Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Այս կա­րև­որ պա­հին անհ­րա­ժեշտ է հնա­րա­վո­րինս չե­զո­քաց­նել Թուր­քի­ա­յի մե­ծա­ցող գոր­ծո­նը»

АНАЛИТИКА

Ինչ-որ իրադարձություններ համեմատության մեջ դնելու համար պետք է նախ համեմատելի լինեն դրանց հիմքերը: Անդրադառնալով վերջին շրջանում Տավուշյան մարտական գործողություններն Ապրիլ յան պատերազմի հետ համեմատելու, այդ ֆոնին քառօրյայի ժամանակ իրականացված գործողությունների բնույթը, մեղմ ասած, ցածրացնելու փորձերին, «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը: «Ապրիլ յան մարտական գործողություններն ու Տավուշում ծավալվածը կարևորագույն հիմքերով էապես տարբերվում էին միմյանցից:

Ըստ այդմ՝ դրանք միմյանց հետ համեմատելի չեն հենց միայն մասշտաբի, կրակի ինտենսիվության, ճակատի մեծության և այլ առումներով: Ես ուզում եմ հույս ունենալ, որ շատերն այդ շահարկումների դաշտ մտան անտեղյակությունից և չգիտակցված ձևով ուղղակի նման ձևակերպումներ շրջանառեցին: Իհարկե, նաև տեսանելի էր, որ կային քաղաքական գործիչներ, որոնք փորձեցին Տավուշյան մարտական գործողություններն օգտագործել քաղաքական պայքարում՝ դրանից պոկելով առավելագույնը, սակայն չհասկանալով, որ դրանով վնասում են ոչ միայն կոնկրետ նախորդ ժամանակահատվածի տարբեր գործիչներին, այլ ուղիղ հարված են հասցնում նաև զինված ուժերին»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով թուրք-ադրբեջանական զորավարժություններին և դրանց բնույթին արդեն այս փուլում՝ Տիգրան Աբրահամյանը մի քանի հանգամանք առանձնացրեց: «Եթե համեմատության մեջ դնենք զորավարժությունների ծավալները, ապա հուլիսի 29-ից օգոստոսի 13-ը տեղի ունեցածը ծավալային իմաստով ամենամեծն էր: Այդուհանդերձ, այս զորավարժությունները այլ զորավարժություններից տարբերվում են նրանով, որ դրանք իրենց տարբեր բաղադրիչներով, փուլերով շատ ավելի երկարաժամկետ են: Օրինակ՝ վերջին համատեղ զորավարժությունն ավարտվեց մի քանի օր առաջ,ու պարզ չէ, թե հուլիսի 29-ից մեկնարկած թուրք-ադրբեջանական զորավարժությունները դեռևս որքան տարածում կունենան և որքան կշարունակվեն»,-նշեց նա:

Դիտարկելով արդեն թուրք-ադրբեջանական համագործակցության քաղաքական բնույթը՝ Տ. Աբրահամյանը նկատեց. «Այստեղ ակնհայտ է, որ թուրքական գործոնը գնալով շատ ավելի մեծ սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի և Արցախի անվտանգության համար: Նկատելի է, որ Թուրքիան մեր տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու ճանապարհին պատրաստ է նաև անթույլատրելիին, ինչը նաև որոշակի հակադրության է արժանանալու Իրանի և Ռուսաստանի կողմից, որոնք այս տարածաշրջանում ևս իրենց հետաքրքրություններն ունեն:

Բայց մեզ համար այս կարևոր պահին անհրաժեշտ է հնարավորինս չեզոքացնել Թուրքիայի մեծացող գործոնը և թույլ չտալ, որ իրադարձությունները կրկին ռազմական բնույթ ստանան»: Նա շեշտեց, որ Տավուշյան մարտական գործողությունների փուլում թուրքերի մասնակցությունն էականորեն մեծացել է: «Այդ առումով առիթ են հանդիսացել Տավուշում ադրբեջանական բանակի ձախողումները: Այնուամենայնիվ, Թուրքիան վերջին տարիներին առիթներ փնտրում էր իր ներկայությունը մեր տարածաշրջանում նկատելի դարձնելու կամ, միգուցե, եղածն ամրապնդելու առումով:

Եվ այս տեսանկյունից Թուրքիան ուղիղ ձևով հայտարարում է, որ ադրբեջանական շահերի ցանկացած ոտնահարում նաև ոտնահարում է թուրքական շահերը, ինչը ենթադրում է, որ Թուրքիայի գործողությունները կդառնան շատ ավելի ագրեսիվ»,-նկատեց ՀԿ ղեկավարը: Ինչ վերաբերում է հայկական կողմին, Տ. Աբրահամյանը նախ շեշտեց. «Երբ խոսում ենք Թուրքիային զսպելու մասին, այդտեղ կարևոր անելիքներ ունի դիվանագիտական կորպուսը: Հենց դիվանագետների խնդիրն է անել առավելագույնը՝ թուլացնելու կամ կանխելու գործողությունների՝ մարտադաշտ տեղափոխվելու սցենարը:

Եվ բնական է, որ ստեղծված իրավիճակում դիվանագիտական տեսանկյունից աշխատանքը ծավալային առումով շատ ավելի մեծ է դառնում»: Անդրադառնալով Տավուշյան մարտերից հետո բանակցային գործընթացի շուրջ անհրաժեշտ քայլերին, նա շեշտեց, որ առաջին խնդիրը պետք է լինի բանակցային սեղան վերադարձը. «Այսինքն, պետք է փորձ արվի խնդիրը բերել քաղաքական հարթություն, բացի այդ, հայկական կողմը պետք է օգտագործի իր բոլոր հնարավորությունները՝ առաջիկա հանդիպումներում իր օրակարգն ունենալու և, այսպես ասեմ, թեման առավել նպաստավոր դիրքից մեկնարկելու կամ վերամեկնարկելու համար»:

Министр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина