահատում:

Իհարկե, եթե մարդը շինության սեփականատերն է, ապա պետությունը պետք է նրան փոխհատուցում տա: Նա մեղավոր չէ, որ ժամանակին տարբեր ատյաններում ավազակային մոտեցում են ցուցաբերել և չեն զգուշացրել նրան, որ ջրի մակարդակը կարող է բարձրանալ, և վերջինիս շենքը, շինությունը, տունը մնա ջրի տակ: Այն, որ ունենք ապագայի տեսլական, որ լճի մակարդակը պետք է բարձրանա, ուղղակի հրաշալի է, քանի որ այդ դեպքում կունենանք Սևանա լճի խնդրի լուծում»,-ընդգծում է մեր զրուցակիցը: Իսկ հիմա ձկնորսության և սահմանված նոր կանոնների մասին, բայց ամեն ինչ հերթով: «Որսագողությունը միշտ եղել է ու կլինի:

Առաջին հերթին դա ազգային մենթալիտետի խնդիր է: Որպես ժողովուրդ՝ բնության, բնական արժեքների նկատմամբ մեր վերաբերմունքը սպառողական է: Անընդհատ խոսում ենք այն մասին, որ կառավարությունն, այո,՛ թերացել է, չեմ ժխտում, բայց որ մեր ժողովուրդը սպառողական մոտեցում ունի դեպի բնական համակարգերը, դա ևս միանշանակ է: Տարիներ շարունակ ձկնորսությունն արգելվել է որոշակի ժամանակահատվածներում, բայց որսագողությունն ակնհայտ է եղել, իսկ Սևանի ավազանի տեսչական մարմիններն աչք են փակել դրա վրա՝ ասելով, որ ժողովուրդն ապրում է ձկան որսով, «ձուկն է պահում սևանցուն»: Սա գաղտնիք չէ, բոլորս էլ գիտենք, որ կա սոցիալական խնդիր:

Տարիներ շարունակ «փնթի» կառավարման արդյունքում ունեցանք ձկնապաշարների կտրուկ նվազում: Մասնագետները նշում են՝ լճի ճահճացման պատճառներից մեկն էլ որսագողությունն է, որովհետև եթե ունենանք համապատասխան պաշարներ, լիճը չի ծաղկի: Չենք կարող ժխտել, որ թե՛ նախկինում, թե՛ այսօր որոշակի քայլեր արվել են: Հիմա ցանկանում են արգելել որսագողությունը, բայց հնարավո՞ր է դա անել այս ռեսուրսներով: Ունենք տեսչական մարմին, որը, ցավոք, վատ է աշխատում, կասեի նույնիսկ չի աշխատում: Այստեղ ոչ այնքան մարդկային գործոնն է, որքան ռեսուրսների բացակայությունը:

Շրջակա միջավայրի նախարարը հստակ քայլեր է անում այս առումով, բայց ունենք խնդիրներ: Նախ՝ սոցիալական խնդիրն է՝ ինչպե՞ս պետք է Սևանի ավազանի բնակիչներն ապրեն, և երկրորդ՝ տեսչական մարմինը չունի ռեսուրսներ: Ինչպե՞ս են տեսուչները որոշելու՝ մարդը ե՞րբ է այդ ձուկը բռնել, որսացողն ինչպե՞ս պետք է փոքր կամ մեծ ձուկ բռնի և այլն: Սա չլինող գործ է»,-ընդգծում է բնապահպանը: Նա նշում է՝ իր կարծիքով, այս հարցի լուծումը պետք էր այլ տեղից սկսել: «Ես, օրինակ՝ երկու տարով իսպառ կարգելեի ձկան որսը, որպեսզի վերականգնվեին պաշարները, հետո արդեն որսի կազմակերպման խնդիրն այլ կերպ կդրվեր:

Բայց տեսանք, որ շրջակա գյուղերի բնակչությունը որևէ կերպ այդ մտքի հետ համաձայն չէ: Ձկնորսությունը մասամբ են արգելել, արդեն բողոքում են, իսկ եթե լրիվ արգելեին, բունտ կբարձրանար: Սևանում պետք է նախ այլընտրանքային տարբերակներ լինեն, որպեսզի մարդիկ զբաղվեն, աշխատանք, որը նրանց եկամուտ կբերի: Ունենք տնտեսագետներ, որոնք կառավարությունում նստած են, աշխատավարձ ու պարգևավճար են ստանում, ինչի՞ համար են ստանում: Այս խնդիրների մասին ասվել է նախկինում, ասվում է նաև հիմա, այս կառավարությունը սա չպետք է ընդունի որպես թշնամանք: Խնդիրը կա և կլինի, թող մտածեն՝ ինչ են անելու այդ հարցը լուծելու համար: Եթե ցանկանում են Սևանը տեսնել որպես տուրիստական կենտրոն, կարելի է բոլորին «գործի դնել»:

Հավատացեք՝ այնտեղ այնքան գործ կա անելու: Կա աղբահանության, բարեկարգման խնդիր, բազմաթիվ հարցեր, որոնք կառավարությունը կարող է լուծել: Այստեղ ֆինանսի և կառավարության քաղաքականության, ռազմավարության խնդիրն է, որը, ցավոք, չի իրականացվում, եթե իրականացվի, ամեն ինչ շղթայական ռեակցիայի մեջ կմտնի: Խնդիրը պետք է արմատից լուծել, իսկ մենք խնդրին արմատական լուծում չենք տալիս: Ասում ենք՝ մի արեք ու վերջ:

Այդպես չէ: Նույնն անտառների հատման պարագայում է: Հիմնականում մարդիկ անտառներից վերցրած փայտն օգտագործում են որպես վառելիք, չեմ բացառում նաև այն, որ հատում են կահույք պատրաստելու համար: Երբ մենք ասում ենք՝ անտառը մի՛ հատեք, պետք է նրանց այլընտրանք տանք: Չենք տալիս, մարդիկ փայտ են վառում: Նույնն էլ ձկնորսության պարագայում է: Այլընտրանք չենք տալիս ու ասում ենք՝ ձուկ մի՛ որսացեք: Այդպես չի լինի»,-եզրափակում է Սիլվա Ադամյանը:

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ