Պետական սկանդալ. նվիրված անձնագրեր՝ ո՞ւմ և ինչի համար
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԴիվանագիտական անձնագրերի սկանդալը շատ ավելի խորն է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Դա ուղիղ ճանապարհ է հասկանալու այս իշխանության նոր մերձավոր շրջապատը, հետաքրքրությունների շրջանակը։
Իշխանությունները խուսափում են տրամադրել անվանացանկը՝ ում են հանձնվել դիվանագիտական անձնագրեր։ Սա անձերի խնդիր չէ, սա բացելու է վայրագույր եւ հասկանալու ենք, թե ինչ օլիգարխների, ինչ կրիմինալ դեմքերի, ում եւ ինչ ծառայությունների համար են տրվել դիվանագիտական անձնագրերը։ Սա անուղղակի ճանապարհ է պատկերացում կազմելու, թե ինչի մեջ է ներգրավված երկրի քաղաքական իշխանությունը եւ ում միջոցով։
Անհրաժեշտության դեպքում մինչեւ դատական կարգով պետք է հասնել նրան, որ այդ ցուցակները հրապարակվեն։ Այդ անձնագրերը տրվել են Հայաստանի Հանրապետության անունից եւ ՀՀ քաղաքացիները ունեն իրավունքը իմանալ, թե ովքեր են նման պատվի արանացել։