Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Բա­ցա­հայտ տա­նուլ են տվել հա­մա­ճա­րա­կի դեմ պայ­քա­րը

АНАЛИТИКА

Կորոնավիրուսի համավարակը լուրջ փորձություն էր ինչպես հանրության, այնպես էլ իշխանությունների համար։ Եվ այս համատեքստում շատ է քննարկվում համաճարակի տնտեսական և առողջապահական նշանակությունը, բայց ոչ պակաս կարևորություն ունի նաև դրա քաղաքական ազդեցությունը։ Խնդիրն այն է, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակը քաղաքական առումով լուրջ տեղաշարժեր է առաջ բերում։

Ավելի քան երկու տարի շարունակ Հայաստանի իշխանությունները հանրությանը կերակրում են էական փոփոխությունների մասին հույսերով ու խոստումներով, սակայն համավարակի պայմաններում երկրի սոցիալ-տնտեսական դրությունը ոչ միայն չի բարելավվում, այլ ավելի է վատանում, ինչի մասին վկայում են ընթացիկ տնտեսական ցուցանիշները։ Հիմա իշխանությունները կարող են արդարանալ, թե ճգնաժամն ամբողջ աշխարհում է, և բնական է, որ այն իր բացասական ազդեցությունը կարող է ունենալ նաև Հայաստանի վրա, սակայն հարցն այն է, թե արդյոք մեր երկիրը ստեղծված իրավիճակում հնարավորություն ունե՞ր ճգնաժամից դուրս գալ մարդկային և նյութական ավելի քիչ կորուստներով։

Իհարկե, ճգնաժամից առավել նվազ կորուստներով դուրս գալու և արագ հաղթահարելու հնարավորություն կար, քանի որ Հայաստանը ընդամենը երկու ցամաքային սահման, երկու օդանավակայան և փոքր բնակչություն ունի, և այս առումով առկա էին նպաստավոր պայմաններ համեմատաբար քիչ ջանքերով արդյունավետ կառավարում իրականացնելու համար, ավելի ստույգ՝ բարդ ու անբարենպաստ վիճակը այս դեպքում հօգուտ երկրի օգտագործելու համար։

Եթե նկատել եք, համավարակից հիմնականում տուժել են այն երկրները (օրինակ՝ ԱՄՆ, Բրազիլիա, Հնդկաստան), որոնք մեծ տարածք և բնակչություն ունեն։ Այս երկրներում համաճարակի հետ կապված իրավիճակի կառավարումը անմիջականորեն նահանգային իշխանությունների պատասխանատվության ներքո է և հետո միայն կենտրոնական կամ դաշնային իշխանությունների։ Սակայն Հայաստանում վարակվածների ցուցանիշները բնակչության թվաքանակի համադրությամբ համադրելի են աշխարհում կորոնավիրուսից առավել տուժած երկրների ցուցանիշների հետ։ Այսպիսի ցուցանիշներով Հայաստանն առաջատար է տարածաշրջանում։

Եվ նույնիսկ BBC-ի HARDTalk հաղորդաշարին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցում այս մասին հարց հնչեց, սակայն վարչապետը փորձեց խույս տալ այդ հարցից՝ հայտարարելով, թե վաղ է եզրակացություններ անել, քանի որ համավարակը դեռ շարունակում է տարածվել աշխարհում։ Ըստ էության, ստացվում է մի իրավիճակ, որ մեծ-մեծ խոստումներ տվող իշխանությունները բացահայտ տանուլ են տվել համաճարակի դեմ պայքարը։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ իշխանություններն ի վիճակի չեղան ճիշտ ժամանակին ճիշտ քայլեր իրականացնել։

Թերևս պատճառն այն է, որ իշխող ուժը արդյունավետ կառավարում իրականացնելու և երկիրը զարգացնելու փոխարեն կենտրոնացած էր այն հարցերի վրա, թե ինչպես կարելի է զբաղեցնել ժողովրդին շոուներով, սելֆիներով և անիմաստ խոսակցություններով, ամեն մի բացասական երևույթ նախկինների վրա գցելով, քաղաքական շահարկումներով և այլն։ Բացի այդ, իր դերակատարությունն ունեցավ իշխանությունների կողմից անհանդուրժողականության և ատելության մթնոլորտի սերմանումը, երբ բացառվեց քաղաքական ուժերի միջև համագործակցային մթնոլորտի առկայությունը։

Եվ երբ ընդդիմությունը բարձրաձայնում էր այն մասին, թե ժամանակն է կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով լուրջ քայլեր իրականացնելու համար, իշխանությունները նրանց մեղադրում էին դավաճանության և պետության դեմ աշխատելու համար։ Փաստորեն, ինչպես տեսնում ենք, արդյունքում իշխանությունները թերացան իրենց աշխատանքում:

Սա՝ մեղմ ասած: Եթե համավարակի տարածման հենց սկզբում կատարվեին անհրաժեշտ քայլերը, մենք առավել ծանր իրավիճակ չէինք ունենա։ Եվ հիմա, չնայած փոքր քայլերով գնում ենք համավարակի հաղթահարման ճանապարհով, սակայն հանրության շրջանում արդեն իսկ շատ մեծ դժգոհություններ են կուտակվել իշխանությունների նկատմամբ։

Իսկ այս պարագայում իշխանությունները չեն կարող նախկին գործելաոճով շարունակել աշխատել. կա՛մ նրանք ստիպված են լինելու աշխատել բովանդակային փոփոխությունների վրա և վերացնել անհանդուրժողականության և ատելության մթնոլորտը, կա՛մ էլ աստիճանաբար համակերպվելու են այն մտքի հետ, որ հանրությունը կարող է իշխանության բերել այլ մարդկանց կամ ուժերի, ովքեր ի վիճակի կլինեն ավելի արդյունավետ կառավարել երկիրը։

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ