Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Թանկացումների հերթական «պորցիան»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Օրերս այս տարվա հունվար-օգոստոս ամիսների սպառողական գների ցուցանիշն է հրապարակել վիճկոմը։ Համաձայն հրապարակման՝ օգոստոս ամսին ունենք գնաճի ցածր ցուցանիշ նախորդ տարվա օգոստոսի համեմատ՝ 1,8 տոկոս։
 
Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճը մեկ տարվա ընթացքում կազմել է 1,6 տոկոս, ալկոհոլային խմիչքներինը և ծխախոտինը՝ 10,1 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 0,6 տոկոս, ծառայություններինը՝ 1,4 տոկոս։ Ինչպես տեսնում ենք, գնաճի ցուցանիշը գտնվում է ԿԲ սահմանած նպատակային 4 տոկոս միջակայքում։ Այսինքն, այս պահին ունենք գնաճի ցածր մակարդակ, որը մի կողմից արտացոլում է տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումները, մյուս կողմից՝ իր մեջ թաքցնում առանձին, ավելի մեծ սպառում ունեցող ապրանքների բարձր գնաճը։

Ցածր գնաճը ընդհանրապես վկայում է պահանջարկի, այսինքն սպառման նվազման մասին։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ 2017 թ․-ին սկիզբ առած և 2018 թ․-ի ապրիլ-մայիսին շարունակվող բարձր տնտեսական աճի ընդհատումը հանգեցրել է անցանկալի երևույթների՝ ներդրումների նվազման, բիզնես միջավայրի վատթարացման, ընկերությունների շրջանառությունների նվազման, որը հատկապես ծանր է անդրադարձել փոքր բիզնեսի վրա և այս ամենի հետևանքով՝ սոցիալական խնդիրների խորացման։ Նման պայմաններում գները օբյեկտիվորեն չեն կարող ավելանալ, եթե իհարկե չեն լինում կառավարման կոպիտ սխալներ, աշխարհաքաղաքական կամ ներքաղաքական ցնցումներ, համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող կտրուկ փոփոխություններ և այլ արտակարգ իրավիճակներ։
 
Ի՞նչ է թաքցնում գնաճի ցածր ցուցանիշն իր մեջ։ Առաջին հերթին այն, որ բնակչության կողմից սպառվող հիմնական ապրանքների մի մասի գները կտրուկ թանկացել են։ Այդ պարագայում գնաճի ընդհանուր ցածր՝ 1,8 տոկոս ցուցանիշը ամենևին էլ չի նշանակում, որ նրանց ծախսերը հենց այդքանով են ավելացել։ Օրինակ՝ ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գներն աճել են 10,1 տոկոսով։ Դրանք բարձրացել են ԵԱՏՄ միասնական մաքատուրքերի ուժի մեջ մտնելու հետևանքով։

Այստեղ փաստենք մի կարևոր դետալ․ անկախ այդ հանգամանքից, եթե դա տեղի ունենար՝ ասենք երեք տարի առաջ, Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանեկան թերթը օր ու գիշեր աղմուկ կաղաղակեին և այդ թեման կսարքեին դրոշակ՝ շեշտելով, թե ինչ սոցիալական ողբալի վիճակում են հայտնվել ծխողներն ու խմողները։ Հիմա դա տեղի չի ունենում, և կարծես թե մեծ դժգոհություններ չեն լսվում գների նման կտրուկ թանկացումից։ Ինչո՞ւ։ Այն պատճառով, որ աղմուկ բարձրացնողները այժմ լուռ են, իսկ լուռ են, որովհետև իշխանություն են։

Հիմա գնաճը, իշխանությանը տիրացածների տեսանկյունից, այդ նույն ծխողների և խմողմերի համար ուղղակի երկնքից թափվող երկնային մանանա է։ Նույնը կարելի է ասել մրգերի և բանջարեղենի գների մասին, որոնք շարունակում են այս տարի թանկացման ռեկորդներ խփել։

Արամ Մաթևոսյան

Նյութի աղբյուր՝ https://pressmedia.am/
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ըԲաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ