Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Դժվարանում էինք հավատալ մեր աչքերին». Nemra-ից Վանը՝ ֆրանսիական մշակույթին սիրահարված աղջկան «նվիրված» տեսահոլովակի ու Թանկյանի արձագանքի մասին

ԼԱՅՖ

Nemra ռոք խմբի «She’s Beautiful» երգի տեսահոլովակը թողարկման օրվանից սկսած մեծ արձագանք ստացավ ոչ միայն ռոքի սիրահարների, խմբի երկրպագուների, այլեւ աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System Of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանի կողմից: Նա ոչ միայն իր էջում հրապարակեց տեսահոլովակը, այլեւ տեղեկացրեց իր հետեւորդներին հայկական «զիլ ռոք խմբի» մասին:

NEWS.am STYLE-ը խմբի՝ բարձր գնահատված աշխատանքի, նորությունների ու ծրագրերի մասին զրուցել է Nemra-ի վոկալիստ ու կիթառահար Վան Եղիազարյանի հետ, որն, ի դեպ, օգոստոսի 28-ին նշել է ծննդյան 28-ամյայկը: Վանը նաեւ պատմել է, թե ինչու չի սիրում տոնել իր տարեդարձը:

«Երգը Ֆրանսիային ու ֆրանսիական մշակույթին սիրահարված աղջկա մասին է»

Մոտ երկու շաբաթ առաջ Nemra-ն թողարկեց իր առաջին բլյուզ երգի՝ «She’s Beautiful»-ի տեսահոլովակը: Ինչպես խմբի մյուս երգերը, այս երգը, նույնպես, հեղինակային աշխատանք է, որը գրել է խմբի բաս կիթառահար Վասպուրը: Խոսելով երգի ու տեսահոլովակի ստեղծման մասին՝ Վանը նշեց.

«Երգը Ֆրանսիային ու ֆրանսիական մշակույթին սիրահարված աղջկա մասին է. նա կարծում է, որ իր գլուխը մեծ է իր մարմնի համեմատ, եւ նա ճիշտ է, բայց դա նրան շատ է սազում: Նա սիրում է սեւ գլխարկ կրել, պարել եւ երբեմն՝ խմել, եւ ամեն կերպարում ու իրավիճակում նա, միեւնույնն է, գեղեցիկ է:

Տեսահոլովակի ռեժիսորը մեր շատ լավ ընկեր Մարիամ Գեւորգյանն է, ում հետ նկարել ենք «Նարե»-ի եւ «Leave me alone»-ի տեսահոլովակները: Հերոսուհին Մերի Սարգսյանն է, որին շատ երկար փնտրելուց հետո գտանք, ու շատ ուրախ ենք, որ հենց իր հետ աշխատեցինք, քանի որ նույն ձեւով էինք պատկերացնում՝ ինչ կերպար է պետք, եւ նա լիովին համապատասխանում էր դրան:

Երաժշտությունն էլ հետաքրքիր միաձուլում է ռոքի, բլյուզի եւ վալսի որոշ դետալների, որը ֆրանսիական տրամադրություն է հաղորդում երգին»:

«Սերժ Թանկյանի գնահատականն ամենամեծն էրոր կարող էր լինել այս ոլորտի մարդկանց կողմից»

Վանի խոսքով՝ իրենց երգի վերաբերյալ Սերժ Թանկյանի արձագանքը որքան հաճելի էր, նույնքան՝ անսպասելի. պարզապես, մի առավոտ արթնացան ու տեսան ծանուցում՝ «Սերժ Թանկյանը կիսվել է ձեր հրապարակումով».

«Սերժ Թանկյանի գնահատականն ամենամեծն էր, որ կարող էր լինել այս ոլորտի մարդկանց կողմից, հատկապես՝ մեր սերնդի համար, քանի որ 90-ականներին ծնվածներիցս շատերը ռոքին մոտեցել են System of a down-ի շնորհիվ:

Աննկարագրելի անսպասելի էր եւ մեծ անակնկալ, մենք նախապես չէինք փորձել ուղարկել երգն իրեն, չէինք դիմել ու խնդրել, որ կիսվի երգով, ուղղակի առավոտյան արթնացանք ու ծանուցում ստացանք՝ «Սերժ Թանկյանը կիսվել է ձեր հրապարակումով»: Դժվարանում էինք հավատալ մեր աչքերին:

Մենք՝ հատկապես ես եւ եղբայրս՝ Վասպուրը, հենց SOAD-ից ենք սկսել հետաքրքրվել ռոքով: Թե՛ SOAD-ի, թե՛ Սերժ Թանկյանի ու Դարոն Մալաքյանի սոլո ալբոմները մեզ դրդեցին մտնել այս դաշտ, հետո արդեն հետ գնացինք եւ Չակ Բերիից ու Beatles-ից սկսած ուսումնասիրեցինք ամբողջ ոլորտը:

Թանկյանի գնահատականի մասին կարող են երազել բազմաթիվ՝ արդեն կայացած երաժիշտներ` ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Իրոք շատ բարձր ենք գնահատում եւ, ինչ-որ առումով, մեզ համար սա եւս մեկ ազդակ է, որ ճիշտ ուղղու վրա ենք, քանի որ հայաստանյան մթնոլորտում մեր ոլորտի մարդկանց հաճախ են այցելում կասկածները, եւ այսպիսի իրադարձություններից ես հասկանում, որ ստեղծածդ կարող են լսել եւ սիրել աշխարի տարբեր ծայրերում գտնվող տարբեր ազգերի ներկայացուցիչներ»,-ասում է Վանն ու հավելում.

ԱՎԵԼԻՆ

Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա և նրա մոր նկատմամբ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակովՄոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվելԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆՏասնյակ շներ են սատկել, քանի որ հիվանդ ձիու միս են կերելՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ինդոնեզիայում սպասվում է ամենահզոր ցունամին՝ 25 մետր բարձրությամբ Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-իՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է Մոսկվայում ադրբեջանցին տղամարդուն սպանել է՝ իրեն նկատողություն անելու համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինՀարս ու տալ… Արտաշ Ասատրյանի դուստրը ամուսնու, նրա քրոջ ու Գրիշայի հետ«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՌԴ-ում աշխատանքային միգրանտների քննությունների համակարգը կարող է փոխվել «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Այվազովսկու «Հարավային ափին» կտավը աճուրդում վաճառվել է ավելի քան 252 մլն դրամով Հայտնի են ՉԼ՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովՈ՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան