Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գի պաշտ­պա­նու­թյան թե­ման կա­րող է լի­նել այն մեկ­նա­կե­տը, որի շուրջ կա­րող է ձև­ա­վոր­վել հա­մա­գոր­ծակ­ցու­թյան լայն պլատ­ֆորմ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանը քաղաքական առումով թևակոխում է նոր շրջափուլ, որը շատ հաճախ անվանվում է «հետկորոնավիրուսային աշխարհ»։ Կորոնավիրուսի համավարակի որոշակի նահանջը հնարավորություն է տալիս համաճարակից բացի ուշադրություն դարձրել հասարակության համար կարևորություն ունեցող այնպիսի խնդիրների վրա, որոնք գործող սահմանափակումների պատճառով պատշաճ ուշադրության չեն արժանացել։ Խնդիրն այն է, որ համաճարակը քաղաքական առումով որոշակի վակուում է առաջացրել։

Եվ վերջին շրջանում իշխանությունները, օգտվելով համաճարակային իրավիճակից, երբ մեծ թվով մարդիկ փողոց դուրս գալու հնարավորություն չունեն, որպեսզի իրենց դժգոհությունը հայտնեն, մեկը մյուսի հետևից անցկացնում են հայկական ազգային արժեհամակարգի էությանը հակասող նախաձեռնություններ։ Ստացվում է, որ իշխանությունները հայտարարում են, թե ՀՀ-ի երբևէ ունեցած իշխանություններից ամենաազգայինն են, բայց այնպիսի ակնհայտ քայլեր են ձեռնարկում, որոնք ուղղված են ազգային արժեքները թուլացնելուն։

Աչքներիս առջև է հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որի շուրջ մասնագետները հայտնեցին իրենց բազմաթիվ մտահոգությունները։ Բայց պետք է նկատել, որ ազգային արժեհամակարգի հարցը խոր նստվածք ունի մեր հասարակության մեջ։ Մշտապես արտաքին թշնամու հարձակման վտանգի տակ գտնվող մեր երկրի համար ազգային նկարագրի պահպանումը դարձել է մեր ինքնության մի մասնիկը, և, ըստ այդմ, պատահական չէ, որ քաղաքացիները առաջնահերթ նշանակություն են տալիս այս հարցին։ Ուստի այս թեման չի կարող չդառնալ նաև քաղաքական օրակարգի հարց։

Բնականաբար, ընդդիմությունը պարբերաբար բարձրաձայնում և ահազանգ է հնչեցնում, որ թիրախավորվում են ազգային արժեհամակարգի հիմնասյուները՝ եկեղեցին, ընտանիքը, մշակույթը, լեզուն։ Իսկ իշխանությունները փորձում են արդարանալ, թե դրանք ընդդիմության մանիպուլ յացիաներն են։ Բայց քաղաքացիներին այլևս անհնար է հիմարացնել։ Նրանց համար ակնհայտ է, թե ինչ է տեղի ունենում՝ իշխանությունները այնպիսի քաղաքականություն են վարում, որի վերջնական նպատակը Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացումն է։ Եվ այս հանգամանքը հանրության մեծամասնության մոտ իշխանությունների նկատմամբ ավելի խոր դժգոհություններ է առաջացնում։ Ժամանակ առ ժամանակ անգամ տեսնում ենք, որ նշված հարցի հետ կապված դժգոհություններ կան նաև իշխանական խմբակցության ներսում։

Պետք է նկատի ունենալ, որ ներկայումս մեկ միասնական ընդդիմադիր պլատֆորմ չի ձևավորվել, և ընդդիմադիր ուժերը գործում են միմյանցից տարանջատ։ Ավելին՝ նրանք տնտեսական, քաղաքական մոդելների ընտրության հարցերում հաճախ գուցե տարբեր մոտեցումներ ունեն, սակայն այդ ուժերի կարծիքները համընկնում են ազգային արժեհամակարգի պահպանման հարցի շուրջ։ Ստացվում է, որ ազգային արժեհամակարգի հետ կապված թեման կարող է լինել այն մեկնակետը, որի շուրջ ընդդիմադիր ուժերի միջև լայն համագործակցության ձևաչափեր կարող են ձևավորվել։ Իսկ ինչ-որ մի փուլում, առավել ևս՝ ազգային գաղափարների հողի վրա, ընդդիմության միավորումը իշխանությունների համար կարող է կործանարար լինել։

Դրա համար էլ իշխանությունները փորձում են տարբեր քայլերով հակասություններ առաջացնել ընդդիմադիր ուժերի միջև։ Սրան զուգահեռ երկրի ղեկավարութունը խոսում է այն մասին, թե իբր իրական ընդդիմություն դեռևս չի ձևավորվում, սակայն իրական ընդդիմության անվան տակ իշխանությունները ձգտում են ընդդիմադիր դաշտ գործուղել իրենց խամաճիկ ուժերին։ Բայց երբ ազգային արժեհամակարգի պաշտպանության պլատֆորմի ներքո ընդդիմադիր ուժերի միավորում տեղի ունենա, ապա նույնիսկ իշխանությունների այս հնարքները չեն կարող օգնել։

Ճանապարհ է փակ լինելու, ՊՆ նախկին շենքն է պայթեցվելու57-ամյա տղամարդը Երևանում «ՎԱԶ-2104» է գողացել․ մանրամասներՄԻՊ աշխատակիցները կտեսակցեն ՔՊ-ական պատգամավորին վիրավորած անձին, որին ծեծի են ենթարկել Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանՉինաստանի խոսքը Ռուսաստանում կշիռ ունի. Շոլցը Սի Ծինփինին խնդրել է ազդել Մոսկվայի վրա Ինչպե՞ս են «Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողները Այս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել. Թագուհի Թովմասյան Զելենսկին ասել է, որ Իսրայելը հարձակումից պաշտպանած դաշնակիցները, նույնը կարող են անել Ուկրաինայի համար Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանՎերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյանի դուստրը մանրամասներ է հայտնում Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան Ագրոէլեկտրական արևային պարկԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Զելենսկի. Ուկրաինան չի կարողանա հաղթել պատերազմում առանց ԱՄՆ-ի լրացուցիչ օգնության ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները ՀՀ ԳԱԱ-ի և Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանԻնչո՞վ են զբաղվելու էկոպարեկները. նոր ծառայություն Հայաստանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ Գեղարքունիքի Զինկոմին մեղադրանք է առաջադրվել. զինվորների են բանակից ազատելՍամվել Վարդանյանին ծեծի են ենթարկել. Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ահազանգում է «Հայ կինոյի օրվա» առիթով հայկական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Մեղրիում, Քաջարանում և Բերդում Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Երիտասարդն անցել է բոլոր սահմանները և պետք է պատասխան տա. Հակոբ Ասլանյանը՝ իր մասնակցությամբ միջադեպի մասին Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներԽոյ համայնքի Հովտամեջ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»