Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Իշխող ուժը չի կարողանում իր կողմը գրավել ժողովրդին և դրա փոխարեն փորձում է «երկաթե ձեռքերում» պահել»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Քաղաքական դաշտի ակտիվացման մի շարք նախադրյալներ կան, որոնցից առաջինն իշխանությունների վարած քաղաքականությունն է, որը երկիրը հասցրել է բավականին ծայրահեղ վիճակի: Այս կարծիքին է քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Մանրամասնելով՝ քաղաքագետն այլ հիմքեր էլ է առանձնացնում. «Համաճարակային իրավիճակի ոչ հմուտ կառավարում, որը հանգեցրեց տնտեսական շատ լուրջ խնդիրների, ընդհանուր դեպրեսիա՝ կախված համաճարակային իրավիճակի հետ: Բացի նշվածներից, մենք ընդհանրապես բոլոր ոլորտներում բացթողումներ ենք տեսնում՝ սկսած առողջապահականից, կրթականից, մշակութային ոլորտից և այդպես շարունակ:

Ընդհանուր առմամբ, շատ լուրջ դժգոհություն կա իշխանություններից»: Քաղաքագետը նկատեց՝ այսօր ընդդիմադիր ուժերից ոչ մեկը իշխանության գործողությունների վերահսկման հարց չի դնում. «Քաղաքական ուժերը հանդես են գալիս այն տեսանկյունից, ըստ որի՝ իշխանություններն ամբողջովին ձախողել են կառավարման ամբողջ գործընթացը, և իշխանություններին փոխելու խնդիր է դրվում»: Ինչ վերաբերում է «ի՞նչ է լինելու հետո» հարցի պատասխանը ընդդիմադիրների կողմից ձևակերպելու անհրաժեշտությանը, Ա. Ենոքյանը նկատում է. «Այստեղ երկակի է խնդիրը: Այսինքն, մի կողմից շատ պարզ է՝ ինչ պետք է չարվի. պետք է չարվի այն, ինչ ներկա իշխանություններն են անում բոլոր բնագավառներում:

Մյուս կողմից, երբ խնդիր է դրվում առ այն, թե ինչպիսի քաղաքականություն պետք է վարեն, այս դեպքում ընդդիմության միասնականությունն է փլուզվում, որովհետև յուրաքանչյուր քաղաքական ուժ մի պատկերացում ունի հետագա վարվող քաղաքականության մասին: Այնպես որ, սա բավականին նուրբ խնդիր է: Եթե նրանք փորձեն ցույց տալ, թե ինչպիսի փոփոխություններ պետք է անեն, այս դեպքում ավելի կբարդանա ընդդիմության գործը: Մինչդեռ, եթե հիմա էլ ներկայիս ընդդիմությունը փորձի գնալ «մերժի՛ր Նիկոլին» կարգախոսով, այս դեպքում միասնականություն ապահովելը ավելի հեշտ կլինի: Իսկ այն հարցը, թե ինչ պետք է անեն հետո, արդեն երկրորդ փուլի խնդիր կլինի:

Այսինքն, երբ իշխանությունը վերցնեն ու յուրաքանչյուրը հանդես գա իր ծրագրով»: Անդրադառնալով ընդդիմության հնարավորություններին՝ իշխանությանը փոխելու խնդրի համատեքստում, Աղասի Ենոքյանը նշեց, որ ընդդիմադիր ուժերն առանձինառանձին բավականին ուժեղ են. «Եվ եթե անգամ միավորված ընդդիմության խնդիր չառաջանա, և առանձին ուժեր փորձեն վերոնշյալ հարցն առաջ տանել, կարծում եմ՝ հնարավոր է հաջողության հասնել: Բայց մի պայմանով, եթե միմյանց չխանգարեն: Սա է հարցը, որը կարող է խնդիր առաջացնել»: Խոսելով կառավարման մի շարք հիմնախնդիրների մասին՝ Ա. Ենոքյանի հետ զրույցում անդրադարձանք նաև արտակարգ դրությունը կարանտինի ռեժիմով փոխարինելու հանգամանքին:

«Նախ՝ իշխանությունը համավարակն առաջին իսկ օրվանից հիմնականում օգտագործել է որպես քաղաքական գործոն: Համավարակի ժամանակ առանց հանրային քննարկումների այնպիսի նախագծեր գլորեցին ու անցկացրեցին, որոնք այլ վիճակներում, ավելի նորմալ պայմաններում հաստատ շատ լուրջ հանրային հակազդեցության կարժանանային: Մեծ հաշվով, այն բոլոր միջոցառումները, որոնք կիրառվեցին արտակարգ դրության ժամանակ և հիմա էլ կարանտինի ժամանակ են կիրառվելու, առողջապահական շատ փոքր նշանակություն ունեն: Եվ դրա հետևանքով է, որ այսքան շատ վարակվածներ, զոհեր ունենք»: Հաշվի առնելով կարանտինի նոր ռեժիմի խնդիրը՝ նա հավելեց. «Սա, մեծ հաշվով, նշանակում է, որ իշխող ուժը չի կարողանում իր կողմը գրավել ժողովրդին, և դրա փոխարեն, այսպես ասած, փորձում է «երկաթե ձեռքերում» պահել: Բոլոր գործողություններն այդ մասին են վկայում:

Բնականաբար, կարանտինային ռեժիմի սահմանումը կրկին հանգեցնելու է սահմանափակումների, դպրոցներում վիճակը վատթարանալու է, բիզնեսների համար կրկին ավելի վատ իրավիճակ է ստեղծվելու: Ընդհանուր առմամբ, ժողովրդին դեպի իր կողմը գրավելը Նիկոլ Փաշինյանի հիմնական խնդիրն է իշխանափոխությունից հետո, և հիմա փորձում է իշխանությունն իր ձեռքում «երկաթե ձեռնոցներով» պահել: Եվ սա արդեն ինքնանպատակ է դառնում, այլևս չկան բոլոր այն խնդիրները, որոնք պետք է լուծվեին իշխանությունների կողմից: Երկու տարվա մեջ ակնհայտ դարձավ, որ իրենք ի վիճակի չեն իրագործելու այդ ամենը և հիմա ընդամենը իշխանությունը պահելու խնդիր ունեն»,«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Թվարկելով այն գործոնները, որոնց պատճառով իշխանությունը հայտնվեց վերոնշյալ դրության մեջ, Աղասի Ենոքյանն ընդգծեց. «Հիմնական խնդիրն այն էր, որ իշխանության գալուց այս խումբը չգիտեր, թե ինչ է անելու, չուներ գործողությունների ծրագիր:Շատ են ասում, փողոցից են եկել, և համեմատում են Ղարաբաղ կոմիտեի հետ, բայց Ղարաբաղ կոմիտեի ներկայացուցիչներն իրար հետ շփվելու, քաղաքական ինչ-որ տեսլականներ ստեղծելու մոտ երկու տարի ժամանակ ունեին, որոնք այս կամ այն չափով իրագործեցին իշխանության գալուց հետո: Իսկ այսօրվա խմբի անդամները երկու շաբաթ միասին քայլել են և դրանից հետո վերցրել իշխանությունը:

Իրար հետ միասնական խնդիրներ մշակելու հնարավորություն ու ժամանակ չեն ունեցել, եթե անգամ կար այդ ցանկությունը: Երկրորդ կարևոր խնդիրը պրոֆեսիոնալիզմի լրջագույն պակասն է: Պրոֆեսիոնալիզմի պակասի պատճառով կա նաև հսկայական իրավական նիհիլիզմ՝ բացարձակ օրենքներին նշանակություն չտալ, անել այն, ինչ ձեռնտու է: Այս իրողությունները հանգեցրեցին այն վիճակին, որում այսօր իշխանություններն են: Այս խումբն իրեն տրված 70 տոկոսը ոչ թե հնարավորություն, այլ որպես իրավունք ընկալեց, ավելի կոնկրետ՝ ինչ կուզենք՝ կանենք»: Քաղաքագետը մատնանշեց նաև պատասխանատվության խնդրի մասին՝ շեշտելով, որ Հայաստանի ներսում իշխանությունների պատասխանատվության զգացումը չափազանց ցածր է: «Կոնկրետ Նիկոլ Փաշինյանին թվում է, որ եթե ինչ-որ ոչ էական փաստարկ գտնի, այն դարձնի էական՝ դրանով կհամոզի մարդկանց. ներողություն, բայց սա կոչվում է «կրուտիտ անել»:

Իրենք, մեծ հաշվով, ներքին պատասխանատվություն չեն զգում: Հայաստանի իշխանություններն առհասարակ միշտ էլ շատ քիչ են զգացել այդ ներքին պատասխանատվությունը: Բայց հիմա ավելի սարսափելի վիճակ է, որովհետև այսօր բարոյական, սահմանադրական, իրավական գործոնները չափազանց ցածր մակարդակում են: Լինում է նաև պատասխանատվություն, օրինակ՝ միջազգային հանրութան առաջ, որից նախկին իշխանությունները լուրջ վախեցել են, զգուշացել, որ միջազգային հանրության տրամադրությունն իրենց հանդեպ չփոխվի, իրենց մասին կոշտ հայտարարություններ չլինեն»,ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ այս իշխանությունների դեպքում այդ պատասխանատվությունն էլ չկա:

Անդրադառնալով կադրային քաղաքականությանը, մի քանի նախարարների հրաժարականների պահանջներին՝ քաղաքագետը նշեց. «Ընդհանրապես այն կարծիքին եմ, որ, օրինակ՝ նախարարների՝ տվյալ ոլորտների մասնագետ լինելը այդքան էլ կարևոր չէ: Նախարարը քաղաքական որոշում կայացնողն է: Այստեղ խնդիրն այն է, որ նախարարները պետք է ունենան լավ թիմեր, որոնք իրենց լավ մշակված ալտերնատիվներ կտան ու ընտրելով՝ որոշումներ կկայացնեն:

Բայց հարցն այն է, որ նախևառաջ այդպիսի թիմ չկա, երկրորդ՝ ընդհանրապես որոշում կայացնելու լուրջ խնդիր կա: Կամ էլ պարզապես կա սնապարծության, հեղափոխականության պահը՝ «եթե կարողացանք իշխանությունը վերցնել, խորհուրդների կարիք չունենք, ինչպես կուզենք՝ այդպես էլ կանենք»: Հայաստանում բազմաթիվ լավ մասնագետներ կան բոլոր բնագավառներում, խնդիրն ավելի շատ մենեջմենթի, կառավարչական շղթայի մեջ է: Բացի այդ, եթե մերժում եք նաև նախկին պետական ապարատը, չեք կարող կադրեր գտնել:

Ամենապարզ օրինակը բերենք: Ինչո՞ւ վեթթինգը կանգ առավ, որովհետև հասկացան, որ եթե բոլոր դատավորներին փոխեն, այդքան դատավորի թեկնածու չունեն: Կարելի է մեկ-երկու հոգու դրսից բերել, բայց այս ամենը զանգվածային չի կարելի փոխել: Նախկինների քաղաքականությունը կարող ես մերժել, բայց լավ մասնագետներին մերժելը կարող է այնպիսի կատաստրոֆայի բերել, ինչին հիմա ենք ականատես լինում: Ընդհանուր առմամբ, այսօր կառավարման շատ ցածր որակ ունենք:

Երկու խոշոր խնդիր կա. առաջինը կառավարման նպատակների բացակայությունն է: Մարդիկ եկել են իշխանության, բայց չգիտեն՝ ինչ անեն: Եվ որպես նշվածի հետևանք, առաջ է գալիս երկրորդ խնդիրը. եթե ունես իշխանական լծակներ ու չգիտես այդ լծակներով ինչ անել, ստիպված փող ես աշխատում, այսինքն՝ առաջանում է կոռուպցիայի խնդիրը»:

ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին